Կոնրադ Մոնֆֆերացի (մոտ 1145- մահ 1192), Մոնֆֆերատի կոմս, Տյուրոսի սենյոր, Երուսաղեմի արքա, սկզբնական շրջանում եղել է իր ազգական եղբայր Ֆրիդրիխ I Շիկամորուսի վասսալը, գալով Սուրբ Երկիր անհապաղ ղեկավարել է Տյուրոսի պաշտպանությունը, հաղթանակից հետո դարձել է Տյուրոսի սենյորը։ 1190 թվականին Սիբիլ Անժուացու մահից հետո իր կնոջ՝ Իզաբել Անժուացու հետ դարձել է Երուսաղեմի արքա[1]։

Կոնրադ Մոնֆերացի
Conrà ëd Monfrà
Դրոշ
Դրոշ
(10-րդ) Երուսաղեմի արքա
1190 - 1192
Նախորդող Գի դը Լուզինյան և Սիբիլ Անժուացի
Հաջորդող Մարիա Մոնֆերացի
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Տյուրոսի սենյոր
1187 - 1192
Նախորդող Վիլհելմ V
Հաջորդող Բոնիֆացիոս I
 
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 1145
Ծննդավայր Մոնֆֆերատ
Վախճանի օր 1192
Վախճանի վայր Տյուրոս
Թաղված Տյուրոս
Դինաստիա Ալերմիչիներ Ալերմիչիներ
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն
Հայր Վիլհելմ V
Մայր Յուտտա Բանենբերգ
Ամուսին Իզաբել Անժուացի
Զավակներ Մարիա Մոնֆերացի

Գործունեությունը խմբագրել

Ծագում է կոմսական ընտանիքից։ Ունեցել է բարեկամական կապեր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր՝ Ֆրիդրիխ I Շիկամորուսի և Ավստրիայի հերցոգ Լեոպոլդ V-ի հետ։ 1187 թվականին ուղևորվում է Երուսաղեմ։ Երուսաղեմի թագավորությունը գտնվում էր ծայրահեղ ծանր իրավիճակում 1187 թվականի Հաթթինի ճակատամարտից հետո Սալահ ալ-Դինին հաջողվեց գրավել Երուսաղեմը, Աքքան, Սիդոնը, Բեյրութը և այլ քաղաքներ։ Կոնրադը հասավ այն պահին, երբ Երուսաղեմի թագավորության վերջին հենակետ՝ Տյուրոսը պաշարված էր Կոնրադը ջրային ճանապարհով մտավ քաղաք և գլխավորեց պաշտպանությունը, նրան հաջողվեց պաշտպանել քաղաքը։ Կոնրադը քաղաքը չթողեց[2] Հաթթինի ճակատամարտում ջախջախված և գերեվարված Գի դը Լուզինյանին, ինչը սրեց նրանց միջև առկա հակամարտությունը։

Աքքայի պաշարում խմբագրել

Գին չստանալով Կոնրադի աջակցությունը գնաց և իր զորքերով պաշարեց քաղաքը վերջինիս զորքերը 2 անգամ ավելի քիչ էին քան պաշարվածներինը։ Նա հույսը դրել էր անսպասելի գրոհի վրա սակայն հասկանալով, որ չի կարող հաջողության հասնել իր փոքրաթիվ ուԺերով դիրքավորվելով սպասեց օգնական զորքերի օգնության հասան ֆրանսիական և գերմանական ուԺերը։ Արքեպիսկոպոսներին հաջողվեց մտափոխել Կոնրադին և օգնական ուԺեր Ժամանեցին նաև Տյուրոսից։ Սալահ ադ-Դինը տեղեկանելով իրադարձությունների մասին, 1189 թվականի սեպտեմբերի 15-ին հարձակվեց Գիի վրա։ Խաչակիրները բոլոր ուժերը՝ ներառյալ տաճարականներին, ուղղեցին դեպի Սալահ ադ-Դինի զորքերի աջ թևը Սալահ ադ-Դինը ստիպված բոլոր ուԺերը կենտրոնացրեց աջ կողմում, սակայն զորքերը փախուստի մատնվեցին։ Վերջինս զորքերը փրկելու նպատակով ձախ կողմը ինչպես նաև թեթև հեծելազորը նետեց մարտի Գին ստիպված մարտի դաշտ ուղարկեց պահեստազորային-ներին, Սալահ ադ-Դինը իր հերթին մարտի քաղաքի կայազորայիններին (5000 զինվոր) ուղղեց դեպի խաչակիրները։ Քրիստոնյաները տվեցին մոտ 5 հազար զոհ[3][4]., սակայն Սալահ ադ-Դինը չկարողացավ հասնել գլխավոր նպատակին՝ հետ շպրտել քաղաքի մոտ դիրքավորված խաչակիրներին։ Մարտի արդյունքում զոհվեց տաճարականների միաբանության առաջնորդ Ժերար դե Ռիդֆորը, իսկ Գին և Կոնրադը դարձյալ վիճեցին։ Աշնան ընթացքում Գին ստացավ օգնական ուԺեր Եվրոոպայից։ Այսպիսով Գին արդեն կտրեց Ակրան ցամաքից և շարունակում էր կտրած պահել քաղաքը ջրային ճանապարհներից նավատորմի միջոցով այսպիսով քաղաքը պաշարված էր։ Նույն Ժամանակ հասան տեղեկություններ, որ Ֆրիդրիխ I Շիկամորուսը մեծ զորքերով միացել է խաչակրաց արշավանքին և շարԺվում է դեպի Սրբազան երկիր այդ լուրերը բարձրացին պաշարողների մարտական ոգին։ Դեպքերից անտեղյակ չէր մնացել նաև Սալահ ադ-Դինը և նա ուղարկեց նոր ուԺեր քրիստոնյաների օղակը շրջափակելու նպատակով։ Հոկտեմբերի 31-ին 15 եգիպտական նավեր կարողացան ճեղքել քրիստոնյաների ծովային շրջափակումը և քաղաք հասցրին մթերքներ։ Դեկտեմբերի 26-ին եգիպտական նավատորմը վերականգնեց քաղաքի ծովային մուտքը։ 1190 թվական Կոնրադ Մոնֆերատացին իր նավերով գնաց Տյուրոս և վերադարձավ նոր ուԺերով ինչը պետք է օգներ իրենց շրջափակած մուսուլմաններին հաղթելու համար։

 
Աքքայի պաշարում (1191)

Կոնրադը նաև բերեց շինանյութեր պաշարային մեքենաներ կառուցելու համար, որը օգտագործեցին քաղաքի վրա հերթական հարձակման Ժամանակ մայիսի 5-ին։ Մակիսի 19-ին Սալահ ադ-Դինը՝ ով նախորդ ամիսների ընթացքում հզորացրել էր հարձակվեց քրիստոնյաների վրա 8 օր շարունակ նրանք հարձակվում էին։ Ամբողջ ամառվա ընթացքում ֆրանսիական զորքերը Ժամանում էին ծովից և միանում պաշարողներին, ինչպես նաև օգնական ուԺերով միացան Կիլիկիայում Սելիֆ գետում խեղդված Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդին՝ Ֆրիդրիխ XI-ը։ Օգնական ուԺերը գրավեցին Հայֆա քաղաքը, որի միջոցով կարողացան մթերքներ ուղարկել Գիի ճամբար։ Գի դե Լուզինյանը զրկվեց Երուսաղեմի արքայի գահից քանի, որ մահացավ իր կինը Սիբիլլան և դուստրերը, ամուսնացան Սիբիլայի քույր՝ Իզաբելլան և Կոնրադ Մոնֆերատացին այսպիսով գահը փոխանցվեց Կոնրադին։ Մինչ խաչակիրները կիսում էին գահը Սալահ ադ-Դինը հզորացնում էր բանակը։ 1190 թ ավստրիական արքայազն Լեոպոլդ V միացավ պաշարողներին։ Դեկտեմբերի 31-ին միացյալ ուԺերը փորձեցին անցնել պատերը։ Իսկ հունվարի 6-ին պատի մասնակի քանդման արդյունքում քրիստոնյաները փորձեցին գրավել քաղաքի կայազորը։ Հունվարի 13-ին Սալահ ադ-Դինը կարողացավ ճեղքել խաչակիրների շրջափակումը և քաղաք մցրեց նոր կայազոր։ Ցուրտ եղանակը Սալահ ադ-Դինի փոխարեն խանգարում էր խաչակիրներին։ Մարտին եղանակը լավացավ և Եվրոպայից Ժամանեցին նոր ուԺեր ինչպես նաև Ռիչարդ Առյուծասիրտը և Ֆիլիպ Օգոստոսը Սալահ ադ-Դինի հաղթելու շանսերը կտրուկ նվազեցին։ Հուլիսի 3-ին քաղաքը հանձնվեց Ռիչարդը հրամայեց մահապատԺի ենթարկել քաղաքի կայազորայիններին։ Անգլո-ֆրանսիական ուԺերով համալրված խաչակիրները շարԺվեցին ափով դեպի հարավ նույնկերպ վարվեցին նաև մուսուլմանները։ Սեպտեմբերի 7-ին Յաֆֆա քաղաքից փոքրինչ հյուսիս տողի ունեցավ Արսուֆի ճակատամարտ ը։ Ճակատամարտում Ռիչարդը փայլուն հաղթանակ տարավ։ Սալահ ադ-Դինը խաչակիրների հաղթանակը պարզաբանեց ասելով, որ անգլիացիների կարգապահությունը և զրահները անհաղթելի էին։

Սպանությունը խմբագրել

1192 թվական ապրիլի 28-ին տունդարձի ճամփին Կոնրադին մոտեցան երկու ասսասիններ աղքատի հանդերձանքով և դաշույնահարելով սպանեցին նրան։ Ասսասիններից մեկին սպանեցին, իսկ մյուսին կարողացան բռնել, վերջինս հավաստիացնում էր, որ սպանության հետևում կանգանած է Ռիչարդ I Առյուծասիրտը, սակայն դա ապացուցել անհնար է։ Ըստ տարբեր աղբյուրների Կոնրադի մահվան հետևում կանգնած են, Սալհ ալ-Դինը, նրա կնոջ նախկին ամուսին՝ Օնֆռուա IV-ը, Հենրիխ Շանպայնացին։ Սակայն Ռիչարդի մասնակցությունը առավել հավանական է քանի որ տունդարձի ճամփին նրան գերեվարեց Կոնրադի զարմիկ Լեոպոլդ V-ը։ Կոնրադը Խաչակրաց արշավանքների նշանակավոր գործիչներից է նա կարողացավ փրկել Տյուրոսը և ով գիտե, թե ինչ կլիներ, եթե նա չպաշտպաներ քաղաքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա.Տրուբնիկով «Կոնրադ Մոնֆֆերացի»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. René Grousset, 1936. P. 47-51.
  3. Ibn Al-Athir, XII, 20-6; Chapter four in Arab Historians of the Crusades, ed. and trans. by Francesco Gabrieli
  4. Christopher Tyerman, God’s War A New History of the Crusades, p.416. Belknap Press, 2008.

Գրականություն խմբագրել

  • Brand, Charles M. Byzantium Confronts the West, 1968, ISBN 0-7512-0053-0
  • Brevis Historia Occupationis et Amissionis Terræ Sanctæ, in Die Chronik des Propstes Burchard von Ursberg, ed. Oswald Holder-Egger & Bernhard von Simson, Monumenta Germaniæ Historica: Scriptores in Usum Scholarum, (Hannover & Leipzig, 1916), pp. 59–64
  • Choniates, Niketas, Historia, ed. J.-L. Van Dieten, 2 vols., Berlin and New York, 1975; trans. as O City of Byzantium, Annals of Niketas Choniates, by H.J. Magoulias, Detroit; Wayne State University Press, 1984, ISBN 0-8143-1764-2
  • Edbury, Peter W. The Conquest of Jerusalem and the Third Crusade, 1998, ISBN 1-84014-676-1
  • Gabrieli, Francesco. Arab Historians of the Crusades, English translation 1969, ISBN 0-520-05224-2
  • Gilchrist, M. M. «Character-assassination: Conrad de Montferrat in English-language fiction & popular histories», Bollettino del Marchesato. Circolo Culturale I Marchesi del Monferrato, Alessandria, no. 6 (Nov. 2005), pp.5-13.

Արտաքին հղումներ խմբագրել