Կոոպերատիվ, քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը։ Կոոպերատիվների նպատակներն հիմնականում տնտեսական են։ Կոոպերատիվի ստեղծումն ու զարգացումը բավականին դժվար գործընթաց է։ Կոոպերատիվների զարգացմանը կարող են նպաստել շուկայական պայմանները, իրավական դաշտը, ինչպես նաև կառավարության քաղաքականությունը։ Դրա հետ մեկտեղ, կարևոր նախապայման են կառավարման հմտություններ և ունակություններ ունեցող ուժեղ առաջնորդների ընտրությունը և բավարար ֆինանսական ռեսուրսների առկայությունը։

Գյուղատնտեսական կոոպերատիվի ներկայացուցիչ
Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին ՀՀ օրենքի ներկայացում Ջերմուկում

Լայնորեն տարածված մոտեցում է կոոպերատիվները որպես աղքատության հաղթահարման գործիք դիտելը։

Կոոպերատիվի կառավարումը խմբագրել

Կոոպերատիվի կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է։

Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել դիտորդ խորհուրդ, որը վերահսկողություն է իրականացնում կոոպերատիվի գործադիր մարմինների գործունեության նկատմամբ։ Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից։

Կոոպերատիվի գործադիր մարմիններն են նրա վարչությունը և նախագահը։ Նրանք ղեկավարում են կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը և հաշվետու են դիտորդ խորհրդին ու կոոպերատիվների ընդհանուր ժողովին։

Կոոպերատիվի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի և վարչության անդամ կամ կոոպերատիվի նախագահ։

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել