Կոչաբամբա

համայնք Բոլիվիայում

Կոչաբամբա[2][3] (իսպ.՝ Cochabamba, այմարա՝ Quchapampa, կեչուա՝ Quchapampa, Qhuchapampa), Բոլիվիայի խոշորագույն քաղաքներից մեկը, համանուն դեպարտամենտի մայրաքաղաքը։ Կեչուա լեզվից թարգմանաբար նշանակում է «ճահճոտ տեղանք»։

Բնակավայր
Կոչաբամբա
իսպ.՝ Cochabamba
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲոլիվիա Բոլիվիա
Հիմնադրված էօգոստոսի 15, 1571 թ.
Մակերես157 կմ²
ԲԾՄ2558±1 մետր
Բնակչություն632 013 մարդ (2012)[1]
Ժամային գոտիAmerica/Cochabamba? և UTC−4
Հեռախոսային կոդ591 4
Կոչաբամբա (Բոլիվիա)##
Կոչաբամբա (Բոլիվիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Կոչաբամբան գտնվում է 220 կմ հարավ-արևելք Լա-Պաս քաղաքից Արևելյան Կորդիլերներում արգավանդ և խտաբնակ Կոչաբամբա հովտում։ Հովիտը շրջապատված է 5000 մ բարձրության հասնող լեռներով։

Կլիմա խմբագրել

Климат Кочабамбы
Показатель Հուն. Փետ. Մարտ Ապր. Մայ. Հուն. Հուլ. Օգո. Սեպ. Հոկ. Նոյ. Դեկ. Տարի
Բացարձակ ջերմաստիճանը, °C 35,0 30,0 30,6 30,0 28,9 30,0 28,3 30,6 30,6 32,8 31,7 32,8 35,0
Միջին ջերմաստիճանը, °C 23,9 23,3 24,4 25,0 24,4 23,3 23,3 23,9 25,6 26,1 25,6 25,0 24,5
Միջին ջերմաստիճանը 18,1 17,5 17,5 16,4 14,2 12,2 12,5 13,9 16,7 18,1 18,3 18,3 16,1
Միջին նվազագույնը, °C 12,2 11,7 10,6 7,8 3,9 1,1 1,7 3,9 7,8 10,0 11,1 11,7 7,8
Բացարձակ նվազագույնը, °C 7,2 3,3 2,2 −1,1 −4,4 −6,7 −5 −5,6 −3,3 0,0 5,0 5,6 −6,7
Տեղումների նորմա, մմ 94 68 38 12 2 1 2 7 6 20 38 70 362
աղբյուր։ SCBM

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքի կենտրոնական մասը գտնվում է հարթավայրում, նրա որոշ շրջանները՝ թմբերի վրա։ Կենտրոնից հյուսիս և արևմուտք հոսում է Ռիո-Ռոչա գետը, հարավ-արևելքում ընկած է Լագունա Ալալայ լիճը։ Շնորհիվ մեծաքանակ այգիների և պարտեզների՝ Կոչաբամբան հաճախ անվանում են «քաղաք-պարտեզ»։

1994 թվականից քաղաքի խորհրդանիշ է հանդիսանում Հիսուս Քրիստոսի արձանը Սան Պեդրո լեռան վրա, քաղաքի արևելյան մասում։ Արձանի բարձրությունը կազմում է 34,20 մ (պատվանդանի հետ ավելի քան 40 մ), այս կերպ, այն 2 մետրով ավելի բարձր է Ռիո դե Ժանեյրոյում Կորկովադո լեռան Քրիստոսի հայտնի արձանից։ Սան-Պեդրո լեռ կարելի է հասնել ճոպանուղով, իսկ որոշակի օրերին կարելի է հանդիպել նաև հենց արձանը, դիտել լուսամուտի միջոցով, որտեղից բացվում է գեղեցիկ համայնապատկեր։

Քաղաքի կենտրոնում գտնվում է սեպտեմբերի 14-ի հրապարակը իր հինավուրց տաճարով։ Դրա վրա և Կոլումբոսի հրապարակի շուրջը կան գաղութային ոճով տներ, քաղաքի մնացած մասը կառուցված է ժամանակակից ձևով։ Կոլումբոսի հրապարակից հյուսիս անցնում է հիմնարկություններով, բանկերով, հյուրանոցներով և ռեստորաններով Էլ-Պրադո լայն ծառուղին։

Հարավում ընկած է մի քանի փողոց և հրապարակը զբաղեցնող Լա-Կանչա շուկան։ Այն բաց է շաբաթը յոթ օր և հանդիսանում է Հարավային Ամերիկայի ամենամեծ փողոցային շուկան։ Լա-Կանչան առաջացել է մի քանի առանձին շուկաներից, որոնք զարգացոլ են XX դարի 80-ական թվականների տնտեսական վերափոխումից հետո։

Քաղաքի արևելքում գտնվում է Գլխավոր Սան-Սիմոն համալսարանը, Բոլիվիայի լավագույն համալսարաններից մեկը։

Քաղաքի հարավ-արևմտյան հատվածում, բլրերի վրա տարածվում է քաղաքային այգին։ Այնտեղ, Կորոնիլլա բլրի վրա կարելի է տեսնել կանանց և երեխաների հուշարձան, որը խորհրդանշում է քաղաքը 1812 թվականի ազատագրական պայքարի ժամանակ գաղութային զավթիչ-իսպանացիներից պաշտպանող արձանը։

Քաղաքը ունի հիանալի ճարտարապետական թանգարան։

Տրանսպորտային հաղորդակցություն խմբագրել

  • Ջորջ Ուիլսթերմենի աննվան միջազգային օդանավակայան․
  • երկաթուղային կայարան և ավտոկայարան․
  • ասֆալտապատված ավտոմոբիլային ճանապարհներ։

Պատմություն խմբագրել

Կոչաբամբայի տարածքը բնակեցվել է եվրոպացիների գալուց շատ առաջ։ Քաղաքի մոտակայքում կարելի է տեսնել ինկերի և ավելի վաղ բնակեցվածների շինությունների փլատակները։ 1542 թվականին շրջանը դարձավ իսպանական գաղութ, Պերուի փոխարքայության մաս, և այստեղ հայտնվեցին նորաբնակներ Եվրոպայից։

Կոչաբամբա քաղաքը հիմնադրվել է 1571 թվականի օգոստոսի 15-ին և ստացել է Օրոպեսա անվանումը՝ ի պատիվ փոխարքա Ֆրանսիսկո դե Տոլեդոյի, որը սերվում է կոմս դե Օրոպեսի ընտանիքից։ Սակայն փոխարքայի հրամանով քաղաքի պաշտոնական հիմնադրումը տեղափոխվել է 1574 թվականի հունվարի 1-ը։ Այդ օրն այսօր համարվում է քաղաքի հիմնադրման տարեթիվը։

Քաղաքը, որն ընկած է լավ կլիմայով բերքատու դաշտավայրում, դարձավ գյուղատնտեսական կենտրոն և ապահովում էր Պոտոսի արծաթի հանքերը պարենամթերքով։ Երկար ժամանակ Կոչաբամբան հանդիսանում էր երկրի ցորենի շտեմարանը։

1776 թվականից Սանտա Կրուս դե լա Սիերրա նահանգի կազմում եղած քաղաքը կրկին անցավ զարգացած իսպանական Ռիո-դե-լա-Պլատայի փոխարքայությանը։

1783 թվականին Իսպանիան նահանգի վարչական կենտրոնը Սանտա Կրուս դե լա Սիերրայից տեղափոխեց Օրոպես, իսկ 1786 թվականին քաղաքը վերանվանվեց Կոչաբամբա։

1810 թվականի սեպտեմբերի 14-ին քաղաքի բնակիչները Ֆրանսիսկո դե Ռիվերոյի գլխավորությամբ ապստամբություն բարձրացրին, երբ հայտնի դարձավ, որ ազատագրական շարժման հերոս Պեդրո Դոմինգո Մուրիլոն մահապատժի է ենթարկվել։ Ապստամբների երկնակապույտ դրոշը դեռ հանդիսանում է Կոչաբամբա դեպարտամենտի դրոշը։ Հիմա սեպտեմբերի 14-ը տեղական, պաշտոնապես նշվող տոն է։

1812 թվականի մայիսին տեղի ունեցավ ապստամբություն իսպանացի գաղութային զավթիչների դեմ։ Մայիսի 24-ին քաղաքի տղամարդիկ հանդես եկան իսպանական ջոկատների դեմ և կոտորվեցին։ Իսպանական զորքերը վերադարձրին քաղաքը։ Ողջ մնացած կանայք, ծերերը և երեխաները հավաքվեցին Կորոնիլլա և Կոլինա-Սան Սեբաստյան բլուրների վրա և փորձեցին պաշտպաանել քաղաքը փայտերի, քարերի և այլ հասարակ զենքերի օգնությամբ։ 1812 թվականի մայիսին իսպանացիները ապստամբությունը խեղդեցին արյան մեջ, քաղաքի 200-ից ավելի պաշտպաններ զոհվեցին։ Ի հիշատակ այս օրվա Կորոնիլեի վրա բարձրացվեց «Կորոնիլեի պաշտպանները» հուշարձանը՝ ի պատիվ քաջարի կանանց, բացի այդ, մայիսի 27-ին, ի հիշատակ այդ իրադարձության, Բոլիվիայում նշվում է Մայրության օրը։

Բոլիվիայի անկախության ստացումից և պետության հիմնադրումից հետո 1825 թվականին Կոչաբամբան դարձավ կրկին ստեղծված, համանուն դեպարտամենտի մայրաքաղաքը։

2000 թվականի սկզբին Կոչաբամբան դարձավ այսպես կոչված «ջրի պատերազմի» կենտրոնը։ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից քաղաքի ջրամատակարարման հարկադիր սեփականաշնորհումից հետո ջրի գները կարճ ժամանակում եռապատկվեցին։ Դա բերեց մեծ բողոքների և համընդհանուր գործադուլի։ Ցուցարարների ցրման ժամանակ ոստիկանությունը ուժ կիրառեց, քաղաքում հայտարարվեց ռազմական դրություն։ 2000 թվականի ապրիլի կեսերին կառավարությունը չեղարկեց սեփականաշնորհումը։ Այս իրադարձությունների ընթացքում 7 մարդ զոհվեց և հարյուրավորներ վիրավորորում ստացան։

Մշակույթ խմբագրել

Կրոնական և մշակութային կյանքի կենտրոն է հանդիսանում օգոստոսի կեսերին քառօրյա տոնը՝ ի պատիվ սուրբ կույս Ուկրուպինայի, քաղաքի հովանավորի։ Քաղաքի փողոցներով անցնում են շքերթներ, անկացվում են եկեղեցական արարողություններ և այլ տոնակատարություններ։ Ըստ ավանդության, օգոստոսի 15-ի վաղ առավոտյան, քաղաքի բնակիչները եկեղեցական թափորով ուղևորվում են Կիլակոլո, Կոչաբամբայից 14 կմ հեռավորության վրա, որտեղ տեղի եկեղեցում գտնվում է Ուկրուպինա Կույսի աճյունատուփը։ Եկեղեցական շքերթի ընթացքում այս երկու քաղաքների միջև դաշնային ճանապարհը ծածկվում է։

Փետրվարին կամ մարտին քաղաքում տեղի է ունենում կառնավալ։

2004 թվականի հոկտեմբերին Կոչաբամբայում անցկացվեց Բոլիվիայի ժամանակակից արվեստի առաջին բիենալլեն՝ գեղարվեստական ցուցահանդեսը։

Քաղաքը «Սպիով դեմքը» ֆիլմում հիշատակվում է որպես թմրանյութերի ընկերության տնօրեն Ալեքսանդրո Սոսիի նստավայր։

Սպորտ խմբագրել

Ջորջ Ուիլսթերմեն (ֆուտբոլային ակումբ)

Ավրորա (ֆուտբոլային ակումբ)

Հայտնի հայրենակիցներ խմբագրել

  • Միշել Անդրադա - ուկրաինացի երգչուհի
  • Ժաիմե Լարեդո (1941) - ամերիկացի ջութակահար և խմբավար
  • Ռոբերտո Մամանի (ծնվ. 1962) - բոլիվիացի նկարիչ
  • Պեդրո Բլանկո Սոտո (1795-1829) - քաղաքագետ
  • Էդմոնդո Պաս Սոլդան - բոլիվիացի գրող
  • Էդուարդո Ռոդրիգես - բոլիվիացի իրավաբան և քաղաքագետ
  • Ռենատո Պրադա Օրոպեսա (1937) - մեքսիկացի գրող և գիտնական

Քույր քաղաքներ խմբագրել

Այլ խմբագրել

Չիչարոն՝ ավանդական կերակրատեսակ խոզի մսից Կոչաբամբայում։ Խոզի միսը խորովվում է բաց կրակի վրա մեծ տաշտի մեջ և մատուցվում է կարտոֆիլի հետ կամ չիչեյի հետ, որը ավանդական ալկոհոլային խմիչք է եգիպտացորենից։

Ծրագրվում է քաղաքում տեղավորել UNASUR խորհրդարան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.ine.gob.bo/index.php/notas-de-prensa-y-monitoreo/item/592-sacaba-principal-productor-de-papa-en-cochabamba
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 176.
  3. В советских изданиях встречается название Кочавамба, см.Կաղապար:БСЭ2;
    Կաղապար:КГЭ

Գրականություն խմբագրել

  • Кочабамба // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Кочабамба // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոչաբամբա» հոդվածին։