Կոիմբրա

համայնք Պորտուգալիայում

Կոիմբրա (պորտ.՝ Coimbra)[1], քաղաք Պորտուգալիայում։ Համանուն շրջանի ու մունիցիպալիտետի և պատմական Բեյրա Լիտոպոլ նահանգի կենտրոնն է։ Քաղաքը շրջակայքի հետ կազմում է Մեծ Կոիմբրա ագլոմերացիան։ Քաղաքի բնակչության թվաքանակը կազմում է 101,1 հազար մարդ[2], մունիցիպալիտետի բնակչությունը՝ 101,1 հազար մարդ, քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը՝ 430 հազար մարդ։ Քաղաքը և մունիցիպալիտետը մտնում են տնտեսա-վիճակագրական Կենտրոնական տարածաշրջանի և Բայշու Մոնդեգու ենթաշրջանի մեջ։

Մունիցիպալիտետ
Կոիմբրա
պորտ.՝ Coimbra
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՇրջանԿոիմբրա
Ներքին բաժանումSanta Clara e Castelo Viegas?, Brasfemes?, Santo António dos Olivais?, São Silvestre?, Ceira?, Cernache?, São João do Campo?, Coimbra (Sé Nova, Santa Cruz, Almedina e São Bartolomeu)?, Antuzede e Vil de Matos?, Assafarge e Antanhol?, Eiras e São Paulo de Frades?, Souselas e Botão?, São Martinho de Árvore e Lamarosa?, Taveiro, Ameal e Arzila?, Trouxemil e Torre de Vilela?, São Martinho do Bispo e Ribeira de Frades?, Torres do Mondego? և Almalaguês?
ՂեկավարՄանուել Մաշադու
Տվյալ կարգավիճակում1111 թվականից
Մակերես316,83 կմ²
ԲԾՄ43 մետր
Բնակչություն143 396 մարդ (2011)
Խտություն440,9 մարդ/կմ²
ԱգլոմերացիաՄեծ Կոիմբրա
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ292
Փոստային դասիչ3000 Coimbra
Պաշտոնական կայքcm-coimbra.pt
Կոիմբրա (Պորտուգալիա)##
Կոիմբրա (Պորտուգալիա)

Հին վարչական բաժանմամբ մտել է Բեյրա Լիտպոլ նահանգի կազմի մեջ։ Կոիմբրան եղել է Պորտուգալիայի առաջին մայրաքաղաքը։ Ներկայում քաղաքը հիմնականում հայտնի է իր համալսարանով, որը եղել է Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկը։ Կոիմբրան հարուստ է իր ավանդույթներով և մշակութային ժառանգությամբ։ Բնակչության 1/3-ը կապված է համալսարանի հետ (դասախոսներ, ուսանողներ, սպասարկող անձնակազմ)։

Դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնից 182 կմ դեպի հյուսիս՝ Մոնդեգու գետի ափին։

Մունիցիպալիտետը սահմանակից է.

  • հյուսիսում՝ Մեալյադա մունիցիպալիտետին,
  • արևելքում՝ Պենակովա, Վիլա Նովա դե Պոյարեշ, Միրանդա դու Կորվու մունիցիպալիտետներին,
  • հարավում՝ Կոնդեյշա ա Նովա մունիցիպալիտետին,
  • արևմուտքում՝ Մոնտեմոր ու Վելյու մունիցիպալիտետին,
  • հյուսիս-արևմուտքում՝ Կանտանիեդե մունիցիպալիտետին։

Բնակչություն խմբագրել

Կոիմբրա մունիցիպալիտետի բնակչությունը (1801-2004)
1802 1849 1900 1930 1960 1981 1991 2001 2006
46 343 32 517 54 105 76 494 106 404 138 930 139 052 146 317 139 083

Պատոմություն խմբագրել

Քաղաքը 871-987 և 1064-1096 թվականներին եղել է Կոիմբրայի կոմսության մայրաքաղաքը։ 2004 թվականին Կոիմբրան այն քաղաքներից մեկն էր, որն ընդունել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Սիդադե-դե-Կոիմբրա մարզադաշտում։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կոիմբրա քաղաքում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 23,0 25,5 29,5 32,5 35,0 41,6 40,2 40,0 40,0 34,6 27,6 25,2 41,6
միջին առավելագույնը (°C) 14,6 15,9 18,3 19,3 21,6 25,3 28,1 28,5 26,9 22,4 18,0 15,4 21,2
միջին ջերմաստիճանը (°C) 10,0 11,0 12,5 14,0 16,4 19,6 21,8 21,8 20,8 17,4 13,0 10,4 15,7
միջին նվազագույնը (°C) 4,6 5,9 6,9 8,4 10,8 13,5 15,0 14,4 13,4 10,9 7,7 6,3 9,8
բացարձակ նվազագույնը (°C) −4,9 −4,0 −3,3 −1,5 2,0 4,1 6,8 6,0 2,0 −2,6 −3,1 −2,8 −4,9
տեղումների քանակը (մմ) 112 105 65 84 79 39 12 14 51 102 109 126 898
Աղբյուր՝ World Climate, Instituto de Meteorologia

Շրջաններ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Հայտնի մարդիկ, ովքեր կապված են քաղաքի հետ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wells, John C. (2010 թ․ հուլիսի 21). «Portuguese». Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  2. Instituto Nacional de Estatística

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոիմբրա» հոդվածին։