Կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ում (2015)

Կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ումՖԻՖԱ-գեյթ») , խոշորագույն կոռուպցիոն սկանդալ ՖԻՖԱ-ի պատմության մեջ[1]։ Սկսվել է 2015 թվականի մայիսին, երբ Շվեյցարիայի կառավարության հրահանգով ձերբակալվեցին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին կոռուպցիոն հանցանք կատարելու մեջ[2]։ Ձերբակալությունները տեղի ունեցան ՖԻՖԱ-ի 65-րդ համագումարից 2 օր առաջ, որտեղ պետք է տեղի ունենար ՖԻՖԱ-ի նախագահական նոր ընտրություններ։ Տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատճառով, վերընտրված նախագահ Յոզեֆ Բլատերը 2015 թվականի հունիսի 2-ին հրաժարական ներկայացրեց և հեռացավ[3][4][5]։ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով արբիտրաժային պալատը 90 օրով հեռացրեց Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին իրենց պաշտոններից[6]։

Baur au Lac հյուրանոց, Ցյուրիխ: 2015 թվականի մայիսի 27-ին հենց այստեղ ձերբակալվեցին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան 7 պաշտոնյաներ

Նախապատմություն խմբագրել

ՖԻՖԱ-ում առկա կոռուպցիոն խնդիրների մասին խոսվում էր դեռևս այս դեպքերից բավականին շուտ, բայց քանի որ ապացույցներ չկային հետաքննություն չէր սկսվում[7]։ Կոռուպցիոն ռիսկերի մասին սկսեց խոսվել հատկապես 2010 թվականից հետո, երբ կասկածի տակ դրվեց 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրությունների արդյունքները։ Հատկապես խնդրահարույց էր 2022 թվականի ընտրված երկիրը՝ Կատարը։ Կատարի ընտրության դեմ հանդես եկավ ՖԻՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովը՝ պատճառաբանելով տապը և շատ բարձր ջերմաստիճանը հատկապես հունիս-հուլիս ամիսներին։ Սակայն այս հանձնաժողովի հորդորները արդյունք չունեցան, և Կատարի թեկնածությունը հաղթեց։ Վերջինս էլ իր հերթին առաջ բերեց ընտրության կեղծ լինելու տեսակետը։ Տեղեկատվության արտահոսքի և Sunday Times պարբերականի հետաքննությունը ապացուցեցին կատարցի Մոհամեդ բին Համամի ոչ օրինական վարքագիծը։ Նա 2002-2011 թվականներին զբաղեցրել է Ասիական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Բին Համամը գնել էր աֆրիկյան երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ձայները, որի վրա ըստ որոշ աղբյուրների ծախսել էր 5 մլն դոլլար[7]։ Պաշտոնական հետաքննությունը, որը իրականացրեց ՖԻՖԱ-ն, որևիցե արդյունք չտվեց։ Անցկացման վայրի նոր ընտրության հետ կապված առաջարկները կտրականապես մերժվեցին, իսկ առաջարկողները համարվեցին ռասիստներ և անհաջողակներ[7]։

Հետևանքներ խմբագրել

Ձերբակալություններ և հետախուզումներ խմբագրել

2015 թվականի մայսիս 27-ին Ցյուրիխում՝ ՖԻՖԱ-ի հերթական համագումարից 2 օր առաջ, շվեյցարական ոստիկանույունը ՀԴԲ-ի աջակցությամբ ձերբակալեց ասոցացիայի 7 բարձրաստիճան պաշտոնյաների։ Ձերբակալվածների թվում էին ՖԻՖԱ-ի փոխնախագահ և գործադիր կոմիտեի անդամ Ջեֆրի Ուեբը, ԿՈՆԿԱԿԱՖ-ի ղեկավար Ֆիգերեդո Էուհենիոն (ՈՒրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի և ԿՈՄՆԵԲՈԼ-ի նախկին նախագահ), Կոստա-Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդուարդո Լին, ՖԻՖԱ-զարգացման բաժնի ղեկավար Խուլիո Ռոչան, Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Էսկիվարը, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խոսե Մարիա Մարինը և ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախկին նախագահ Նիկոլաս Լեոսը։ Միաժամանակ ԱՄՆ-ի ոստիկանությունը հետախուզում իրականացրեց Մայամիում տեղակայված ԿՈՆԿԱԿԱՖ-ի գրասենյակում[8]։

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետտա Լինչը հայտարարեց, որ մեղադրյալների ցանկը շուտով կընդլայնվի[9]։

ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը լսելուց հետո, շվեյցարական հետաքննությունների բյուրոն հայտարարեց, որ սկսում է առանձին հետաքննոթյուն 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրության հետ կապված։ Մասնավորապես թիրախում էին հայտնվել որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվում էին պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ։ Շվեյցարական իշխանությունները սառեցրեցին ՖԻՖԱ-ի որոշ պաշտոնյաների բանկային հաշիվները, ինչպես նաև պահանջեցին ներկայացնել իրենց ֆինանսական վիճակի մասին բոլոր փաստաթղթերը[9][10]։ Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բրիտանական գործակալությունը (Serious Fraud Office) սկսեց հետաքննություն այն բանկերի նկատմամբ, որոնց հետ գործարքներ էին կատարել ՖԻՖԱ-ի աշխատակիցները[9]։

Մեղադրանքի բովանդակություն խմբագրել

Եզրակացությունը պարունակում է մի շարք մեղադրանքներ, այդ թվում խմբակային հանցավոր վարք (անգլ.՝ Racketeering ), փողերի լվացում և բազում այլ հանցանքներ, որոնք տեղի էին ունեցել վերջին 24 տարիների ընթացքում ։

Կոռուպցիոն սկանդալի հետ էր կապված հատկապես 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության անցկացման հետ կապված ընտրությունները, ինչպես նաև այդ խաղերի հեռարձակման իրավունքը և վերոնշյալ առաջնությունների ժամանակ գովազդային հոլովակների ցուցադրումը[9]։ Եզրակացությունը պարունակում մի շարք փաստեր ոչ միայն 2018 և 2022 թվականների կեղծված ընտրություննրի վերաբերյալ, այլև կային մի շարք ապացույցներ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը նույնպես ընտրությունը հաղթել է կեղծ միջոցների կիրառմամբ[11]։

Մեղադրանք առաջադրվեց ՖԻՖԱ-ի 14 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնց թվում էին Ջեֆրի Ուեբը և Ջեկ Ուորները։ Վերոնշյալ անձինք ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախկին և ներկայիս նախագահներն էին[12]։ Մեղադրական եզրակացությունը ներառում էր գրեթե 150 մլն դոլար կաշառք ստանալու և տալու առաջարկ։

ԱՄՆ-ի արդարադատություն խմբագրել

 
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետա Լինչը ներկայացնում է զեկույց ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի մասին

Ամերիկյան արդարադատությունը հետաքննում և բացահայտում է հանցագործություններ ոչ միայն ԱՄՆ-ի տարածքում, այլ նաև այն հանցանքները, որոնք որևիցե ձևով կապված են ամերիկյան բանկերի, բանկային համակարգի և դոլարի հետ։ Այսպիսի գործերը քննվում են ամերիկյան դատական համակարգի կողմից․ մեղադրյալներին տանում են ԱՄՆ և ըստ ԱՄՆ-ի օրենսդրության դատապարտում իրենց կատարած հանցանքի համար[9]։

ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալը նույնպես բացառություն չէր։ Նախագահ Բլատերը բնակվում էր Նյու-Յորքում։ Բլատերը, ինչպես նաև հանցանքի մեջ կասկածվող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր տեսակի հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ-ի տարածքում և ավելի քան 30 ամերիկյան բանկերի միջոցով կատարել էին դրամական փոխանցումներ[9]։

ԿՀՎ-ն, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և ԱՄՆ-ի հարկային վարչությունը մոտ 3 տարի հետաքննում էին ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետ կապված բոլոր մանրամասները։ 2015 թվականի մայիսի 20-ին Բրուքլինի Մեծ Ժյուրին հաստատեցին մեղադրական վճիռը՝ կազմված 47 կետից[12]։

Միջազգային արձագանք խմբագրել

Եվրոպական երկրների զգալի մասը դրական արձագանքեց այն փաստին , որ ՖԻՖԱ-ում իրականացվում են լուրջ հետաքննություններ, քանի որ նրանք համոզված էին, որ ՖԻՖԱ-ն արդեն վաղուց կոռումպացված կառույց է և կարիք ունի բարեփոխումների ու կադրային փոփոխությունների։ Սրա հետ մեկտեղ Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիների նախագահները 2015 թվականի մայիսի 29-ին կողմ քվեարկեցին Զեպ Բլատերի թեկնածությանը[9][13]։

Բլատերի ակտիվ համախոհներից էր ՌԴ նախագահ Վ․ Պուտինը, որը ջերմ շնորհավորանք ուղղեց իր պաշտոնում վերընտրված Բլատերին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշում էր, որ «պրոֆեսիանալիզմի բարձր մակարդակը և մեծ հեղինակությունը կօգնի էլ ավելի տարածել ՖԻՖԱ-ի ազդեցության ոլորտը, ինչպես նաև նոր երկրներում զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները»[14]։ Պուտինը նաև այն համոզմանն էր, որ ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը հիմնակականում միտված է նրան, որ ԱՄՆ-ն մեծացնի իր ազդեցությունը այլ երկրների վրա, ինչպես նաև թույլ չտալ Բլատերին վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում[14]։

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նույնպես հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ և նշեց, որ Բլատերի վերընտրման դեպքում ՈւԵՖԱ-ն կբոյկոտի աշխարհի առաջնությունը և չի մասնակցի[14]։ ԱՆգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ Դևիդ Հիլլը հրաժարվեց զբաղեցնել բավականին բարձր պաշտոն ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեում․ այսպիսիով ցույց էր տալիս իր բողոքը Բլատերի վերընտրման կապակցությամբ[13]։

Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մոտ կես մլն դոլար էր փոխանցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ֆոնդին, նույնպես հայտնվեց կասկածի տակ։ Վարկածներից մեկի համաձայն այս գումարը գողացել էր ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորները[15]։

Հետագա ընթացք խմբագրել

2015 թվականի հունիսի 2-ին իր պաշտոնում վերընտրված ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը հայտարարեց, որ հեռանում է իր պաշտոնից կապված ՖԻՖԱ-ի շուրջ առաջացած կոռուպցիոն սկանդալի և աղմուկի հետ[3][4]։

Եթե բացահայտվեն սկանդալի հետ կապված նոր հանգամանքներ, նորից ընտրություններ պիտի անցկացվեին 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններ ընդունող երկրների հետ կապված[16][17]։

Դեպքերի զարգացումներ խմբագրել

  • 2015 թվական սեպտեմբերի 17․ Պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք առաջադրվեց ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին, որը հետացվեց իր պաշտոնից։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր նաև, որ Վալկեն մեղադրվում է տոմսերը իրական գնից բավականին թանկ վաճառելու մեջ, որից ստացել է մեծ գումարներ[18]։
  • 2015 թվական սեպտեմբերի 24․ Շվեյցարիայի արդարադատությունը և ոստիկանությունը մեղադրանք առաջարկեցին Զեպ Բլատերին։ Նա մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման և ՖԻՖԱ-ին պատկանող միջոցները սեփական նախասիրություններով վատնելու մեջ[19]։
  • 2015 թվականի հոկտեմբերի 3․ ՖԻՖԱ-ի խոշորագույն հովանավորներ Coca-Cola-ն, McDonald's-ը, Visa-ն և Budweiser-ը պահանջեցին Բլատերի անհապաղ հրաժարականը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից[20]։
  • 2015թվական հոկտեմբերի 8․ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի արբիտրաժային պալատը իրենց զբաղեցրած պաշտոններից 90 օրով հեռացրեց Միշել Պլատինիին և Զեպ Բլատերին[6]։
  • Նոյեմբերի 3․ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խոսե Մարիա Մարինը, որը նախօրոք ձերբակալվել էր ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի հետ կապված, Շվեյցարիայից տեղափոխվեց ԱՄՆ[21]։
  • Դեկտեմբերի 2․ Ամերիկյան իշխանությունների խնդրանքով Շվեյցարական իշխանությունները ձերբակալեցին Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաների , ինչպես նաև Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ Ալֆրեդո Խավիտին և Հարավային Ամերիկայի՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Նապոուտ Խուան Անխելին, որոնք հանդիսանում էին ՖԻՖԱ-ի փոխնախագահներ[22]։
  • Դեկտեմբերի 3․ Ձերբակալվեցին Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռիկարդո Տեյշերան և ներկայիս նախագահ Մարկո Պոլո դել Ներոն[23]։
  • Դեկտեմբերի 21․ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի իրականացրած հետազոտության արդյունքում Միշել Պլատինին և Զեպ Բլատերը 8 տարով զրկվում էին մասնակցել որևէ ֆուտբոլային գործողության ամբողջ աշխարհում։ Որոշումը ուժի մեջ մտավ ակտը հրապարակելու պահից։ Բացի այդ նրանք տուգանվեցին․ Բլատտերը՝ $40,000, Պլատինին՝ $80,000։ Նրանցից և ոչ մեկը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը և պատրաստվում են դիմել Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Президент ФИФА Блаттер уходит в отставку после скандала и переизбрания // НТВ.Ru
  2. «Почему аресты случились перед выборами президента? 5 вопросов о ФИФА-гейте — Тексты — Советский Спорт». sovsport.ru. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  3. 3,0 3,1 «Йозеф Блаттер покидает пост президента ФИФА», BBC Russian, 2 июня 2015 г.
  4. 4,0 4,1 «Вячеслав Колосков: «Уход Блаттера может быть связан с новыми фактами в расследовании скандала»». Eurosport 2. 02/06/2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  5. «СМИ: Йозеф Блаттер ушел с поста президента ФИФА по совету юристов». ТАСС. 3 июня. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  6. 6,0 6,1 Блаттер и Платини отстранены от своих должностей на три месяца
  7. 7,0 7,1 7,2 «Corruption in football. At last, a challenge to the impunity of FIFA», The Economist, May 30th 2015
  8. Matthew, Jennie (2015 թ․ մայիսի 27). US prosecutors allege 'World Cup' of soccer fraud. AFP. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «How America is pursuing FIFA», The Economist, 1 June 2015
  10. BBC: «Скандал в ФИФА: Блаттер призывает к единству»
  11. «Sepp Blatter’s FIFA:The man who wouldn’t give up» The Economist, May 30th 2015
  12. 12,0 12,1 «В чем состоят американские обвинения чиновникам ФИФА?», BBC, 28 мая 2015
  13. 13,0 13,1 Corruption in football: Untangling FIFA’s mysteries // The Economist, 2 June, 2015
  14. 14,0 14,1 14,2 Путин поздравил Блаттера с переизбранием на пост президента ФИФА
  15. «Австралия обвинила экс-вице-президента ФИФА в присвоении $500 тысяч». LifeNews. 29 мая 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  16. «В Швейцарии возбуждено уголовное дело по выбору мест проведения ЧМ-2018 и ЧМ-2022». Интерфакс. 27 мая 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  17. «ФИФА: Россия и Катар могут потерять право на чемпионаты - BBC Русская служба». bbc.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  18. «Генсек ФИФА Жером Вальке отстранен от работы»
  19. «В Швейцарии завели дело на главу ФИФА Блаттера»
  20. «Coca-Cola и McDonald’s призвали к немедленной отставке Блаттера», BBC, 3.10.2015
  21. «Fifa crisis: Brazil's Jose Maria Marin extradited over bribery», BBC, 4.11.2015
  22. Двое чиновников ФИФА арестованы по выдвинутому США обвинению во взятке, РИА Новости, 2.12.2015
  23. В Цюрихе задержали двух высокопоставленных чиновников FIFA, Коммерсантъ, 3.12.2015
  24. «Fifa: Sepp Blatter and Michel Platini get eight-year bans», BBC Sport, 21 December 2015

Արտաքին հղումներ խմբագրել