Կոնրադին (գերմ.՝ Konradin, 1252 թվականի մարտի 25, Վոլֆշտեյն ամրոց Լանդսհուտի մոտ — 1268 թվական հոկտեմբերի 29, Նեապոլ), Երուսաղեմի արքա Կոնրադ III անվան տակ, Սիցիլիայի արքա Կոնրադ II անվան տակ 1254—1258 թվականներին, Շվաբիայի դուքս Կոնրադ IV անվան տակ 1254 թվականից։ Հոհենշտաուֆենների կայսերական տան վերջին օրինական սերունդը, Կոնրադ IV-ի և Ելիզավետա ֆոն Վիտելսբախի՝ Բավարիայի դուքս Օտտոն II Պայծառափայլի դուստր, կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի թոռ, որդին։

Կոնրադին
Konradin
Կոնրադին
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի արքա
1254 թվական մայիսի 21 - 1268 թվական հոկտեմբերի 29
(Կոնրադ III անվան տակ)
Նախորդող Կոնրադ II
Հաջորդող Հուգո III
Դրոշ
Դրոշ
Սիցիլիայի արքա
1254 թվական մայիսի 21 - 1258 թվական հոկտեմբերի 29
(Կոնրադ II անվան տակ)
Նախորդող Կոնրադ I
Հաջորդող Մանֆրեդ Սիցիլիացի
Շվաբիայի դուքս
1254 թվական մայիսի 21 - 1268 թվական հոկտեմբերի 29
(Կոնրադ IV անվան տակ)
Նախորդող Կոնրադ II
Հաջորդող Ռուդոլֆ II
 
Մասնագիտություն՝ միննեզինգներ, կոմպոզիտոր և գրող
Ազգություն գերմանացի
Ծննդյան օր 1252 թվական մարտի 25
Ծննդավայր Վոլֆշտեյն ամրոց Լանդսհուտի մոտ, Բավարիա
Վախճանի օր 1268 թվական հոկտեմբերի 29 (16 տարեկան)
Վախճանի վայր Նեապոլ
Թաղված Santa Maria del Carmine
Դինաստիա Հոհենշտաուֆեններ
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն
Հայր Կոնրադ IV
Մայր Ելիզավետա ֆոն Վիտելսբախ
Ամուսին Սոֆիա ֆոն Լանդսբերգ

Մանկություն խմբագրել

2 տարեկան հասակում նա կորցնում է հորը, դաստիարակվել է իր հորեղբայր, Լյուդվիգ II Բավարացու արքունիքում։ Սիցիլիայում, Կոնրադինի անունից, որպես խնամակալ կառավարում էր նրա քեռի Մանֆրեդը։

Հռոմի պապ Ալեքսանդր IV-ի հակամարտությունը խոչընդոտում է Կոնրադինին Գերմանիայի արքա ընտրվելուն։ 1257 թվականին նրա հովանավոր Լյուդվիգ Բավարացին ընտրոթյունների ժամանակ աջակցում է Ռիչարդ Կորնուոլցուն այն պայմանով, որ վերջինս հաստատի Կոնրադինի հոր հողերը ժառանգելու իրավունքը և Շվաբիայի դուքսի տիտղոսը։ 1262 թվականին Կոնրադինը պաշտոնապես ընդունում է Շվաբիայի դքսության կառավարումը։

1258 թվականին Մանֆրեդը, ազգականի մահվան մասին սուտ լուրերի արդյունքում, իրեն հռչակում է Սիցիլիայի արքա։ Սակայն նա պատրաստակամություն է հայտնում իր ժառանգորդ նշանակել Կոնրադինին։ Սակայն պապ Կղեմես IV-ը, Հոհենշտաուֆենների տոհմի հետևից չճանաչելով Սիցիլիայի իրավունքը, այդ թագավորությունը հանձնում է Կառլ I Անժուացուն, որն էլ տիրապետում է Սիցիլիային Մանֆրեդի պարտությունից և մահից հետո, 1266 թվականին։ Այդ ժամանակ իտալական գիբելինները, Կառլին թշնամի սիցիլիական ազնվականության աջակցությամբ, Կոնրադինին առաջարկում են ընդունել Իտալիայում հոր տիրույթները։

Իտալական արշավանք խմբագրել

Մի քանի խոշոր գերմանական ֆեոդալների (Լյուդվիգ Բավարացի, կոմս Ռուդոլֆ Հաբսբուրգ, կոմս Մեյնհարդ II Տիրոլցի, իր մանկության ընկեր Ֆրիդրիխ Բադենցի) և մոտ 3000 ասպետների ուղեկցությամբ Կոնրադինը անցնում է Ալպերի վրայով 1267 թվականի աշնանը։ Չնայած նրան, որ պապը նրան վտարում է եկեղեցուց (1267 թվականի նոյեմբերի 18), իսկ քեռին և գերմանացի այլ դաշնակիցների մեծամասնությունը Կոնրադինին թողնում են Վերոնայում, նա շուտով բազմաթիվ համախոհներ է ձեռք բերում Իտալիայում։ Վերին Իտալիայի որոշ քաղաքներ և Կառլի նախկին դաշնակից, «հռոմի սենատոր» Հենրիխը՝ Ալֆոնս X Կաստիլիացու եղբայրը, նրա կողմն են անցնում։

Առնոյի հովտում տեղի ունեցած ֆրանսիացիների դեմ ճակատամարտը շահվում է։ Հռոմը, 1268 թվականի հուլիսին, նրան դիմավորում է որպես կայսրի, իսկ Սիցիլիայում նրա օգտին ծագած ապստամբությունը իսպանացիների աջակցությամբ ավելի ու ավելի է տարածվում։ Սակայն Տալյակոցոյի, Հռոմից հյուսիս-արևելք, որոշիչ ճակատամարտում, 1268 թվականի օգոստոսի 23-ին, 3500 — 4000 ֆրանսիացի ասպետներ, շնորհիվ իրենց կարգապահության, պարտության են մատնում Կոնրադինի խառը վարձկան զորքին (4500 — 5500 ռազմիկ), վերջինս սկզբից կարողանում է փախչել, սակայն սեպտեմբերի սկզբին գերի է վերցվում է և հանձնվում Կառլին։

Նրան դատում են որպես դավաճանի և Ֆրիդրիխ Բադենցու և 11 այլ կողմնակիցների հետ միասին մահապատժի են ենթարկում Նեապոլի շուկայական հրապարակում (1268 թվական հոկտեմբերի 29

Կոնրադինից պահպանվել են երկու երգ, որոնք ներառված են Մանեսյան հավաքածուի մեջ, «երիտասար արքա Կոնրադի» երգեր անվան տակ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնություն. 1266 թվականից ամուսնացած է Սոֆիա ֆոն Լանդսբերգի հետ (մոտ 12581318 թվական օգոստոսի 14), Վետինների տոհմից Լանդսբերգի մակկոմս Դիտրիխի (12421285 թվական փետրվարի 8) դուստրը։ Ժառանգներ չի ունեցել։

Սերնդաբանություն խմբագրել

Նախորդող
Կոնրադ I
Սիցիլիայի արքա
1254—1258
Ժառանգորդ
Մանֆրեդ
Նախորդող
Կոնրադ II
Երուսաղեմի արքա
1254—1268
Ժառանգորդ
Հուգո
Նախորդող
Կոնրադ III
Շվաբիայի դուքս
1254—1268
Ժառանգորդ
Ռուդոլֆ II
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադին» հոդվածին։