Կոպեր նախկին` Աեգիդա, Կապրիս, Կապոդիստրիա (սլովեն.՝ Koper, իտալ.՝ Capodistria), քաղաք Սլովենիայի հարավ-արևմուտքում գտնվող Իստրիա թերակղզում, Ադրիատիկ ծովի Կոպեր ծոցի ափին։ Քաղաքում իրականացվում են բազմաթիվ երաժշտական և ազգագրական փառատոներ։

Քաղաք
Կոպեր
սլովեն.՝ Koper
իտալ.՝ Capodistria
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Այլ անվանումներԱեգիդա, Կապրիս, Հուստինոպոլ
Մակերես311,2 կմ²
ԲԾՄ4[1] մ
Բնակչություն24 979[2] մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+386 5
Փոստային դասիչ6000
Ավտոմոբիլային կոդKP
Պաշտոնական կայքkoper.si
Կոպեր (քաղաք) (Սլովենիա)##
Կոպեր (քաղաք) (Սլովենիա)

Աշխարհագրություն խմբագրել

Կոպեր քաղաքը գտնվում է Իտալիայի անմիջապես սահմանին, Տրիեստ քաղաքի և սլովենական Իզոլա (Izola), Պիրան (Piran), Պորտորոժ (Portorož) քաղաքների հարևանությամբ։

Բնակչություն խմբագրել

2012 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 24 979 մարդ (12 358 տղամարդ և 12 621 կին)։ Նախկինում բնակչության մեծ մասը խոսում էր իտալերեն (1900 թվականի տվյալներով բնակչության 92 %-ը խոսում էր իտալերեն)։ Այսօր բնակչությունը խոսում է և՛ իտալերեն, և՛ սլովեներեն։ Թեպետև Հարավսլավիայի գոյության ընթացքում մեծ թվով իտալացիներ Իստրայից Իտալիա էին ներգաղթում, այնուամենայնիվ ներկայումս քաղաքի իտալացի բնակչությունը գերազանցում է 10 %-ը։

Համայնքի բնակչության մայրենի լեզուներն են (2002 թվական)[3].

Պատմություն խմբագրել

Կոպերը սկիզբ է առել անտիկ հունական բնակավայրից, որը հայտնի է եղել Աեգիդա անվամբ։ Հռոմեական շրջանում այն ստացել է Կապրիս անունը, որից էլ առաջացել է քաղաքի ժամանակակից անվանումը։ Որոշ ժամանակ քաղաքը կրել է Հուստինոպոլ անունը՝ ի պատիվ Բյուզանդիայի Հուստինիանոս II կայսրի։ 568 թվականին քաղաքում ապաստանել են Տրեսի` լանգոբարդներից փախած բնակիչները։

7-8-րդ դարերը քաղաքի համար ծանր շրջան էր. քաղաքը գրավել էին ֆրանկները, լանգոբարդները և սլավոնական ցեղերը։ 8-րդ դարում քաղաքում ստեղծվել է եպիսկոպոսական առաջնորդարան։ 9-րդ դարում Կոպերը ներքաշվել է Վենետիկի և Սրբազան հռոմեական կայսրության պայքարի մեջ։ Ցուցաբերած աջակցության համար Կոնրադ II կայսրը քաղաքին շնորհել է որոշ արտոնություններ։ 1278 թվականին քաղաքը կցվել է Վենետիկին։ Վենետիկի հանրապետության կազմում Կոպերն առանձնահատուկ վերելք է ապրել, այն դարձել է Իստրիայի խոշորագույն քաղաք և նավահանգստ, որի կապակցությամբ էլ վերանվանվել է լատին․՝ Caput Histriae, այսինքն` Իստրայի գլխավոր քաղաք (բառացի` «Իստրայի գլուխ»)։ Այս բառակապակցությունից էլ առաջացել է քաղաքի իտալական անվոնումը` Կապոդիստրիա։ Վենետիկի հանրապետության անկումից հետո` 1797 թվականին քաղաքը կցվել է Ավստրիային։ 1805-1813 թվականներին քաղաքը գտնվել է նապոլեոնական զորքի հսկողության տակ, իսկ 1813 թվականից Կոպերը կրկին Ավստրիայի ձեռքն է անցել։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կոպերը Իստրիա թերակղզու հետ միասին անցել է Իտալիային, մինչդեռ Դալմաթիայի մյուս մասն անցել է սերբական, խորվաթական և սլովենական թագավորության կազմի մեջ, որը հետագայում կոչվեց Հարավսլավիայի հանրապետություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կոպերը ընդգրկվել է Տրիեստ ազատ տարածքի «B» գոտու կազմի մեջ, որը վերահսկում էր Հարավսլավիան։ Այդ ժամանակ քաղաքի իտալացի բնակչության զգալի մասը ներգաղթել է Իտալիա։ 1954 թվականին Տրիեստի ազատ տարածքը կամ Տրեստի ազատ պետությունը դադարել է գոյություն ունենալուց, իսկ Կոպերը անցել է Հարավսլավիային։ Վերջինիս անկումից հետո`1991 թվականին այն մտել է անկախացած Սլովենիայի կազմի մեջ։

Տնտեսություն խմբագրել

Կոպերը Սլովենիայի միակ առևտրային նավահանգիստն է։ Այստեղ ժամանում են Միջին Արևելքի, Ճապոնիայի և Կորեայի նավերը, որը հսկայական նշանակություն ունի տնտեսության համար։

1954 թվականին մի խումբ արդյունաբերողներ քաղաքում հիմնադրել են Tomos մոտոցիկլետներ արտադրող ընկերությունը։ Գործարանի գլխավոր տնօրեն է դարձել Ֆրանկ Պեկարը։ Գործարանը բացվել է 1959 թվականին, որի բացմանը ներկա է եղել այն ժամանակվա Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Տիտոն։ Գործարանը թողարկել է մոտոցիկլետներ, մոպեդներ, մակույկներ տարբեր դասերի և պահեստամասերի։ Լայնորեն հայտնի է մոպեդների մի շարք, որը կոչվում է Colibri[4][5]։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Պրետորյանական պալատ
 
Լոջիի պալատ
  • Պրետորյանական պալատ, Կոպեր քաղաքի առավել հայտնի շենքը, գեղեցիկ պալատ Վենետիկի գոթական ոճով (1464 թվական), գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում
  • Համբարձման ռոտոնդա (12-րդ դար), քաղաքի կենտրոնի ամենահին շենքը
  • Աստվածամոր Վերափոխման մայր տաճար (15-րդ դար)
  • Լոջիի պալատ (15-րդ դար)։

Տրանսպորտ խմբագրել

Կոպերում է գտնվում Սլովենիայի միակ առևտրային նավահանգիստը։ Քաղաքը նոր, ժամանակակից մայրուղով կապված է երկրի մայրաքաղաք Լյուբլյանայի, իտալական Տրիեստ քաղաքի հետ։ Կանոնավոր տրանսպորտային հաղորդակցությամբ կապված է Լյուբլյանայի, Սլովենիայի, Իտալիայի և Խորվաթիայի հարևան քաղաքներ հետ։ Կոպերում առկա է նաև երկաթուղային կայարան, որը համեմատ երկաթուղային և ծովային տրանսպորտի օգտագործվում է շատ քիչ։

Հայտնի բնիկներ խմբագրել

  • Վիտորե Կարպաչչո, իտալացի նկարիչ
  • Պետրո Պաոլո Վերջերիո, իտալացի բարեփոխման գործիչ
  • Պետրո Պաոլո Վերջերիո ավագ, իտալացի հումանիստ
  • Սանտորիո, իտալացի բնախոս, անատոմ, գյուտարար
  • Անդրեյա Կլեպաչ, սլովենացի թենիսիստուհի
  • Տինկարա Կովաչ, սլովենացի երգչուհի, Սլովենիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում
  • Մլադեն Ռուդոնյա, սլավոնացի ֆուտբոլիստ

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nadmorska višina naselij, kjer so sedeži občin» [Height above sea level of seats of municipalities] (Slovene and English). Statistical Office of the Republic of Slovenia. 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Koper». Place Names. Statistical Office of the Republic of Slovenia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  3. Slovenian Statistics Office site, results of the 2002 census. Stat.si. Retrieved on 24 September 2011.
  4. «Завод Tomos». Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  5. en:Tomos
  6. «AllCorfu.Com: Corfu's Twin Cities». allcorfu.com. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  7. 7,0 7,1 «Comune di Ferrara – Portale Telematico Estense». Ferrara.comune.fe.it. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  8. «Sito ufficiale del Comune di Muggia». Comune.muggia.ts.it. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  9. «Sito Web del Comune di S.Dorligo della Valle – Dolina (TS)». Comune.san-dorligo-della-valle.ts.it. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  10. «Žilina – oficiálne stránky mesta: Partnerské mestá Žiliny [Žilina: Official Partner Cities]». © 2008 MaM Multimedia, s.r.o.. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. «Welcome to JiuJiang». Jiujiang.gov.cn. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել