Կուլումբիական փողկապ (իսպ.՝ Corbata colombiana), սպանության տեսակ, որի ժամանակ զոհի կոկորդի վրա խորը կտրվածք է արվում, և լեզուն դուրս է բերվում ձևավորված անցքից՝ ստեղծելով փողկապի տեսք։

Պատմություն խմբագրել

Սպանության այս տեսակը լայնորեն կիրառվել է Կոլումբիայում զինված հակամարտության ընթացքում, ինչի հետևանքով ստացել է իր անվանումը։ Կոլումբիայում օգտագործվում է Corte de Corbata տերմինը, որը մոտավորապես թարգմանվում է որպես «կտրված փողկապ»[1]։ Կոլումբիական փողկապն իր առանձնահատուկ դաժանության պատճառով օգտագործվում է որպես վախեցնելու և ահաբեկելու մեթոդ[2]։

Երբեմն այս մեթոդի հայտնագործությունը սխալմամբ վերագրվում է կոլումբիացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարին։ Չնայած Էսկոբարը կոլումբիական փողկապներն ակտիվորեն կիրառել է իր հակառակորդների սպանության ժամանակ, սպանությունների այս տեսակը շատ ավելի շուտ է առաջացել։ Էսկոբարը ծնվել է 1949 թվականին, երբ կոլումբիական փողկապներն արդեն օգտագործվել են նրա հայրենակիցների կողմից։ Լա Վիոլենսիան աչքի է ընկել դաժանության արտակարգ աստիճանով. բռնությունը (այդ թվում՝ կոլումբիական փողկապները) օգտագործվել է ինչպես կանանց, այնպես էլ երեխաների նկատմամբ[3]։

Տարածվածություն և կիրառում խմբագրել

Հատկապես ակտիվորեն այս տեսակի մահապատիժների օգտագործում են Լատինական Ամերիկայի կազմակերպված հանցավոր խմբավորումները, երբ ոչնչացնում են իրենց հակառակորդներին կամ դավաճաններին։ Մարդասպանները կարող են անել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց կտրվածք կոկորդի վրա։ Խիստ ասած, հորիզոնական կտրվածքը կոչվում է «կոլումբիական վզնոց», մինչդեռ «փողկապը» համարվում է սպանություն ուղղահայաց կտրվածքի օգնությամբ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Robin Kirk More Terrible Than Death: Drugs, Violence, and America's War in Colombia. — 2003. — С. 26.
  2. «Contested Country. An Examination of Current Propaganda. Techniques in the Colombian Civil War» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. Killing Pablo. — Grove Atlantic.
  4. John Miletich Homicide Investigation: An Introduction. — 2003. — С. 101—102.