Կոն-Տիկի (լաստանավ)

լաստանավ

«Կոն-Տիկի» (նորվ.՝ Kon-Tiki), նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալի` գերաններից պատրաստած լաստանավը։ Թուրն ու իր հինգ ուղեկից ընկերները սույն լաստանավով 1947 թվականին կատարեցին ճանապարհորդություն Ամերիկա աշխարհամասից դեպի Պոլինեզիա։

Կառուցվածք խմբագրել

«Կոն-Տիկի» լաստանավը կառուցված է ինը գերաններից, որոնց երկարությունը տատանվում է 10-ից մինչև 14 մետր։ Կառուցված է այնպես, որ լաստանավի դիմացի հատվածը սուր ծայրը ունենա։ «Կոն-Տիկի» լաստանավի վրա տեղադրված էր ուղղանկյունաձև առագաստ, նավախելի մակույկաթի, ինչպես նաև երկու հատ զուգահեռ շարքով շվերտներ (տախտակներ, որոնք միացած են նավի տակից ջրի մեջ, և կատարում են ինչպես ղեկի, այնպես էլ ողնափայտի դեր)։ Այս հարմարանքները լիովին համապատասխանում են լաստանավերի կառուցման չափանիշներին, որոնք դեռևս հարյուրամյակներ առաջ ինկերը օգտագործել են օվկիոնոսային ճանապարհորդություններ կատարելիս առնվազն 50 ծովային մղոն հեռավորություններում։

«Կոն-Տիկի» լաստանավն իր անվանումը ստացել է Պոլինեզիայի բնակիչների հեքիաթային հերոսի անվանումից. ըստ լեգենդի, Կոնը անձրևի և քամու աստվածն էր, ով այստեղ է հայտնվել հարավից։ Նաև հայտնի է այն պատումը, որ Կոնը իր հետ բերել է տոհմակիցների մի խումբ, որոնք Պոլինեզիայի կղզիներում հիմնադրել են բնակավայրեր և զարկ տվել տեղի մշակույթին։

«Կոն-Տիկի» լաստանավի անձնակազմ խմբագրել

Արշավախումբ խմբագրել

 
«Կոն-Տիկի» ֆիլմից մի դրվագ

«Կոն-Տիկի» լաստանավը պերուական Կալյաո նավահանգստից շարժվեց 1947 թվականի ապրիլի 28-ին։ Առաջին 50 կիլոմետրը լաստանավին քարշակում էր Պերուի ռազմածովային ուժերին պատկանող «Գուարդիան Ռիո» բուքսիրը։ Վերջինս լաստանավին հասցրեց մինչև Պերուական սառը հոսանքը։ Դրանից հետո ցամաքն առաջին անգամ անձնակազմի ներկայացուցիչները տեսան նույն թվականի հուլիսի 30-ին. դա Ֆրանսիական Պոլինեզիայի Պուկա-Պուկա կղզին էր։ Իսկ արդեն օգոստոսի 7-ին «Կոն-Տիկի» լաստանավը հասավ իր ճանապարհորդության վերջին կետին՝ Տուամոտու կղզեխմբի Ռառոիա օղակղզուն։

Այսպիսով «Կոն-Տիկի» լաստանավն անցավ ավելի քան 3770 մղոն տարածություն (կամ 6980 կիլոմետր) ուղիղ 101 օրվա ընթացքում. լաստանավի միջին արագությունը կազմում էր 1.5 ծովային հանգույց։

Գիտական նվաճումներ խմբագրել

 
«Կոն-Տիկի» լաստանավը համանուն թանգարանում, Օսլո, Նորվեգիա
  • Ապացուցվել է, որ հնարավոր է Խաղաղ օվկիանոսը արևմտյան հատվածից հատելով Հարավային Ամերիկայի կենտրոնական մասից հասնել նպատակակետ. այս դեպքում Պոլինեզիա։
  • Ապացուցվել է, որ կոկոսի սերմերը հնարավոր չէ պահպանել օվկիանոսի ջրի մեջ, իսկ դա նշանակում է, որ հնարավոր չէ, որ կոկոսները օվկիանոսային հոսանքների օգնությամբ են հասել Պոլինեզիա։ Այսինքն, Հարավային Ամերիկայից կոկոսյան արմավենու պտուղները դեպի Պոլինեզիա են հասցրել լաստանավերով ճանապարհորդություն կատարող մարդիկ։
  • Ճանապարհորդության ճամանակ «Կոն-Տիկի» լաստանավի անձնակազմի անդամները կենդանի վիճակում օձային թյունիկ տեսան (Gempylus serpens): Մինչև այդ այս ձկնատեսակին հազվադեպ անգամներ էին տեսել, այլն էլ ափին նետված՝ սատկած վիճակում։ Նրանք բացահայտեցին, որ օձային թյունիկը ցերեկն ապրում է օվկիանոսի շատ խորը շերտերում, իսկ գիշերը բարձրանում է վերև՝ կեր փնտրելու նպատակով. այս ձուկը նաև հիանալի կերպով արհեստական լուսավորությանն է ձգտում։

«Օսկար» մրցանակ խմբագրել

«Կոն-Տիկի» լաստանավով Թուր Հեյերդալի կատարված գիտարշավը շատ ռեժիսորներ են էկրաններ բարձրացրել։ Առաջին ֆիլմը հենց գիտարշավի ղեկավարի՝ Թուրի կողմից է նկարահանվել։ «Կոն-Տիկի» ֆիլմը 1952 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի` որպես «Լավագույն լայնէկրան փաստավավերագրական ֆիլմ»։

Մեծ հաջողություններ է արձանագրել նաև Թուր Հեյերդալի «Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գիրքը։ Այն թարգմանվել է աշխարհի ավելի քան 70 լեզուներով, այդ թվում և հայերեն և տպագրվել է ավելի քան 50 միլիոն տպաքանակով։

Գիտարշավին է նվիրված նաև 2012 թվականին նկարահանված «Կոն-Տիկի» ֆիլմը, որը անվանակարգվել է որպես Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար։

Հետևորդներ խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 7-ին ուղևորության մեկնեց «Կոն-Տիկի-2» (Kon-Tiki2) միջազգային գիտարշավը երկու լաստանավերով[1][2][3]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Heyerdahl, Thor; Lyon, F.H. (translator) (1950). Kon-Tiki: Across the Pacific by Raft. Rand McNally & Company, Chicago, Ill.
  • Hesselberg, Erik (1950). Kon-Tiki and I : illustrations with text, begun on the Pacific on board the raft "Kon-Tiki" and completed at "Solbakken" in Borre. Allen & Unwin
  • Andersson, Axel (2010) A Hero for the Atomic Age: Thor Heyerdahl and the Kon-Tiki Expedition (Peter Lang) ISBN 978-1-906165-31-4
  • Thor Heyerdahl: Kon-Tiki. Ein Floß treibt über den Pazifik, ISBN 3550068603

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kon-Tiki2 Expedition. News» (անգլերեն) — Новости на официальном сайте экспедиции «Кон-Тики-2». Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  2. «Экипаж «Кон-Тики 2» проплывёт 10 тысяч километров на двух плотах в открытом океане». Вести.Ru. 2015 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  3. «Триумф рекламы и упаковки: «Кон-Тики-2» поймала лишь три небольшие рыбки». ИА Regnum. 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոն-Տիկի (լաստանավ)» հոդվածին։