«Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомольская правда», «Կոմերիտական ճշմարտություն»), խորհրդային և ռուսական հասարակա-քաղաքական ուղվածության օրաթերթ[4], ինչպես նաև ինտերնետային թերթ (սկսած 1997 թվականից), ռադիոկայան (սկսած 2009 թվականից) և հեռուստաալիք (2010—2014): Մտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակչության կազմի մեջ։ Ստեղծվել է ՌԿԿ (բ) XIII համագումարի որոշմամբ, 1925 թվականի մարտի 13-ին որպես ՀԼԿԵՄ պաշտոնական լրատվական մարմին[4]։ Թերթի առաջին համարը լույս է տեսել 1925 թվականի մայիսի 24-ին։ Լույս է տեսնում շաբաթական 6 անգամ (բացի կիրակի օրերից)։

Կոմսոմոլսկայա պրավդա
ռուս.՝ Комсомольская правда
Изображение логотипа
Տեսակօրաթերթ
Ժանրտեղեկատվություն
Լեզուռուսերեն[1]
Գլխավոր խմբագիրOlesya Nosova?
Հիմնադրվել էմայիսի 24, 1925[2]
ՀրատարակիչԿոմսոմոլսկայա պրավդա
Երկիր Ռուսաստան
ԳրասենյակՄոսկվա, Ռուսաստան և Butyrsky District
ISSN0233-433X և 1563-6372
Պարգևներ
Կայքkp.ru(ռուս.)
 Komsomolskaya Pravda Վիքիպահեստում

Խորհրդային երիտասարդության կազմակերպիչն էր կոմունիստական կուսակցության առաջադրած խնդիրների իրագործման պայքարում։ Սոցիալիստական մրցության առաջին նախաձեռնողներից էր։ Բարձրացրել է երիտասարդության ընդհանուր, մասնագիտական և տեխնիկական կրթության հարցեր, դաստիարակել երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման մարտիկներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թերթը ոգեկոչել է խորհրդային պատանիներին ու աղջիկներին անձնազոհ պայքարի՝ ռազմաճակատում, և հերոսական աշխատանքի՝ թիկունքում։ Լուսաբանում և ընդհանրացնում էր կոմերիտական կազմակերպությունների աշխատանքի փորձը, սովորեցնում աշխատանքի առաջավոր մեթոդներ, ներկայացնում ուսանողների, պիոներների և դպրոցականների կյանքը։ Մեծ տեղ էր հատկացնում խորհրդային գրականության և արվեստի, պատանեկության էսթետիկական դաստիարակության, ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերին։ Պրոպագանդում էր ԽՍՀՄ խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը, անդրադառնում երիտասարդության միջազգային դեմոկրատական շարժմանը։

Թերթին շնորհվել է առաջին Լենինի շքանշան «սոցիալիստական շինարարության տեմպերի հզորացման ակտիվ աջակցության և հիմնադրման օրվանից հնգամյակի կապակցությամբ»[5]։ Հետագայում թերթին շնորհվել են նաև Հոկտեմբերյան հեղափոխության (1975), 1-ին կարգի Հայրենական պատերազմի (1945) և կրկնակի Աշխատանքային կարմիր դրոշի (1950, 1957) շքանշաններ։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի Հայկական ԽՍՀ թղթակիցներն են եղել Վ. Լյասկովսկին, Յու. Մարյանը, Ս. Թոսունյանը, Ա. Սահակյանը, Ա. Կակոսյանը, Արամ Սարգսյանը (1979-1989

Կոմսոմոլսկայա պրավդայի ինտերնետային կայքը հիմնվել է 1998 թվականին։ 2009 թվականի փետրվարին սկսեց գործել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը։

2010 թվականի օգոստոսի 30-ին սկսեց գործել «Կոմսոմոլսկայա պրավդա» հեռուստաալիքը[6], որը հետագայում դադարեցրեց հաղորդումները 2014 թվականի դեկտեմբերին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0233-433X
  2. https://www.kp.ru/putevoditel/interesnye-fakty/zhurnalisty-legendy-komsomolskoj-pravdy/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://kp.ru/daily/24494.5/649128/
  4. 4,0 4,1 Komsomolskaya Pravda // Encyclopædia Britannica
  5. «Комсомольской правда»-յի շքանշանները
  6. ««Комсомольская правда запустила собственный телеканал»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմսոմոլսկայա պրավդա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 549