Կոճակներ և մարդիկ (ռուս.՝ Кнопочки и человечки), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է Բորիս Ժիտկովի «Ինչ եմ ես տեսել» վեպի հիման վրա, «էկրան» ստուդիայում 1980 թվականին։ Ֆիլմը, որը ստեղծել է Մարիաննա Նովոգրուդսկայան, կարծես թե հասցեագրված է ամենափոքրերին, սակայն գրավում է նաև մեծահասակ հանդիսատեսին` կատարման նրբագեղությամբ, ակնարկներով, կենցաղային խնդիրների գոյության մասին մտածելու հեղինակի պահանջով[1]։

Կոճակներ և մարդուկներ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ
ՌեժիսորՄարիաննա Գերցելևնա Նովոգրուդսկայա
ՍցենարիստՎլադիմիր Գոլովանով
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն612 վայրկյան
Թվական1980

Սյուժե խմբագրել

Բորիս Ժիտկովի «Ինչ եմ տեսել» վեպի էկրանավորումն է։

Ալյոշա անունով տղան մոր հետ առաջին անգամ գալիս է Մոսկվա և կանգ առնում հյուրանոցում, որտեղ ամեն ինչ մեծ հետաքրքրություն է առաջացնում տղայի մոտ։ Սակայն իրական արկածները սկսվում են այն ժամանակ, երբ Ալյոշան, ով շատ էր սիրում կոճակները սեղմել, միաժամանակ իր մոտ է կանչում մատուցողին, բեռնակիրին և հավաքարարին։ Այդ պատճառով մայրիկը ստիպված էր ամոթով ներողություն խնդրել իր որդու համար։ Պատահական փոքրիկ չարաճճիությունը քիչ էր մնում մոր ու որդու գժտության պատճառ դառնար, բայց Ալյոշան հասկանում է իր մեղքը, և նրանք, հաշտվելով, շարունակում են հյուրընկալվել հյուրանոցում։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր` Մարիաննա Նովոգրուդսկայա
  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Գոլովանով
  • Բեմադրող նկարիչ՝ Գալինա Բեդա
  • Մուլտիպլիկատորներ` Բորիս Տուզանովիչ, Պավել Պետրով, Վալերի Տոկմակով, Ն. Բազելցևա, Նատալյա Գրաչևա, Ալլա Գրիշկո
  • Օպերատոր` Էռնստ Գաման
  • Կոմպոզիտո` Միխայիլ Մեերովիչ
  • Հնչյունային օպերատոր` Վիտալի Ազարովսկի
  • Դերերը հնչյունավորել են՝ Ն. Շվեց, Ս. Ֆեդոսով
  • Ֆիլմի վրա աշխատել է` Իրինա Դեգտարյովա, Տ. Կուզմինա, Լ. Ռիբչևսկայա, Լ. Նիկիտինա, Ի. Չերենկովա, Վ. Սամոտեյկին, Է. Լոպատնիկովա, Ելենա Կոսարևա, Վ. Դմիտրիևա, Միխայիլ Պերշին, Ալեքսանդր Տիմոֆեևսկի։
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • 1981` Երևանի կինոփառատոնի ժյուրիի և ռեժիսորական մրցանակ, Լիլլի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնի մրցանակ[2]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմի դրվագներից մեկում (տների տեսարան) օգտագործվել է ընդհանուր մուլտիպլիկացիայի սկզբունքը։

Վերաթողարկում DVD ձևաչափով խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում։

  • «Եթե ես իմ հայրը լինեի../», ներկայացուցիչ` «Խոշոր պլան» ընկերություն, սկավառակի մեջ ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը. «Եթե ես լինեի իմ հայրը» (1987-1988), «Կոճակներ և մարդիկ» (1980), «Կար-չկար մի Սաուշկին» (1981-1982)։
  • «Հեքիաթի հյուրը» թողարկում 5, ներկայացուցիչ՝ «Խոշոր պլան» ընկերություն, սկավառակի մեջ ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը.

«Գայլն ու յոթ այծիկները նոր ճանապարհին» (1975), «Անտառի չեմպիոնը» (1977), «Տղան և աղջիկը» (1978), «Մայրիկ մամոնտիկի համար» (1981), «Կոճակներ և մարդիկ» (1980), «Լուսին եմ ուզում» (1984), «Բաց պատուհանը» (1986), «Կախարդական զանգակը» (1987), «Հավը» (1990)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Марианна Новогрудская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 470-471. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել