Կոնտրապոստ, հակադիրք (լատին․՝ contrapposto - Հակադրություն), կերպարվեստում՝ մարմնի պատկերման եղանակ, երբ նրա մի մասի դիրքը հակադրվում է մեկ ուրիշ մասի (օրինակ, իրանի վերին մասը պատկերված է շրջադարձ դիրքով, ստորինը՝ ճակատային)։ Կոնտրապոստը դինամիկ է դարձնում մարմնի ռիթմը, հնարավորություն տալիս հաղորդելու նրա շարժումն ու լարվածությունը, չխախտելով ձևերի ընդհանուր հավասարակշռությունը՝ ուժեղացնում է պատկերի եռաչափությունը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնտրապոստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 583