Կոշիկներ Դանուբի ափին (հունգ.՝ Cipők a Duna-parton), հուշարձան՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում[1][2]։ Ստեղծվել է ռեժիսոր Կան Տոգայի կողմից Դանուբ գետի արևելյան ափին քանդակագործ Գյուլա Պաուերի հետ։

Կոշիկներ Դանուբի ափին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր և քանդակ
ՔանդակագործCan Togay? և Gyula Pauer?
Ստեղծում2005
Երկիր Հունգարիա
ԲնակավայրԲուդապեշտ
ՆյութԹուջ, քար և երկաթ
Հիմնական թեմաՀոլոքոստ
 Shoes on the Danube Promenade Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանը կառուցվել է Բուդապեշտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասսայական գնդակահարությունների պատճառով զոհված հրեաներին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այդ գնդակահարությունն իրականացվել է հունգարական ֆաշիստական «Խաչված նետեր» կուսակցության կողմից 1944-1945 թվականների ընթացքում։ Նրանք հրեաներին բերել են բեռնատար մեքենաներով, ապա շղթայել 50-60 հրեա միաժամանակ և հրամայել են հանել կոշիկները։ Փամփուշտները խնայելու նպատակով գնդակահարել են միայն առաջինին՝ վերջինս էլ ընկնելով գետը իր հետ տարել է մյուսներին[3]։ Դանուբի ափին մնացած կոշիկները հանվել են վաճառքի կամ օգտագործվել են ֆաշիստների կարիքների համար[4]։ Գնդակահարվողների թիվը հասնում էր հազարների, բայց այսօր չկա հստակ թիվ, քանի որ մահացածների մարմինները լցվել են Դանուբ գետը[3]։ Բուդապեշտյան գետտոն ազատագրվել է խորհրդային զորքերի կողմից 1945 թվականի հունվարի 18-ին։

Չուգունից ձուլված այս քանդակների կոմպոզիցիան բաղկացած է 60 զույգից։ Տարիների ընթացքում որոշ մաս գողացվել է, մինչև 2014 թվականը մնացել է 53 զույգ՝ տղամարդու, կանացի և մանկական կոշիկներ։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 16-ին՝ Հոլոքոստի զոհերի միջազգային օրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի 60-ամյա տարելիցին ընդառաջ։ Ամեն տարի ծաղիկներ են բերվում և բազմաթիվ մոմեր են վառվում Դանուբ գետի երկայնքով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Shoes on the Danube Promenade: Memorial at the Danube to the victims of the Holocaust (англ.). Jewish Budapest. Проверено 28 апреля 2015.
  2. Туфли на набережной Дуная — памятник жертвам Холокоста в Будапеште. Культурология.РФ. Проверено 28 апреля 2015
  3. 3,0 3,1 Вульф Ю. Пронзительный памятник // Биробиджанер штерн : газета. — 2014. — Вып. 30 июля. — № 30 (14397).
  4. [70 лет назад Будапешт был освобождён от немецко-фашистских войск]. 1-й канал (13 февраля 2015). Проверено 28 апреля 2015.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Shoes on the Danube Promenade: Memorial at the Danube to the victims of the Holocaust» (անգլերեն). Jewish Budapest. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  • «Туфли на набережной Дуная — памятник жертвам Холокоста в Будапеште». Культурология.РФ. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  • Powell-Jones T. (2012 թ․ սեպտեմբերի 10). «Wandering Jew: Budapest's heroes and villains» (անգլերեն). The Jerusalem Post. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  • Мурина М. Туфли на берегу Дуная // Санкт-Петербургские ведомости : газета. —СПб., 2015. — В. 31 марта.