Կոն-Տիկի թանգարան (նորվ.՝ Kon-Tiki Museum), թանգարան` նվիրված նորվեգացի ճանապարհորդ, գրող Թուր Հեյերդալի կյանքին ու գործունեությանը։ Բացվել է 1950 թվականի մայիսի 15-ին։ Գտնվում է Օսլոյին մոտ Բյուգդյոյ թերակղզում` Ֆրամի թանգարանի հարևանությամբ։ Թանգարանի գլխավոր ցուցանմուշը Կոն-Տիկի լաստանավն է, որով Հեյերդալը 1947 թվականին կտրել անցել է Խաղաղ օվկիանոսը։ Թանգարանում պահվում են Կոն-Տիկի լաստանավով գիտարշավի քարտեզները և մոտ 8.000 գիրք[1]։

Կոն-Տիկի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ՎայրBygdøynes?
ՀասցեBygdøynesveien 360286
Հիմնադրվել է1949
Կայքkon-tiki.no
Քարտեզ
Քարտեզ

Ցուցադրություն խմբագրել

 
Կոն-Տիկի լաստանավը

Թանգարանում ցուցադրվում են նավակներ, այնպիսի առարկաներ, որոնք օգտագործել է Թուր Հեյերդալը «Կոն-Տիկի», «Ֆատու-Հիվա», «Ռա», «Ռա II», «Տիգրիս» նավերով իր ճանապարհորդությունների ընթացքում։ Բացի դրանից` թանգարանում առանձնացված է հատուկ մաս՝ ժամանակավոր ցուցադրությունների համար։ Ցուցադրության մաս է կազմում քարանձավների 30-մետրանոց հատվածը, որը կառուցվել է Զատկի կղզու քարանձավի նմանությամբ։ Ցուցադրության ստորջյա հատվածը ներկայացնում է Կոն-Տիկի լաստանավի գիտարշավից դվագ, երբ նավի տակ խլրտում էին տարբեր տեսակի բազմաթիվ ձկներ` այդ թվում և մեծ շնաձուկ։ Թանգարանին կից գործում է կինոթատրոն և հուշանվերների խանութ։

Պատմություն խմբագրել

Կոն-Տիկի լաստանավի` հայրենիք վերադառնալուց հետո նորվեգացիները 1949 թվականին որոշեցին նրա համար շինություն ձևավորել Բյուգդյոյ թերակղզում` Օսլոյի սահմաններից դուրս։ Թանգարանի հիմնադիրներից են Թուր Հեյերդալը և Կոն-Տիկիի գիտարշավի խմբից մի մարդ` Կնուտ Հաուգլանդը, որը ավելի քան 40 տարի ղեկավարել է թանգարանը։ Ամեն տարի թանգարան են այցելում մոտ 200.000 մարդ, իսկ բացման օրվանից սկսած` մոտ 15 միլիոն մարդ։

Գործնական տեղեկություն խմբագրել

  • Թանգարանը բաց է ամբողջ տարի` առանց հանգստյան օրերի։ Բացառություն են կազմում դեկտեմբերի 25-ը, դեկտեմբերի 31-ը, մայիսի 17-ը (Նորվեգիայի սահմանադրության օր)։
  • Մուտքի տոմսն արժի 100 կրոն մեծահասակների և 40 կրոն՝ մինչև 5 տարեկան երեխաների համար։ Գործում են նաև զեղչեր ուսանողների, թոշակառուների, դպրոցականների համար։
  • Թանգարան կարելի է հասնել զբոսանավով կամ № 30 ավտոբուսով, որը ուղևորվում է քաղաքի կենտրոնից յուրաքանչյուր 15 րոպեն մեկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Om Museet" (in Norwegian). Kon-Tiki Museum. Retrieved 22 March 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոն-Տիկի թանգարան» հոդվածին։