Կոնտե (ֆր.՝ Comté, հայտնի է նաև որպես Gruyère de Comté[2], «Գրյույեր Կոնտեից»), ֆրանսիական պանիր կովի չպաստերատված կաթից, որը արտադրվում է Ֆրանսիայի Ֆրանշ Կոնտե երկրամասում (Franche-Comté)։ Երկրամասից էլ ստացել է իր անվանումը։

Կոնտե
ֆր.՝ Comté
Տեսակֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից, pressed cooked cheese?, հում կաթից պանիր[1] և արտադրական պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՖրանշ Կոնտե
Կաթհում կաթ և կովի կաթ
Պաստերիզացումչկա
Կազմվածքփափուկ
Հասունացման ժամանակաշրջան8-12 ամիս
ՍերտիֆիկացումAOC (1958)
Հայտնի էկիծակարծր
 Comté (cheese) Վիքիպահեստում

Արտադրություն խմբագրել

Կոնտե պանրի հիմնական արտադրության տարածքը Յուրայի լեռնային տեղանքն է։ Բացի Ֆրանշ Կոնտեից, այն նաև կարող են պատրաստել Բուրգունդիայում, Լոթարինգիայում, Շամպան - Արդենում և Ռոն Ալպեր երկրամասում[3]։

Կոնտե պանիրը արտադրվում է բացառապես սիմենթալ և մոնբերյար ցեղի տեսակի կովերի կաթից[4]։ Ընդ որում, կովերը պետք է ուտեն հատուկ բույսեր, որոնք աճեցված են հատուկ աշխարհագրական գոտիների մարգագետիններում։ Աճեցնելու տեղանքը հաստատված է AOC-ի կողմից[5]։ Նրանց սննդակարգում կտրականապես բացառվում է բոլոր տեսակի կերերը, որոնք կարող են ազդել պանրի համի վրա. չի թույլատրվում նաև կերեր, որոնց մեջ առկա է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ[5]։

Ֆերմայից բերված կաթը լցվում է մեծ պղնձյա տարրաների մեջ, որտեղ ենթարկվում է տաքեցման (40 °C-ից ոչ ավել)։ Որից հետո ավելացնում ենք խախացոց կամ այլ բնական ֆերմենտ[3]։ Ստացված հումքը մանրացվում է մանր կտորների, որը խառնում են երկրորդ ջերմային մշակման համար մոտավորապես 30 րոպե։ Ստացված զանգվածը այնուհետև լցնում են ֆորմաների մեջ, օգտվելով կաթնային շիճուկներից։

Դրանից հետո պանիրները դասավորում են եղևնու փայտից պատրաստված պահարանում հասունանալու համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Масуи К., Ямада Т. Французские сыры. Иллюстрированная энциклопедия = DK French Cheeses. — СПб: Издательский Дом «Нева», 2003. — С. 112=113. — 240 с. — ISBN 5-7654-2333-7
  • Le Grand Larousse gastronomique / Isabelle Jeuge-Maynart. — Larousse, 2007. — С. 237. — 992 с. — ISBN 978-2-03-582360-1

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Պաշտոնական կայք» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  • «Этапы изготовления сыра» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  • «Cahier des charges de l'appellation d'origine « Comté»» (PDF) (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  • «Accord de la régulation de l'offre de l'appellation d'origine protégée comté» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.