Կոլումբիա (անգլ.՝ Columbia, արտասանություն kəˈlʌmbiə), Միսսուրի նահանգի հինգերորդն ամենամեծ քաղաքն իր մեծությամբ[3]։ 2009 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 102 334 մարդ[4]։ Կոլումբիան «Մեծ Կոլումբիայի» գլխավոր մունիցիպալիտետն է, որի բնակչությունը կազմում է 164 283 մարդ[5]։

Բնակավայր
Կոլումբիա
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1821[1] թ.
Մակերես169,010024 կմ²
ԲԾՄ231 մետր
Բնակչություն126 254 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Ժամային գոտիUTC-6, UTC-5 և CDT?
Հեռախոսային կոդ573
Փոստային դասիչ65201, 65202, 65203 և 65211
Պաշտոնական կայքcomo.gov(անգլ.)
Կոլումբիա (Միսսուրի) (ԱՄՆ)##
Կոլումբիա (Միսսուրի) (ԱՄՆ)

Քաղաքը Բուն շրջանի վարչական կենտրոնն է։ Այստեղ է գտնվում Միսսուրիի համալսարանը։ Կոլումբիայի բնակչության կեսիվ ավելին ունի բակալավրի աստիճան[6], իսկ, առնվազն, մեկ քառորդը ունի ամբողջական բարձրագույն կրթություն, ներառյալ ավելի բարձր ակադեմիական աստիճանները[7], որի շնորհիվ քաղաքը Միացյալ Նահանգներում զբաղեցնում է13-րդ հորիզոնականը՝ բնակչության կրթության մակարդակով[7]։

Քաղաքի տարածքը դեռևս մինչկոլումբոսյան ժամանակաշրջանում բնակեցված է եղել հնդկացիների կողմից, որոնք եղել են Միսիսիպիի մշակույթի ներկայացուցիչներ։ 1818 թվականին սպիտակ վերաբնակների մի խումբ, որոնք համագործակցում էին Սմիթոն Լանդ ընկերության հետ, ձեռք է բերել ավելի քան 8 կմ² տարածք և հիմնել Սմիթոն բնակավայրը, որն այժմ Կոլումբիայի գործարար կենտրոնն է։ 1821 թվականին բնակիչները տեղափոխվեցին նոր վայր և վերանվանեցին իրենց բնակավայր Կոլումբիա (Միացյալ Նահանգների բանաստեղծական անվանումը)[8]։ 1839 թվականին Միսուրիի համալսարանի հիմնադրմամբ քաղաքը դարձավ կրթական և հետազոտությունների կենտրոն։ Ավելի ուշ քաղաքում ստեղծվեցին բարձրագույն կրթության ևս երկու հաստատություններ ՝ Սթիվենս քոլեջը (1833 թվականին) և Կոլումբիայի քոլեջը (1851 թվականին)։

Քաղաքը տեղակայված է Միսուրի գետի վտակների հովտում և մոտավորապես հավասար հեռավորություն ունի Սենթ Լուիսից և Կանզաս Սիթիից։ Կոլումբիան երբեք արդյունաբերական խոշոր կենտրոն չի եղել։ Քաղաքի տնտեսությունը հիմնված է կրթության, բժշկության, տեխնոլոգիաների և ապահովագրական ծառայությունների վրա և անընդհատ զբաղեցնում է բարձր հորիզոնական՝ կրթության, առողջապահության, տեխնոլոգիաների, մշակութային հնարավորությունների և կյանքի արժեքի համար[9][10]։

Քաղաքի բնակիչները կոչվում են «կոլումբիացիներ»[11]։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Getty Research Institute Getty Thesaurus of Geographic NamesLA: Getty Research Institute, 1997.
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. «2006 Population estimates for incorporated July 1, 2006». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  4. «Population Estimates for All Places: 2000-2009». U.S. Census Bureau, Population Division. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  5. «2007 Metropolitan Area Population Estimates July 1, 2007». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
  6. «American Factfinder Columbia, Missouri». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  7. 7,0 7,1 «Money's best places to live - most educated». Money Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  8. Switzler, William (1882). History of Boone County, Missouri. էջեր 150–166. {{cite book}}: Unknown parameter |published= ignored (օգնություն)
  9. «History of Columbia». Columbia Public Schools. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  10. «Why you should choose Columbia». Relocate America. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  11. «Your Community Maps». Columbia Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլումբիա (Միսսուրի)» հոդվածին։