Կոուլ Քեննեթ Հաուզեր (անգլ.՝ Cole Kenneth Hauser, մարտի 22, 1975(1975-03-22)[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոյի և հեռուստատեսության դերասան։

Կոուլ Հաուզեր
Հաուզերը «TCA 2010»-ում
Ծնվել էմարտի 22, 1975(1975-03-22)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՍանտա Բարբարա, Կալիֆորնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Կոուլ Քեննեթ Հաուզեր
Cole Kenneth Hauser
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1992 թվական - այժմ
Ընտրանի«Կրկնակի ֆորսաժ», «Քարանձավ»
Ծնողներհայր՝ Ուինգս Հաուսեր, մայր՝ Քաս Ուորներ
Ամուսին(ներ)Սինթիա Դենիել
Երեխա(ներ)Ռայլոնդ Հաուզեր (2004 թվական), Կոլտ Դենիել Հաուզեր (2008 թվական)
IMDbID 0369513
Կոուլ Հաուզեր՝ Վիքիպահեստ

Ընտանիք խմբագրել

Հաուզերը ծնվել է Սանտա Բարբարայում, Կալիֆորնիա նահանգ, «Warner Sisters» կինոարտադրության ընկերության ստեղծող Կեսս Ուորների[2] և դերասան Ուինգզ Հաուզերի որդին[3][4]։ Հայրական կողմից պապը եղել է սցենարիստ Դուայթ Հուազերը, «Օսկար» մրցանակի դափնեկիր։ Մայրական կողմից Հաուզերի նախապապը եղել է Հարրի Ուորները, կինոարտադրության հայտնի մագնատ, «Warner bros.» կինոընկերության համահիմնադիր, իսկ մայրական կողմից պապը եղել է Միլթոն Սպերլինգը, հոլիվուդյան սցենարիստ և անկախ պրոդյուսեր։ Մայրական կողմից տատիկը՝ Բեթի Մեյ Ուորները, գեղանկարիչ, քանդակագործ, քաղաքական ակտիվիստ և պատկերասրահի սեփականատեր[5], Սթենլի Սհայնբաումի՝ քաղաքական ակտիվիստ, տնտեսագետ, բարեգործ և Լոս Անջելեսի ոստիկանության նախկին կոմիսար[6], կինը։ Հաուզերն ունի իռլանդական և գերմանական արմատներ հայրական կողմից և հրեական՝ մայրական կողմից[7][8]։

Երիտասարդություն խմբագրել

Հաուզերի ծնողները ամուսնալուծվում են 1977 թվականին, երբ նա երկու տարեկան էր[9]։ Միայն, մոտավորապես, տասնհինգ տարեկանում, նա առաջին անգամ բաժանումից հետո, հանդիպում է հոր հետ, կապված տեղափոխման հետ։ Մեկ տարվա ընթացքում նա ապրում է հոր հետ և սովորում է նրա մոտ[10]։ Մինչ այդ, տասներկու տարվա ընթացքում, նա տեղափոխվում էր մոր, խորթ եղբայրների և քույրերի հետ Սանտա Բարբարայից Օրեգոն, այնուհետև Ֆլորիդա և հետո հետ՝ Սանտա Բարբարա։ Այդ ընթացքում նա, մեծամասնությամբ, հրապուրված էր սպորտով, քան ուսմամբ։ 16 տարեկանում նա լքում է միջնակարգ դպրոցը, որպեսզի իրեն փորձի դերասանական արվեստում[11]։

Կարիերա խմբագրել

Հաուզերի առաջին դերը եղել է 1992 թվականին, «Դպրոցական կապեր» («School Ties») ֆիլմում, որում նկարահանվել են բազմաթիվ երիտասարդ և հույեր ներշնչող դերասաններ, որոնցից էին Բրենդեն Ֆրեյզերը, Մեթ Դեյմոնը, Քրիս Օ’Դոննելը և Բեն Աֆլեքը։ Հետագայում խաղացել է ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյտերի «Կայֆի տակ և շփոթված» («Dazed and Confused») ֆիլմում, Բեն Աֆլեքի հետ գլխավոր դերում։ 1995 թվականին Հաուզերը ռեժիսոր Ջոն Սինգքտոնի մոտ խաղում է սկինհեդների առաջնորդի դերը «Բարձրագույն կրթություն» («Высшее образование») ֆիլմում։ Ավելի ուշ Հաուզերը կրկնակի անգամ խաղում է Աֆլեքի և Դեյմոնի հետ «Խելացի Ուիլլ Հանտինգ» («Good Will Hunting») ֆիլմում, 1997 թվականին։ 2000 թվականին նա խաղում է Ուիլյամ Ջ. Ջոնսին «Սև խոռոչ» («Pitch Black») ֆիլմում և ձայնավորում է հերոսի «Ռիդիկի քորնիկները. Փախուստ Մսագործի ծովածոցից» խաղում։

2002 թվականին նա խաղում է ավագ սերժանտ Վիկ Բեդֆորդին, գերի ամերիկացի ռասիստի, «Հարտի պատերազմը» («Hart’s War») ֆիլմում, Բրյուս Ուիլիսի և Քոլին Ֆարելի հետ։ 2003 թվականին կատարում է ԱՄՆ Ռազմա-ծովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի զինծառայողի դերը «Արևի արցունքները» («Tears of the Sun») ֆիլմում, Բրյուս Ուիլիսի հետ միասին։ Նա նաև խաղացել է ավազակների պարագլխի «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious») ֆիլմում։ Դրանից հատո նա նկարահանվում է մի քանի Հոլլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Պապարացի» («Paparazzi»)՝ Մել Գիբսոնի հետ և «Քարանձավ» («The Cave»)։

2007 թվականին նա Էնթոնի Անդերսոնի հետ միասին գլխավոր դեր է խաղում «FOX» հեռուստաալիքի «Նոր Օռլանի ոստիկանությունը» («K-Ville») ֆիլմում, որը փակվում է տաս դրվագից հետո։ Նույն թվականին Հաուզերը գլխավոր դեր է ստանում «Քարե հրեշտակ» («The Stone Angel») ֆիլմում՝ ըստ Մարգարետ Լոուրենսի վեպի։ 2008 թվականի ընթացքում Հաուզերը նկարահանվում էր այլ անկախ նախագծերում, օրինակ, «Որպես խատուտիկներ» («Like Dandelion Dust»)՝ ըստ Կարեն Կինգսբերի վեպի, Թալյեր Պերիի «Որսորդների ընտանիքը» («The Family That Preys») և «CBS» հեռուստաալիքի «Աշտարակ» («The Tower») սերիալում, որը պիլոտային սերիայից ավել չի գնում։

Անձնական կյանք խմբագրել

Հաուզերի կինը նախկին դերասանուհի և լուսանկարիչ Սինթիա Դենիելն է[12][13], ով խաղացել է Էլիզաբեթ Ուեյկֆիլդի դերը «Դպրոցը Քնքուշ հովտում» սերիալում, Ֆրենսիս Պասկալի համանուն վեպի էկրանավորումը, իր երկվորյակ քույր Բրիտանի Դենիելի հետ։ Հաուզերն ու Դենիելը ունեն երկու որդի՝ Ռայլոնդ Հաուզեր, ծնված 2004 թվականի սեպտեմբերին և Կոլտ Դենիել Հաուզեր, ով ծնվել է 2008 թվականի հունիսի 12-ին։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 Դպրոցական կապեր School Ties Ջեք Քոնորս
1993 Կայֆի տակ և շփոթված Dazed and Confused Բենի Օ’Դոնել
1994 Կաշիներ Skins Բենթ
1995 Բարձրագույն կրթություն Higher Learning Սքոթ Մոսս
1996 Կորցնել հ՚ետքերը Frame-Up II: The Cover-Up Բժիշկ Գլիդեն
1997 Ամեն ինչ իմ մասին All Over Me Մարկ
Խելացի Ուիլլ Հանտինգ Good Will Hunting Բիլլի ՄակԲրիդ
1998 Սքոթչ և կաթ Scotch and Milk Ջոննի
Բլուրների և հովիտների երկիր The Hi-Lo Country փոքրիկ տղա Մաթսոն
2000 Սև խոռոչ Pitch Black Ուիլյամ Ջ. Ջոնս
Հաղթանակի գինը A Shot at Glory Կելսի Օ’Բրիան
Վագրերի երկիր Tigerland Ավագ սերժանտ Կոտա
2002 Հարտի պատերազմը Hart’s War Ավագ սերժանտ Վիկ Բեդֆորդ
Սպիտակ դափնեվարդ White Oleander Ռեյ Պրուիտ
2003 Արևի արցունքները Tears of the Sun Ջեյմս «Ռեդ» Ատկինս
Կրկնակի ֆորսաժ 2 Fast 2 Furious Քարտեր Վերոն
2004 Պապարացի Paparazzi Բո Լարամի
2005 Քարանձավ The Cave Ջեք ՄակԱլիստեր
Կեղտոտ գործ Dirty լեյտենանտ
2006 Ամուսնալուծություն ամերիկյան ձևով The Break-Up Լուպուս Գրոբովսկի
2007 Քարե հրեշտակ The Stone Angel երիտասարդ Բրամ
2008 Հարցաքննության պատրանք Tortured Քևին Կոլ
Որսորդների ընտանիքը The Family That Preys Ուիլյամ Քարտրայթ
2009 Ինչպես խատուտիկները Like Dandelion Dust Ջեք Քեմփբել
2010 Սպիկան գիշերների ստվերները Shadows of the White Nights Բորիս
2011 Մահացու ցուցակ The Hit List Ալան Քեմփբել
2013 Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար A Good Day to Die Hard Քոլինս
Օլիմպի անկումը Olympus Has Fallen Հռոմի գործակալ
2014 Առավելություն Transcendence գնդապետ Սթիվենս

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1993 Արդարադատության գործը A Matter of Justice Ռոքի Ջեքսոն NBC, հեռուստաֆիլմ
1996 Մեծ պատահար High Incident սպա Ռենդի Վիլից 32 դրվագ[14]
2004 ER ER Սթիվ Կուրտիս Դրվագ «Where There’s Smoke There’s Fire»
Դրվագ «Just a Touch»
Դրվագ «Midnight»
Դրվագ «Drive»
2006 Վնասներ Damages Ջեք Շալ FOX ընկերության համար, պիլոտային
2007 —2008 Նոր Օռլանի ոստիկանությունը K-Ville Թրևոր Կոբ 11 դրվագ
2008 Աշտարակ The Tower Սեան Կաստլեման CBS, պիլոտային
2009 Վաշինգտոնի հովիտ Washington Field Ռայմոնդ Սթոն CBS, պիլոտային
2010 Հետապնդում Chase Ջիմմի Գոդֆրի NBC

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Թվական Անվանակարգ Մրցանակ Արդյունք
2001 Երկրորդ պլանի լավագույն դերասան Independent Spirit Award Առաջադրված


(«Վագրերի երկիր» ֆիլմի համար)

2003 Բեկում - տղամարդ Young Hollywood Awards Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.tvrage.com/person/id-60962/Cole+Hauser
  2. «Cass Warner». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  3. «Warner Sisters, Inc. - The Brothers Warner Documentary». Արխիվացված է օրիգինալից 1996 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  4. The Brothers Warner
  5. «Betty Sheinbaum». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  6. Stanley Sheinbaum
  7. «Interfaith Celebrities: Interfaith NFL-ers and Cole Hauser's Impressive Pedigree». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  8. «Vince Vaughn: scripts of his TV appearances». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  9. «Cole Hauser Biography». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  10. «The Fast And Furious Cole Hauser». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  11. The Cole Hauser Picture Pages(չաշխատող հղում)
  12. «THE STONE ANGEL | Movie Web Site | Cast». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  13. Cynthiadanielphotographer.com
  14. Epguide.com

Արտաքին հղումներ խմբագրել