Կոնստանտին Բազելյուկ
Կոնստանտին Սերգեևիչ Բազելյուկ (ռուսերեն՝ Константин Серге́евич Базелю́к, ապրիլի 12, 1993[1], Vityazevo, Անապայի շրջան, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, խաղում է ԲԿՄԱ ակումբում, Ռուսաստանի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Կոնստանտին Սերգեևիչ Բազելյուկ | ||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | 1993, ապրիլի 12 | ||
Ծննդավայր |
Վիտյազևո, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ԲԿՄԱ (Մոսկվա) | ||
Համար | 71 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2013-մինչ հիմա | ԲԿՄԱ (Մոսկվա) | 8 (1) | |
Ազգային հավաքական | |||
2011-2013
2013-2014 | Ռուսաստան (մինչև 21 տ.) |
5(1) 6(5) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
ԲԿՄԱ (Մոսկվա)
«ԲԿՄԱ» ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2013 թ. ապրիլի 17-ին, երբ թիմը մրցում էր «Ենիսեյ» ակումբի հետ Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում։ Այդ խաղում Բազելյուկը խաղադաշտ մտավ 73-րդ րոպեին, փոխարինելով Ահմեդ Մուսային, իսկ խաղն ավարտվեց Բազելյուկի թիմի տարած հաղթանակով՝ 3։ 0 հաշվով[2]։
2013 թ. սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի խաղում, երբ թիմը մրցում էր «Ռոստով») ակումբի հետ, Բազելյուկը խաղադաշտ մտավ խաղի 68-րդ րոպեին, փոխարինելով Պրեմիեր լիգայում մեկնարկային հանդիպում անցկացնողի՝ Վիտինյոին։ 2 րոպե անց՝ 70-րդ րոպեին, ֆուտբոլիստը գլխի հարվածով գրավում է մրցակցի դարպասը Ահմեդ Մուսայի կատարած փոխանցումից հետո։ Այդ խաղում կրկին հաղթանակ տարան Բազելյուկի խաղընկերները[3]։
2013 թ. սեպտեմբերի 17-ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում, երբ թիմը մրցում էր «Բավարիա» ակումբի հետ Մյունխեն քաղաքում։ Այդ խաղում ԲԿՄԱ-ն զիջեց մրցակցին 3։ 0 հաշվով[4]։
Ազգային հավաքականի կազմում խմբագրել
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում Բազելյուկը խաղացել է Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական խաղերում։ Մասնակցել է 6 հանդիպման, դարձել 5 գոլի հեղինակ[5]։
Նվաճումներ խմբագրել
Թիմային խմբագրել
Անձնական խմբագրել
- 2013 թ. տվյալներով Բազելյուկը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը[6]։
Վիճակագրություն խմբագրել
2014 թ. մարտի 15-ի տվյալներով
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթի խաղարկություն | Սուպերգավաթ | Եվրոպայի Լիգա | Չեմպիոնների Լիգա | Ընդհանուր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Գ.Փ. | Խաղեր | Գոլեր | Գ.Փ. | Խաղեր | Գոլեր | Գ.Փ. | Խաղեր | Գոլեր | Գ.Փ. | Խաղեր | Գոլեր | Գ.Փ. | Խաղեր | Գոլեր | Գ.Փ. | ||
ԲԿՄԱ (Մոսկվա) | 2012/13 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 |
2013/14 | 8 | 1 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 12 | 2 | 0 | |
Ընդհանուր | 8 | 1 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 13 | 2 | 0 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Вагнер размялся перед Спартаком / Спорт-Экспресс, 18 апреля 2013
- ↑ ЦСКА — Ростов, футбольный матч, 14 сентября, Россия. Премьер-лига — Sports.ru
- ↑ «ЦСКА в Мюнхене не устоял» Արխիվացված 2013-09-20 Wayback Machine / Спорт-Экспресс, 18 сентября 2013
- ↑ Состав. Молодежная сборная. Мужские. Официальный сайт РФС(չաշխատող հղում)
- ↑ Нападающий ЦСКА Базелюк — лучший молодой футболист России 2013 года
Արտաքին հղումներ խմբագրել
- [1](չաշխատող հղում)
- Բազելյուկը soccerway.com կայքում
- Բազելյուկը transfermarkt.co.uk կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Բազելյուկ» հոդվածին։ |