Կոլրաբի

երկամյա, սննդային խոտաբույս
Կոլրաբի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Brassica oleracea var. gongylodes



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կոլրաբի (լատին․՝ Brassica oleracea var. gongylodes), երկամյա, սննդային խոտաբույս. բանջարանոցային կաղամբի բուսաբանական տարատեսակը, պատկանում է կաղամբի ընտանիքին, տեսակը՝ կաղամբ (Brassica) :

Ձևաբանություն խմբագրել

Բանջարեղենի անվանումը կարելի է թարգմանել որպես «կաղամբ-շաղգամ», առաջացել է գերմ.՝ Kohlrabi, Kohl «կաղամբ» և Rübe «շաղգամ»։ Իտալական անվանումն է cavolo rapa:

Տարածում և էկոլոգիա խմբագրել

  Հայրենիքը համարվում է Միջերկրական ծովի արևելքը։ Նրա մշակումը հայտնի է Հին Հռոմի ժամանակներից։

Բուսաբանական նկարագրությունը խմբագրել

Տերևները մեծ են, ձգված, մուգ կանաչ գույնի, ավելի լավ է հարմարեցված սառը կլիմային, ցողունն ավելի արագ է ձևավորվում, քան կաղամբի գլուխը։

Նշանակություն և օգտագործում խմբագրել

  Կոլրաբիի ուտելի մասը՝ ցողունը, որը վերերկրյա մասում ստանում է գնդաձև կամ շաղգամաձև ֆորմա։ Հանդիսանում է արժեքավոր դիետիկ մթերք, միջուկը հարուստ է գլյուկոզայով, պտղաշաքարով, կալիումի աղերով, В1, В2, РР վիտամիններով։ Վիտամին С-ի պարունակությամբ կոլրաբին գերազանցում է կիտրոնին և նարինջին։

Համը նման է կաղամբի կուրծին, բայց ավելի հյութեղ, քաղցր, առանց կծվության, որը հատուկ է սպիտակագլուխ կաղամբին։

Կոլրաբին կարելի է ուտել հում, եփած և տապակած վիճակում։ Ամենահասարակ օգտագործման եղանակն է` գործածել ինչպես կարտոֆիլը:Կարելի է նաև չորացնել:Դրա համար լավ լվանալ, մաքրել կեղևից և կտրատել մանր ձողիկների, 2-4 րոպեով գցել եռման ջրի մեջ, այնուհետև զովացնել սառը ջրում, ցամաքեցնել սրբիչով և դնել չորանալու։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլրաբի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլրաբի» հոդվածին։