Կոմսուհի դը Շառնի (վեպ)

գիրք
(Վերահղված է Կոմսուհի դե Շարնի (վեպ)ից)

«Կոմսուհի դը Շառնի» (ֆր.՝ La Comtesse de Charny),— ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի պատմաարկածային վեպը՝ գրված 1853-1855 թթ.։ Հանդիսանում է «Բժշկի նոթեր» շարքի մի մասը և «Ժոզեֆ Բալզամո», «Թագուհու կախազարդը» և «Անժ Պիտու» վեպերի շարունակությունը։

Կոմսուհի դը Շառնի
ֆր.՝ La Comtesse de Charny
ՀեղինակԱլեքսանդր Դյումա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ և արկածային գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Մարի Անտուանետ, Լյուդովիկոս XVI, Օնորե Միրաբո, Ժիլբեր լա Ֆայետ, Antoine Barnave? և Ժոզեֆ Բալզամո
Ստեղծման տարեթիվ1853
ՇարքԲժիշկի նոթեր
ՆախորդԱնժ Պիտու
ՀաջորդՇեվայլյե դե Մեզոն Ռուժ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1853
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/dumasalt/charny/charny.html

Վեպն ավարտին է հասցնում Անդրեա դը Շառնիի՝ ի ծնե Տավեռնե, բժիշկ Ժիլբերի, նրանց ապօրինի որդի Սեբաստիենի և գյուղացի Անժ Պիտուի պատմությունը։ Կերպարների շարքում շատ են պատմական դեմքերը՝ Մարի Անտուանետը, Լյուդովիկոս XIV-ը, Օնորե Միրաբոն, Լաֆայետը, Բառնավը, կոմս Կալիոստրոն։

Վիպական ժամանակաշրջանը խմբագրել

Վեպի գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ՝ 1789 թ. հոկտեմբերի 6-ից 1794 թվականի փետրվարի 15-ը։

Էկրանավորում խմբագրել

1989 թվականին Ֆրանսիայում վեպի մոտիվներով նկարահանվեց «Կոմսուհի դը Շառնի» հեռուստանովելը, որի ռեժիսորն էր Մարիոն Սարրոն։ Անդրեի դերը կատարեց Անն Ժակմենը, Ֆիլիպ դե Մեզոն-Ռուժինը՝ Պատրիս Ալեքսանդրը։