Կողես

գյուղ ՀՀ Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողես (այլ կիրառումներ)

Կողես, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։

Գյուղ
Կողես
Կողեսի գյուղապետարանի շենք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մարզ Լոռի
Համայնք Լոռի Բերդ համայնք[1]
Վարչական շրջանի ղեկավարԱրսեն Մամաջանյան[2]
ԲԾՄ1310 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն381 մարդ (2011)[3]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կողես (Հայաստան)##
Կողես (Հայաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Կողես գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1350 մ բարձրության վրա[1]։

Բնակավայրի հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորի քաղաքից 52 կմ է, իսկ ամենամոտ քաղաքից՝ Ստեփանավանից, մոտ 18 կմ[1]։

Կողես գյուղը զբաղեցնում է 1219.0 հա տարածք, որից 23 հա-ը բնակելի տարածք է[1]։

Կլիմա խմբագրել

Կողես գյուղի կլիման մեղմ է, բարեխառը։ Ձմռան ամիսներին համեմատաբար տաք է՝ հիմնականում կայուն ձյունածածկով։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4.5 է, հուլիսին՝ +20: Գրանցված առավելագույն ջերմաստիճանը +40 է, իսկ նվազագույնը՝ -32 է։ Մեղմ կլիմայի շնորհիվ ունի փարթամ բուսականություն[1]։

Ֆաունա և ֆլորա խմբագրել

Բնակավայրի վարչական տարածքում առկա են անտառային գոտիներ, որտեղ հիմնականում աճում են կաղնի, լորենի, սոճի, բոխի, վայրի տանձի[1]։

Պատմություն խմբագրել

Կողեսը որպես բնակավայր բնակեցված է եղել դեռևս 1000 տարի առաջ[1]։

18-րդ դարում Լոռիում Պոնտոսից հանքագործ հույների տեղափոումով Կողեսը դարձել է հունաբնակ։ 20-րդ դարի սկզբներից գյուղում կրկին սկսել են բնակվել հայեր[4]։ Հույների հեռանալուց հետո բնակչության ազգային կազմը դարձել է հիմնականում միատար։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կողեսն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն։ 2004 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության պատմության և անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկվել է 20 միավոր հուշարձանախումբ ընդհանուր 54 հուշարձան[5]։

Ցանկում ներառված են մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտ, 6-րդ դարով թվագրվող կոթող, միջնադարով թվագրվող «Տուտկադուռ» կոչվող գյուղատեղին, 10-ից մինչև 17-րդ դարերով թվագրվող թվով 5 եկեղեցիներ (ավերակ և կիսավեր), 10-ից մինչև 13-րդ դարերով թվագրվող թվով 3 մատուռներ (ավերակ և կիսավեր), 12-ից 13-րդ դարերով թվագրվող կամուրջ, 10-ից 13-րդ դարերով թվագրվող քարայր-կացարան, 12-ից 17-րդ դարերով թվագրվող թվով 5 գերեզմանոցներ բազմաթիվ խաչքարերով, տապանաքարերով, թևավոր խաչերով և պատմամշակութային այլ հուշարձաններ[5]։

Հուշարձաններից առավել հայտնի է Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը, որը թվագրվում է 1241 թվականով[1][5]։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կողեսի մշտական բնակչությունը կազմել է 381, առկա բնակչությունը՝ 290 մարդ[6]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել հույներով, ապա ունեցել խառը հայ-հունական բնակչություն[4]։ Ներկայումս բնակվում են հայեր։

Կողեսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1897 639 մարդ [7]
1926 438 մարդ [7]
1939 684 մարդ [7]
1959 461 մարդ [7]
1970 338 մարդ [7]
1979 374 մարդ [7]
1989 397 մարդ [8]
2001 401 մարդ [7]
2011 381 մարդ [3]


Հանրային կյանք խմբագրել

Ունի հիմնական դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։

 
Մանկական խաղահրապարակ

Տնտեսություն խմբագրել

Տնտեսությունը՝ զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքում գործում է քարարդյունահանող մեկ ձեռնարկություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
  2. Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի ղեկավարի, ավագանու և վարչական շրջանների ղեկավարների մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
  3. 3,0 3,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 5,2 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», վավերացված Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 2004 թվականի փետրվարի 9-ին (էլեկտրոնային տարբերակն)։
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 740.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կողես» հոդվածին։