Կոկտեյլային զգեստ կամ զգեստ կոկտեյլ, (անգլ.՝ Cocktail dress), կանացի կարճեցված զգեստ՝ առանց օձիքի և թևերի, որը նախատեսված է պաշտոնական առիթների համար։ Այն ի սկզբանե հայտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Չոր արգելքի» ընդունման բուռն շրջանում, երբ գնում էր երեկոյան շրջազգեստի դեմոկրատացման գործընթացը։ Նախատեսված շատ երիտասարդ տիկնոջ համար, այն հազիվ ծածկում էր ծնկները, համաձայնեցվում էր նորաձևության վերջին տենդենցների հետ և կարված էր թանկարժեք, բայց ոչ շքեղ գործվածքներից։ Ի սկզբանե դրանում հնարավոր եղավ պարել չառլստոնը։ Կոկտեյլային զգեստները հարկ է լրացներ անհրաժեշտ ակսեսուարներով. ապակե ուլունքներով ասեղնագործված փոքրիկ պայուսակներ, որտեղ տեղավորվում էր միայն փող, դիմափոշի և ծխախոտի տուփ, հագուստի գույնին համապատասխանեցված գոտիներով բաց կոշիկներ, մինչև արմունկ երկարող ձեռնոցներ, փոքրիկ գլխարկ-սաղավարտ[1]։

Կապույտ ատլասե կոկտեյլային զգեստ, 1959

Ներկայումս կոկտեյլային զգեստը կորպորատիվ միջոցառումների, ընտանեկան իրադարձությունների, երեկույթների համար պաշտոնական հագուստի դրես կոդն է։ Կոկտեյլային հագուստը նախատեսված է հեղինակավոր գիշերային ակումբներ և խաղատներ այցելելու կամ ռեստորանում ժամադրության համար։ Որպես կանոն, այն հագնում են մինչև երեկոյան յոթը սկսվող պաշտոնական արարողությունների ժամանակ։ Ամառային կոկտեյլ զգեստը ավելի բաց է։ Այն հագեցած է վառ գույներով և պատրաստված է թեթև մետաքսից կամ շիֆոնից։ Ձմռանը սևն ու կարմիրը մնում են ավանդական գույները, բայց մուգ կապույտը և մանուշակագույնը նույնպես ակտիվորեն օգտագործվում են։ Օգտագործված է թավշյա կամ ատլասե նյութեր։ Առավել նախընտրելի է համարվում է միագույն գունային գամման[2]։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.metmuseum.org https://www.metmuseum.org/toah/hd/coho/hd_coho.htm. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. www.metmuseum.org https://www.metmuseum.org/art/collection/search/85181?sortBy=Relevance&what=Cocktail+dresses&ft=*&offset=0&rpp=20&pos=12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկտեյլային զգեստ» հոդվածին։