Կոլխեր

Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված

Կոլխեր (հուն․՝ Κολχίς, Colchis, վրաց.՝ კოლხეთი Կոլխեր), ժամանակակից Վրաստանի արևմտյան մասում և հարավարևելյան Մերձսևծովյան[1] շրջաններում բնակված, մեգրելա-ճանական (զանական) ճյուղին պատկանող հին վրացական ցեղեր։

Պատմություն խմբագրել

Մ.թ.ա. 13-14-րդ դարերում ներկայիս Աբխազիայում, Փասիս գետի ավազանում, կոլխերը ստեղծել են բարձր զարգացած ուշ բրոնզեդարյան և վաղ երկաթեդարյան կոլխիդական մշակույթը։ Ասորեստանյան և ուրարտական արձանագրություններում հիշատակվում է կոլխերի ցեղային միությունը (Կիլխի, Կուլխա), որից հետագայում (մ.թ.ա. 6-րդ դար) ձևավորվել է Կոլխիդայի թագավորությունը։

Տնտեսություն խմբագրել

Տոհմական համայնքներով ապրող կոլխերը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, լեռնային շրջաններում՝ նաև անասնապահությամբ։ Բարձր զարգացման էին հասել մետաղների և փայտի մշակումը, բրուտագործությունը, կտավագործությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 12. Кварнер — Коигур. 1973. 624 стр.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 513