Կոնյունկցիա (լատին․՝ conjunctio – միություն, կապ), տրամաբանական գործողություն, որի ժամանակ պարզ ասույթներից կազմվում է բարդ ասույթ՝ «և» տրամաբանական շաղկապի կիրառմամբ[1]։ Ստացված բարդ ասույթն անվանում են կոնյունկտիվ ասույթ։ Սիմվոլիկ նշանակումն է՝ a⋀b (կարդացվում է՝ a և b)։ Կոնյունկցիան նշանակում են նաև «&», «K» նշաններով։
Կոնյունկցիայի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

a b a⋀b
Ճ Ճ Ճ
Ճ Ս Ս
Ս Ճ Ս
Ս Ս Ս

Աղյուսակից երևում է, որ a⋀b կոնյունկտիվ ասույթը ճշմարիտ է այն և միայն այն դեպքում, երբ ճշմարիտ են և a, և b ասույթները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кондаков, 1975, էջ 264—266, 534—536
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 572