Կոձիկի, ճապոնական տարեգրություն, հերոսական առասպելների և պատմական ասքերի, տիեզերքի և նրա ծագման մասին պատմող լեգենդների ժողովածու։

Գրի է առնվել է 712 թվականին։ Կազմված է երեք մասից. 1-ին՝ կոսմոգոնիական ասքեր, 2-րդ՝ ասքեր առասպելական թագավորների մասին, 3-րդ՝ ասքեր պատմական իրական թագավորների մասին, որոնց ժամանակագրությունը հասնում է մինչև Սոյկոյի թագավորումը (592-628)։ Տեքստերում բազմաթիվ երգեր են ներմուծված։ Առասպելների ընտրությունը միտումնավոր է, որովհետև «Կոձիկի»-ի ստեղծման նպատակը թագավորների իշխանության օրինականությունը հաստատելն է։ Առաջին անգամ տպագրվել է 17-րդ դարում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 116-117.


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոձիկի» հոդվածին։