Կոլոքվիում (լատին․՝ colloguium-խոսակցություն, զրույց),

  1. կրթական համակարգում ուսուցողական պարապմունք, որի նպատակն է բացահայտել և բարձրացնել ուսանողների գիտելիքները։ Կոլոքվիումի ընթացքում քննարկվում են ուսումնասիրվող դասընթացի առանձին մասերը, բաժինները, թեմաները, հարցերը (որոնք սովորաբար չեն մանում սեմինար և այլ պրակտիկ ուսուցողական պարապմունքների թեմաների մեջ), սովորողների ռեֆերատները, նախագծերը և այլ աշխատանքներ։
  2. Գիտաժողով, որտեղ լսվում և քննարկվում են զեկուցումներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 516