Կոզանի (հուն․՝ Κοζάνη), քաղաք Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի շրջանում։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 710 մ բարձրության վրա՝ Վերմիոն և Վուրինոս լեռների միջև ընկած արգավանդ հարթության վրա։ Հարթությունով հոսում է Ալյակմոն գետը։ Քաղաքը գտնվում է Պտղոմայիսից 25 կմ հարավ, Սալոնիկից 105 կմ հարավ-արևմուտք, Աթենքից՝ 307 կմ հյուսիս-արևմուտք։ Համանուն վարչատարածքային միավորի կենտրոնն է։ քաղաքի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 41,066 մարդ է։

Բնակավայր
Կոզանի
հուն․՝ Κοζάνη
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես366 կմ²
ԲԾՄ720 մետր
Բնակչություն42 140 մարդ (2021)
Հեռախոսային կոդ24610
Փոստային դասիչ501 xx (xx=31 or 32)
Ավտոմոբիլային կոդKZ
Պաշտոնական կայքcityofkozani.gov.gr
Կոզանի (Հունաստան)##
Կոզանի (Հունաստան)

Կլիման չափավոր ցամաքային է՝ ցուրտ ու չոր ձմեռներով և շոգ ամառներով։ Կոզանին հունական ուղղափառ եկեղեցու Կոզանի մետրոպոլիայի կազմում է գտնվում։

Կոզանիի հյուսիսով է անցնում «Էգնատիոս» ավտոմայրուղին, իսկ 27-րդ ավտոմայրուղին քաղաքը կապում է Պտղոմայիսին։ «Ազգային 3-րդ» ճանապարհով Կոզանին կապվում է Լարիսային, իսկ «Ազգային 4-րդ» ճանապարհով՝ Ալեքսանդրիային։ «Ազգային 20-րդ» ճանապարհը քաղաքը կապում է Յանինա քաղաքին։ Կոզանիից 5 կմ արևելք գտնվում է օդանավակայան։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 15-րդ դարում՝ Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում։ 1746-1750 թվականներին այստեղ դասավանդել է Եվգենի Վուլգարիսը[1]։ Եղել է մշակութային կենտրոն։ Քաղաքում հիմնադրվել է գրադարան, որ ներկայումս էլ համարվում է Հունաստանի երկրորդ ամենամեծ գրադարանը Ազգային գրադարանից հետո։

Բալկանյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1912 թվականի հոկտեմբերի 11-ին, քաղաքը գրավել են հունական զորքերը։

Երբ 1941 թվականի ապրիլի 13-ին Գերմանիան ներխուժել է Հունաստան, քաղաքի շրջանում ամբողջ ներխուժման ընթացքում միակ տանկային մարտն է կայացել, որի ժամանակ գերմանական զինված ուժերի 33-րդ գնդի 9-րդ տանկային դիվիզիան կռվել է անգլիական հետախուզական կորպուսի զրահատեխնիկայի դեմ։ Այս մարտում ոչնչացվել են բրիտանական երկու ինքնագնաց և գերմանական չորս տանկ, ինչից հետո անգլիական զորքերը նահանջել են։ 1941 թվականի ապրիլի 14-ին գերմանական ստորաբաժանումները գրավել են Կոզանին[2]։

Կոզանիում են գտնվում Արևմտյան Մակեդոնիայի ΤΕΙ համալսարանը և Արևմտյան Մակեդոնիայի համալսարանը, որոնցում սովորում է մոտ 15,000 ուսանող ամբողջ Հունաստանից և այլ բնակավայրերից։

Տնտեսություն խմբագրել

Տարածքը հայտնի է քրքումի արտադրանքով (կրոկոս, կոզանիս)։ Կոզանիի շրջանում ջերմային էլեկտրակայանները, կիրառելով տեղի գորշ ածուխը (լիգնիտ), արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի 80 %-ը։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вулгарис // Новая философская энциклопедия : В 4 т. / Ин-т философии Рос. акад. наук, Нац. обществ.-науч. фонд; Науч.-ред. совет.: В. С. Степин и др.. — 2000. — Т. 1: А-Д. — 721 с. — ISBN 5-244-00962-1
  2. Department of the Army Pamphlet No. 20-260, November 1953: German campaigns in the Balkans (Spring 1941). pages 93-94

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոզանի» հոդվածին։