Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմպիենի զինադադար (այլ կիրառումներ)

Կոմպիենի զինադադար (ֆր.՝ Armistice de Compiègne, գերմ.՝ Waffenstillstand von Compiègne), կնքվել է 1918 թվականի նոյեմբերի 11-ին, Կոմպիենի անտառում, Ռետոնդ կայարանի (Ֆրանսիա) մոտ, սալոն-վագոնում, մի կողմից՝ 1914-1918 թթ առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և հակագերմանական կոալիցիայի մյուս երկրների միջև։

Կոմպիենի զինադադար

Դաշնակից երկրների ներկայացուցիչները՝ զինադադարի ստորագրման ժամանակ
Ստորագրվել է
— վայր
1918 թ. նոյեմբերի 11
Կոմպիենի անտառ
Կողմեր Անտանտա

Գերմանիա Գերմանիա

Վիքիդարան պարունակում է տեքստը.
en:Armistice between the Allied Governments and Germany

Կոմպիենի զինադադարով դադարեցվում էին ռազմական, գործողությունները, գերմանական զորքերը դուրս էին բերվում Արևմուտքում զավթած տերիտորիաներից, Գերմանիան հանձնում էր ցամաքային և ծովային սպառազինությունների մի մասը, Հռենոսի աջ ափին ստեղծվում էր ապառազմականացած գոտի։

Տես նաև խմբագրել

Կոմպիենի զինադադար (1940)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 544