Կոնֆորմիզմ, երևույթ, երբ անհատները իրենց վերաբերմունքը, համոզմունքները և վարքագիծը համապատասխանեցնում են խմբի նորմերին[1]։ Նորմերը թաքնված, յուրահատուկ կանոններ են, որոնք խումբը տարածում է անհատների վրա, և անհատներն էլ առանջնորդվում են այդ նորմերով ուրիշների հետ փոխհարաբերությունների ժամանակ։ Կոնֆորմիզմը հիմնականում դրսևորվում է փոքր խմբերում և հասարակությունում ՝ որպես ամբողջություն, և այդ ազդեցությունը տեղի է ունենում աննկատ կամ բացահայտ հասարակական ճնշմամբ։ Կոնֆորմիզմը կարող է դրսևորվել ինչպես մարդկանց ներկայությամբ, այնպես էլ երբ անհատը մենակ է։ Օրինակ, մարդիկ հակված են հետևել սոցիալական նորմերին, երբ նրանք ուտում են կամ հեռուստացույց են դիտում, նույնիսկ երբ մենակ են։ Մարդիկ հաճախ համաձայնեցնում են իրենց ցանկությունները այն խմբին, ում հետ ունեն նույն տարիքային, մշակութային կամ կրթական կարգավիճակը։ Դա հաճախ անվանվում է խմբային մտածողություն։ Խմբային մտածողության մտային մոդելները ձևավորվում են ինքնախաբեության, հարկադրված համաձայնեցման, խմբի արժեքների և էթիկայի համապատասխանեցման միջոցով, որոնք խանգարում են հաճախ իրատեսորեն գնահատել ուրիշների վարքագծերը։ Կոնֆորմիզմ չցուցաբերելը հանգեցնում է սոցիալական մերժման վտանգի։ Կոմֆորմիզմը հաճախ ասոցացվում է դեռահասության և երիտասարդության մշակույթի[2] հետ, սակայն այն բնորոշ է բոլոր տարիքներին[3]։ Չնայած որ սոցիալական ճնշումները դիտարկվում են բացասականորեն, կոնֆորմիզմը կարող է ունենալ լավ կամ վատ արդյունք կախված իրավիճակից։ Կոմֆորմիզմը կարող է դիտարկվել որպես շահավետ, դրական, եթե ուղին ընթանում է ճիշտ ճանապարհով[4]։ Շրջապատող միջավայրի հետ ճիշտ փոխհարաբերության համար, համապատասխանաբար, վաղ տարիքից երեխաները սովորում և ընդունում են վարքի համապատասխան ձևեր, որոնք տվյալ հասարակությունում անհրաժեշտ են ճիշտ փոխազդեցության և զարգացման համար [5]: Կոնֆորմիզմը ազդում է սոցիալական նորմերի ձևավորման և պահպանման վրա, և օգնում է հասարակություններին գործել սահուն և կանխատեսել չգրված օրենքներով առաջնորդվող վարքագծերը։ Այս առումով այն ընկալվում է դրական ուժ, որը կանխում է կործանիչ և վտանգավոր գործողությունները։ Քանի որ կոնֆորմիզմը խմբային երևույթ է, գործոնները ինչպիսիք են խմբի մեծությունը, միաբանությունը, համախմբվածությունը, կարգավիճակը, ընդհանուր նպատակը և հասարակական կարծիքը օգնում են չափելու անձի ցուցաբերած կոնֆորմիզի մակարդակը։

Կոնֆորմիզմի տեսակները խմբագրել

Տարբերակում են կոնֆորմիզի երկու տեսակ՝

  • Ներքին, որի դեպքում անձը վերանայում է իր դիրքորոշումները, աշխարհայացքը։
  • Արտաքին, որի դեպքում անձը խուսափում է հասարակության ընդդիմանալուց[6]։ Այս դեպքում բացակայում է ներքին ընդունումը և դիրքորոշումը։ Ըստ էության, հենց արտաքին, վարքային մակարդակում է դրսևորվում կոնֆորմիզը, ոչ թե անձնային։

Գ. Կելմենովն առանձնացնում է կոնֆորմիզի վարքի 3 ձև, որոնք որակապես տարբերվում են միմյանցից։ Այդ ձերն են ենթարկումը, նույնականացումը, ներքնայնացումը։

  • Ենթարկումը ենթադրում է ազդեցության միայն արտաքին ընդունում, որի տևողությունը սահմանափակվում է իրավիճակի աղբյուրի ազդեցությամբ, և անձի տեսակետը մնում է անփոփոխ։
  • Նույնականացումը ունի երկու տարատեսակ՝ դասական և փոխադարձ-դերային հարաբերությունների ձևում նույնականացում։
    • Դասական նույնականացման դեպքում անհատը փորձում է ընդօրինակել ազդեցություն գործողին՝ նրա նկատմամբ ունենալով համակրանք, և ցանկալի գծերի առկայություն դրանց յուրացման համար։
    • Փոխադարձ-դերային հարաբերությունների դեպքում յուրաքանչյուր մասնակից մյուսից սպասում է որոշակի վարքի, և յուրաքանչյուրը փորձում է արդարացնել մյուս մասնակցի սպասելիքները։

Կարծիքները, որոնք ընդունվել են նույնականացման միջոցով չեն ինտեգրվում անձի ամբողջ արժեհամակարգի մեջ, այլ ավելի շուտ մեկուսացված են նրանից։ Այդպիսի նույնականացումը բնորոշ է սոցիալական ազդեցության երրորդ մակարդակին՝ ներքնայնացմանը։

  • Ներքնայնացումը ենթադրում է տեսակետների համընկնում՝ մասնակի կամ ամբողջապես, որն արտահայտվում է առանձին անձի կամ խմբի կոնկրետ արժեքային համակարգով։ Ներքնայնացման գործընթացի շնորհիվ խմբի անդամների վարքը մնում է անկախ արտաքին պայմաններից[7]։

Գ. Սոնգին իր գործընկերների հետ կոնֆորմիզմը բաժանում են ռացիոնալի և իռացիոնալի՝

  • Ռացիոնալ կոնֆորմիզմը ենթադրում է վարք, որի ժամանակ մարդն առաջնորդվում է որոշակի դատողություններով, պատճառաբանություններով։ Այն տեղի է ունենում ազդեցության արդյունքում, որը կիրառվել է այլ մարդու վարքում կամ վերաբերմունքում, և որը ներառում է համընկում (abidance), համաձայնում (compliance) և ենթարկում (obedience):
  • Իռացիոնալ կոնֆորմիզմը, վարք է, որը սուբյեկտը ցուցաբերում է, երբ ուրիշի վարքի կամ վերաբերմունքի ազդեցության արդյունքում անձը գտնվում է ինտուիտիվ, բնազդային պրոցեսների ազդեցության ներքո[8]։

Կոնֆորմիզմի դերը խմբագրել

Փիլիսոփա-նեոֆրեյդիստ Էրիխ Ֆրոմմը մեծ ուշադրություն է դարձրել, որը նա անվանել է դերային կոնֆորմիզմին ավտոմատացնող(անգլ.՝ automation conformity): Կոնֆորմիզմը, ըստ նրա, հանդիսանում է լայն տարածված վարքի պաշտպանական մեխանիզմ ժամանակակից հասարակությունում։ Մարդն օգտագործելով կոնֆորմիզմը դադարում է լինել ինքն իր հետ, ամբողջապես ընդօրինակում է այն մարդկանց, ովքեր նրան առաջարկում են մշակույթի մոդել, և ամբողջապես դառնում է այնպիսին, ինչպիսին մյուսներն են և ինչպիսին նրան ցանկանում են տեսնել ուրիշները։ ֆրոմը կարծում է, որ այն մարդուն թույլ է տալիս միայնակ չզգալ և չտագնապել, բայց նա դրա արդյունքում կորցնում է իր սեփական «Ես»-ը[9]։

Գործոններ, որոնք ազդում են կոնֆորմիզի վրա խմբագրել

Կոնֆորմիզմի դրսևորումը պայմանավորված է մի շարք գործոններով։ Դրանցից ոմանք ուսումնասիրված են գիտափորձերի միջոցով, օրինակ՝ Աշի կողմից[6] Առանձնացնենք գործոնները՝

  • Անձի անհատա-հոգեբանական առանձնահատկությունները՝ ինտելեկտի մակարդակը, ներշնչվողականության աստիճանը, ինքնագնահատականի կայունությունը, ինքնահարգանքի մակարդակը, ինքնահաստատման պահանջմունքը և այլն,
  • Անհատի միկրոսոցիալական բնութագիրը՝ խմբում անհատի ստատուսը և դերը, խմբի նշանակալիությունը անհատի համար և այլն,
  • Իրավիճակային բնութագրերը՝ անհատի համար խնդրի քննարկման անձնային նշանակալիությունը, անհատի կոմպետենտության մակարդակը, համայնքի անդամները խնդիրը լուծում են հրապարակային, նեղ շրջանակով, թե առանձին և այլն,
  • Անհատի սեռադերային բնութագիրը[6][10],
  • Մշակութային առանձնահատկությունները (Արևմուտքի մշակույթում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Իտալիայում, կոնֆորմիզմ ցուցաբերելը ասոցացվում է խոնարհության և հնազադության հետ և դիտարկվում է որպես բացասական երևույթ, իսկ այն մշակույթներում, որտեղ մեծ նշանակություն ունի միջանձնային հարաբերությունների ներդաշնակությունը, օրինակ՝ Չինաստանում և Ճապոնիայում, մեծամասնության կարծիքի հետ համաձայնելը մեկնաբանվում է որպես տակտիկական քայլ և սոցիալական նրբանկատություն, զգայունություն, որպես դրական և ցանկալի երևույթի բարձր մակարդակ, սոցիալական արժեք և նորմ)[11]):

Հետազոտական ուսումնասիրություններ խմբագրել

Լայն տարածված են կոնֆորմիզի մասին հետևյալ հետազոտական ուսումնասիրությունները[6]՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cialdini, R. B.; Goldstein, N. J. (2004). «Social influence: Compliance and conformity» (PDF). Annual Review of Psychology. 55: 591–621. doi:10.1146/annurev.psych.55.090902.142015.
  2. Նույն նորմերը, արժեքները, գործելակերպը կիսող երիտասարդների խումբ, որոնք անցնում են կյանքի նույն ուղով։
  3. McLeod, S (November 2011). «Conformity». Simply psychology.
  4. Aronson, E; Wilson, T. D.; Akert, R. M. (2007). Social Psychology (6th ed.). Upper Saddle River, NJ: Pearson Prentice Hall. ISBN 978-0-13-233487-7.
  5. L, G (March 1931). «Conformity». Peabody Journal of Education. Taylor & Francis, Ltd. 8 (5): 312. doi:10.1080/01619563109535026. JSTOR 1488401.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Кондратьев М. Ю., Ильин В. А. Конформизм // Азбука социального психолога-практика. — Москва: Пер Сэ, 2007. — 464 с. — 2000 экз. — ISBN 978-5-9292-0162-2
  7. Кричевский Р. Л., Дубовская Е. М. Социальная психология малой группы: Учебное пособие для вузов. — М.: Аспект Пресс, 2001. — 318 с.
  8. Song G., Ma Q., Wu F., Li L. The Psychological Explanation of Conformity // Social Behavior & Personality: an International Journal. — 2012. — № 40. Issue 8. — С. 1365-1372.
  9. Фромм, Эрих. Механизмы «бегства» // Бегство от свободы = Escape from Freedom. — АСТ, 2011. — 288 с. — (Philosophy). — 2000 экз. — ISBN 978-5-17-065381-2, ISBN 978-5-271-34452-7
  10. Философский словарь / под редакцией И. Т. Фролова. — 4-е издание. — Москва: Политиздат, 1981. — 448 с. — 500 000 экз.
  11. Стефаненко Т. Г. Этнопсихология: Учебник для вузов. — 3-е изд., испр. и доп.. — М.: Аспект Пресс, 2004. — 368 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնֆորմիզմ» հոդվածին։