Կողքավիզ կրիաներ
Acanthochelys macrocephala
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Կրիաներ
Ենթակարգ Կողքավիզ կրիաներ
Լատիներեն անվանում
Pleurodira
Duméril et Bibron, 1835
Ընտանիքներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 8460

Կողքավիզ կրիաներ (լատին․՝ Pleurodira), սողունների ենթակարգ։ Պարանոցը երկար է, կարող են պտտեցնել դեպի կողքերը և գլուխը թաքցնել զրահի տակ։ Գլխի երկարությունը 30-77 սմ է։ Ապրում են Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի և Մադագասկարի քաղցրահամ ջրերում։

Կողքավիզ կրիաները ունեն 2 ընտանիք, պելոմեդուզներ՝ 14 տեսակով, և օձավիզ կրիաներ՝ 31 տեսակով։ Առավել տարածված է տարատարուգա տեսակը, որի մարմնի երկարությունը մինչև 80 սմ է, ապրում է Ամազոն գետի շրջակայքում։ Կողքավիզ կրիաները սնվում են մանր ձկներով, որոնց որսում են երկար պարանոցի շնորհիվ։ Ձվադրում են ավազի մեջ փորած փոսիկներում։ Որոշ կողքավիզ կրիաներ ունեն արդյունագործական նշանակություն, միսը, ձուն օգտագործում են որպես սնունդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 531
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կողքավիզ կրիաներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կողքավիզ կրիաներ» հոդվածին։