Կոնստանտին Ալեքսանդրովիչ Ֆեդին (ռուս.՝ Константи́н Алекса́ндрович Фе́дин, փետրվարի 12 (24), 1892[1][2][3], Սարատով, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 15, 1977(1977-07-15)[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958 թ.), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967 թ.), Գերմանիայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958 թ.)։

Կոնստանտին Ֆեդին
Ծնվել էփետրվարի 12 (24), 1892[1][2][3]
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էհուլիսի 15, 1977(1977-07-15)[4][5][6][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվեպ և վիպակ
Ուշագրավ աշխատանքներՔաղաքներ և տարիներ (վեպ)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ
Կոնստանտին Ֆեդին Վիքիքաղվածքում
 Konstantin Fedin Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

1914 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Նույն տարում մեկնել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ կատարելագործվելու։ Վերադարձել է հայրենիք 1918 թ.։ 1921 թ. մտել է «Սերապիոնյան եղբայրներ» գրական խմբի մեջ։

Ֆեդինի գործերը տպագրվել են սկսած 1913 թ-ից։ 1923 թ. լույս է տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ամայի տարածություն»։ Հեղինակին լայն ճանաչում է բերել «Քաղաքներ և տարիներ» (1924 թ., համանուն կինոնկար, 1930 թ. և 1973 թ., հայերեն հրատակություն 1969 թ.) վեպը, որը պատմում է մտավորականության վարքագծի մասին՝ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Եղբայրներ» (1927 - 1928 թթ.) վեպը նվիրված է հեղափոխության մեջ արվեստի դերի բացահայտմանը։

1920-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ սկզբին Ֆեդինը կատարել է մի քանի ուղևորություն Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Արդյունքը եղել են «Եվրոպայի առևանգումը» (գիրք 1-2, 1933 - 1935 թթ.) և «Արկտուր» առողջարանը» (1940 թ.) վեպերը, որոնցում բացահայտված են բուրժական աշխարհի սոցիալական հակասությունները, քննադատված են նրա քաղաքական ու բարոյական հիմքերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է «Զգացմունքների փորձությունը» (1942 թ.) պիեսը, նաև պատմվածք-ակնարկներ, որոնք ամփոփվել են «Մի քանի բնակավայր» (1943 թ.) և «Ժամադրություն Լենինգրադի հետ» (1944 թ.) շարքերի մեջ, սկսել է աշխատել «Առաջին բերկրանքը» (1945 թ., համանուն կինոնկար, 1956 թ., հայերեն հրատարակվել է 1954 թ.), «Արտասովոր ամառը» (1947-1948 թթ., համանուն կինոնկար, 1956 թ., հայ․ հրատ․ 1952 թ., երկու վեպերի համար՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949 թ.) և «Խարույկ» (գիրք 1-2, 1961 - 1965 թթ.) եռերգության վրա։

Այս գործերում տրված է ռուսական հեղափոխական բնավորության կազմավորման պատմությունը, ռուս հասարակության հեղափոխական նորացման օրինաչափության գաղափարը։ «Գրող, արվեստ, ժամանակ» (1957 թ., լրց․ հրտ․ 1961 թ.) գրքում Ֆեդինը ստեղծել է անցյալի և իր ժամանակի գրողների դիմանկարներ, գրել գրողի աշխատանքի ու վարպետության մասին։ Լայնորեն հայտնի է «Գորկին մեզ հետ» (1941-1968 թթ.) հուշագրությունը։

Ֆեդինի ստեղծագործության մեջ առաջատարը «նոր աշխարհի մարդկայնության» գաղափարն Է։ Նրա երկերը թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ եղել է ԽՍՀՄ ԳՄ առաջին քարտուղարը (1959-1971 թթ.) և վարչության նախագահը (1971 թ.-ից)։ ԽՍՄ VI - IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, ինչպես նաև ԳԴՀ-ի 2 շքանշաններով։

Երկեր խմբագրել

  • Собр․ СОЧ․, Т․ 1 - 10, 1969-73․
  • Федин К. А. Собрание сочинений. В 12 т. - М., 1982 - 1986.

Գրականություն խմբագրել

  • Брайнина Б․, Константин Федин․ Очерк жизни и творчества, 5 изд․, М-, 1962;
  • Брайнина Б․, По законам красоты․ О трилогии К․ Федина и о героях необыкновенного времени, М․, 1968;
  • Брайнина Б․, Федин и Запад, 2 изд․, М․, 1983;
  • Кузнецов Н․ И․, Константин Федин․ Очерк творчества, М․, 1969․
  • Кузнецов М. Романы Константина Федина. - М., 1980.
  • Оклянский Ю. Константин Федин. - М., 1986.
  • Старков А. Ступени мастерства։ Очерк творчества К. А. Федина. - М., 1985.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.sovlit.net/bios/fedin.html
  2. 2,0 2,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  3. 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 Федин Константин Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։