Կոնֆետտի[1][2] (իտալ.՝ confetti), գունագեղ, սովորաբար փոքր չափսերի թղթե կլորակներ, տոների, հիմնականում՝ պարահանդեսների, դիմակահանդեսների, ծննդյան տարեդարձների, հարսանեկան արարողությունների անքակտելի ատրիբուտը։ Տոնակատարությունների մասնակիցները կոնֆետտին միմյանց վրա են լցնում, կամ այն թափվում է վերևից։

Անձրև կոնֆետտիից

Ստուգաբանություն և պատմություն խմբագրել

 
Կոնֆետտին երեկույթի ժամանակ

Առաջացել է իտալական konfetto կոնֆետի մեծ քանակությունից։ Ծագում է հռոմեական ավանդույթից՝ դիմակահանդեսի ժամանակ մասնակիցները միմյանց վրա էին նետում փոքր կոնֆետներ։ Ավելի ուշ կոնֆետի փոխարեն սկսեցին կիրառել դրանց փոխարինիչները՝ գունավոր թղթերը[3]։

Իտալիայում «կոնֆետտի» բառն ի սկզբանե նշանակում էր շաքարից պատրաստված ցանկացած տեսակի մանր արտադրանքներ (շաքարապատ նուշ, ընկույզ և այլն), որոնք դիմակահանդեսների և տոնակատարությունների ժամանակ բնակչությունը նետում էր պատուհաններից, պատշգամբներից, ավելի ուշ կոնֆետտին՝ գիպսե գնդիկների տեսքով, էլի նույն նպատակով կիրառվեց[4]։ Իտալիայի քաղաքների մեծ մասում գիպսե գնդիկների նետումն արգելվում էր ոստիկանության կողմից[5]։

1884 թվականին՝ հանդիպման ժամանակ, փարիզյան «Կազինո դե Պարի» սրճարանի տերը հյուրերի վրա շաղ տվեց կավճե գնդիկներ. դա «կավճե» կոնֆետտիի կիառման առաջին փաստացի արձանագրումն էր։ Գունավոր թղթից պատրաստված կոնֆետտիի գյուտարարը նույնպես այս սրճարանի սեփականատերն է։

Այժմ կոնֆետտին առավելապես իրենից ներկայացնում է թղթե կլորակներ, որոնք պարահանդեսների և դիմակահանդեսների ժամանակ մարդիկ շաղ են տալիս միմյանց վրա։ Գոյություն ունեն պնևմատիկ ճայթուկներ, օձերիզներ կամ կոնֆետտիներ, որոնք դուրս են թռչում պայթյունով՝ ճայթուկի կորպուսում առաջացած գազի հաշվին։

Բազմաթիվ մշակույթներում գոյություն ուներ և այժմ էլ գոյություն ունի բարեմաղթանքների հնչեցմամբ և բրնձով, ցորենով, կոնֆետներով, թղթադրմաներով, ծաղիկներով երիտասարդներին օծելու ավանդույթը[6][7]։ Ռուսական հարսանեկան ծիսակարգի համաձայն՝ երիտասարդներին օծում էին հմուլահատիկներով և ցորենով[8]։ Այժմ մի շարք երկրներում բրինձ շաղ տալու արգելք է ներդրվում, ինչը գրավում է փետրավորների ուշադրությունը։ 2005 թվականին՝ այն բանից հետո, երբ Ասիայում համաճարակ բռնկվեց, Հոնկոնգում արգելվեց աղավնիների լրացրասնումը՝ դրանով կանխարգելելով համաճարակի հնարավոր տարածումը[9]։

Այսօր ցորենի և թղթե կոնֆետտիի փոխարեն արարողությունների ժամանակ հաճախ կիրառում են նրբաթիթեղից կամ մետաղազօծ պոլիպրոպիլենից պատրաստված սիրտիկներ, աստղիկներ, կլորակներ, շերտաձողեր, ինչպես նաև մանր օճառապղպջակներ, բնական կամ սառեցված ծաղիկների[10] թերթիկներ։

Ստացում խմբագրել

Դարերի սահմանագծում կոնֆետտին կտրվում էր ծխախոտաթղթի մեքենայակն կտրման տարբերակով՝ փոքրիկ կլորակների տեսքով[5]։

Մեր օրերում կոնֆետտին հիմնականում ստանում են որպես թղթային արդյունաբերության ծակոտման մնացորդ։ Կոնֆետտիի հատուկ տեսակներ, օրինակ՝ կոնֆետտիից ստացվող անձրևը, որն օդում մնում է 10 անգամ ավելի շատ, քան սովորական թղթային կոնֆետտին, արտադրվում են մետաքսե թղթից կամ բարակ լուսանկարչական ժապավենից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Русский орфографический словарь / В. В. Лопатин. — Российская академия наук. Институт русского языка имени В. В. Виноградова. — М.: Азбуковник, 1999.
  2. Русское словесное ударение / М.В. Зарва. — М.: ЭНАС, 2001.
  3. Большой толковый словарь русского языка / С. А. Кузнецов. — СПб.: Норинт, 1998.
  4. Большая Советская энциклопедия / А. М. Прохоров. — 3-е. — М.: Советская энциклопедия, 1969—1978. — 630 000 экз.
  5. 5,0 5,1 Энциклопедический словарь Ф. А. Брокгауза и И. А. Ефрона. — СПб., 1890—1907.
  6. Ученые записки НИИ прикладной культурологии. — Кемеровский гос. университет культуры и искусств, 2007. — С. 40. — 574 с.
  7. С. Ф. Татауров, Институт истории и археологии (Российская академия наук Уральское отделение) Интеграция археологических и этнографических исследований: сборник научных трудов. — Изд. Омск. педагогич. ун-та, 2002. — 276 с.
  8. Изабелла Шангина Русская свадьба. История и традиция. — Азбука-Аттикус, 2017. — С. 10. — 480 с. — (Новый культурный код). — ISBN 978-5-389-05157-7
  9. Голубь раздора // Собеседник. — 2014. — № 21.
  10. «Лепестки, монетки, конфетти: чем нынче осыпают молодожёнов» (ռուսերեն). yesyes.ua. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.