Կոնկրեցիա (լատին․՝ concretio - մակաճում), կուտակում, կլորավուն միներալային առաջացում նստվածքային ապարներում կամ ժամանակակից նստվածքներում։

Կոնկրեցիա
Ենթակատեգորիաmineral aggregate?
Երկաթամանգանային կոնկրեցիա

Կուտակման կենտրոններ կարող են լինել միներալների հատիկները, ապարների, խեցիների բեկորները, ձկների ատամները և ոսկորները, բույսերի մնացորդները։

Ըստ կառուցվածքի հաճախ հանդիպում են կոնցենտրիկ-շերտավոր, կոպիտ շերտավոր, ռադիալ-ճառագայթային կոնկրեցիաներ։ Դրանք սովորաբար կազմված են լինում կալցիումի կարբոնատներից, երկաթի օքսիդներից և սուլֆիդներից, մանգանի միացություններից, գիպսից։ Կոնկրեցիաներ կան տարբեր երկրաբանական ժամանակաշրջանների, ինչպես նաև ժամանակակից լճերի, ծովերի, օվկիանոսների նստվածքներում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Годовиков А.А., Степанов В.И. Формы нахождения минералов. М., 2002.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 570