Կոգովիտ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։

Մեծ Հայք երկրամասի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառ։
Մեծ Հայք երկրամասի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառ։

Աշխարհագրություն խմբագրել

Իր տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Արևմտյան Հայաստանի Դոգու Բայազիդի (Բայազետի) շրջանին։ Նրա մեջ էին մտնում Գայլատու (այժմ՝ Բալըղ-գյոլ) լիճը և Կոգովիտ կոչված շամբը՝ ծանծաղ լճակը։

Պատմություն խմբագրել

Կոգովիտ գավառը Մեծ Հայքի Արշակունիների թագավորության ժամանակ պատկանում էր արքունիքին, իսկ նրա անկման շրջանում անցավ Բագրատունիներին[1]։

9-րդ դարում Կոգովիտը միացվում է Վասպուրականին[1]։

Կոգովիտ գավառի կենտրոն Դարոյնք բերդաքաղաք խմբագրել

Դարոյնքի (հետագայում՝ Բայազետի) բերդը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառի կենտրոնն էր` Մակվա գետի հովտում։ Հանդիսացել է համանուն գավառի կենտրոնը։ Առաջին անգամ հիշատակվում է 4-րդ դարում պատմիչ Փավստոս Բուզանդի կողմից:Այն 4-րդ դարում Մեծ Հայքի հայտնի բերդերից էր։ Մինչև 5-րդ դարի սկիզբը պատկանել է Արշակունիներին։ Արշակունիների թագավորության շրջանում բերդը ծառայել է որպես արքունական գանձարան ու ապաստարան,այլ կարևոր, պետական նշանակության խորհրդանիշերի հետ մեկտեղ՝ այստեղ են պահվել արքայական թագերը։

Կոգովիտի վերանվանումը Բայազետի գավառի խմբագրել

Բայազետի գավառակը նույն Կոգովիտ գավառն էր, որը թուրքական նվաճումից հետո գտնվում է Արևմտյան Հայաստանում, նախ՝ Էրզրումի վիլայեթում կամ նահանգում, ապա՝ որպես ներկայիս Թուրքիայի հանրապետության Աղրիի իլի կամ մարզի մի շրջան։ Կենտրոնը մշտապես եղել է Բայազետ կամ հին հայկական Դարոյնք բերդաքաղաքը։

Բայազետի տեղում եղել է Դարոյնք բերդավանը, որը IV դարում Մեծ Հայքի հայտնի բերդերից էր և Բագրատունի նախարարների ոստանը։ Դարոյնքի տեղում, որն ամենայն հավանականությամբ ավերվել էր հարձակումների և երկրաշարժերի հետևանքով, նոր բերդ է կառուցվել հետագայում։ Այս վերջինիս կառուցումը կիսաավանդական պատմությունը վերագրում է օսմանյան սուլթան Բայազետ 1–ինին (1389-1402) և անունն էլ կապում սուլթանի անվան հետ։ Հետագայում բերդի շուրջը փռվում է քաղաքն իր թաղերով։ Հայ պատմագիրներից Բայազետն առաջին անգամ հիշատակում է Առաքել Դավրիժեցին (XVII դ.)։

XVI դարում թուրքերը Հայաստանը գրավելով Բայազետի իշխանությունը հանձնել են քրդերին։ Վերջիններս պատկանում էին Սիլուանլի աշիրաթին, այս պատճառով Բայազետ գավառը կոչւում էր նաև Սիլուան (Սլիւան)։ Մինչև XIX դարի երկրորդ կեսը քրդերը կիսանկախ կառավարում էին գավառը[2]։

XIX դարի սկզբին գավառը դուրս էր Էրզրում նահանգից և կազմում էր Երկդուզեան՝ Բայազետի Փաշայությունը։ XIX դարի երկրորդ կեսից Բայազետ գավառը նորից Էրզրումի վիլայեթի կազմում էր[2]։

XVIII-XIX դարերի ընթացքում գավառի բնակչության հայկական տարրը զանգվածաբար բնաջնջվել և տեղահան էր արվել։ Հայ բնակչության մնացած մասը բնաջնջվեց կամ տեղահան արվեց 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ[3]։

Բայազետին հյուսիսից սահմանակից էին՝ Կարսի մարզն ու Երևանի նահանգը, արևելքից՝ Պարսկաստանը, հարավից՝ Վանի նահանգը, արևմուտքից՝ Խնուսի և Բասենի գավառակները[2]։

Գավառի բնական սահմանները հյուսիսից Հայկական պար լեռնաշղթայից տարածվում էր մինչև Քյոսադաղ լեռը, իսկ հարավից եզերվում էր Թոնդուրեկի, Ծաղկանց և Կարտևանի լեռներով[2]։

Իր տարածքով մոտավորապես համապատասխանում էր հին Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառին։ Գավառի Դիադին գավառակի միջով հոսում էր Արածանի գետը՝ իր բազմաթիվ վտակներով։ Գավառն ուներ բարեբեր հողեր, գեղադիր լեռներ ու դաշտեր, հարուստ բուսական ու կենդանական աշխարհ[2]։

Ըստ Քինեի վիճակագրության՝ Բայազետի բնակչութիւնը 52544 անձ էր, որից 10505-ը՝ հայ (XIX դարավերջ)[2]։

Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարությունը, այգեգործությունը և անասնապահությունն էր[2]։

Բայազետի գավառի, իսկ այժմ Աղրիի իլի վարչական բաժանում խմբագրել

Բայազետի գավառն ուներ հետևյալ գավառակները.[4]

Բայազետցիների մի մասի գաղթը դեպի Արևելյան Հայաստանի Սևանա լճի ավազան խմբագրել

1829-1830 թուականներին Բայազետ քաղաքից և Բայազետի գավառի մի շարք բնակավայրերից դեպի Արևելյան Հայաստանի Սևանա լճի ավազանի արևմտյան մաս՝ ներկայիս Գավառ քաղաքի և շրջակա գյուղերի տարածք են ներգաղթում 240 ընտանիք, որոնք էլ այդ բնակավայրն անուանում են Նոր Բայազետ։ Վերջինիս անվամբ էլ շրջակա գավառը, որը Երևանի նահանգի մասն էր կազմում, կոչվում է Նոր Բայազետի գավառ։ 1995 թ.-ի դեկտեմբերի 4-ին բնակավայրը վերանուանուել է Գավառ։ Քաղաքի կարգաւիճակ է ստացել 1924 թուականին։

Բայազետի գավառի Արծափ բնակավայրի բնակիչների մի մասի գաղթը Արևելյան Հայաստան խմբագրել

Արծափը պատմական Հայաստանի նշանավոր բերդավանն է։ Գտնվում է Արարատյան նահանգի Կոգովիտ գավառում՝ Չինկիլի լեռնահովտում[5]։ Պատմության մեջ հիշվում է 6-րդ դարից։ Գյուղում գտնվում է ս. Գրիգոր անվամբ ավերակ վանքը։ Ժամանակի ընթացքում Արծափի հայերը գաղթել են Արևելյան Հայաստան[5]։ Ներկա Ծովագյուղ (Չիբուխլի), Մեղրաձոր (Թայչարուխ), Արագյուղ (Ղարաջորան) գյուղերի բնակիչները ամբողջապես իր ժամանակին եկել են Արծափից։ Նրանք մինչև այժմ էլ պահպանել են Արծափի բարբառը։ Հետաքրքիրն այն է, որ այդ բարբառով Արևմտյան Հայաստանում միայն արծափցիներն էին խոսում[5]։ Արծափը ջրառատ գյուղ է, բայց այդ ջրերը դուրս գալով Արծափի հանդերից, Բայազետի դաշտի հարավային ծայրում, չհասած Մասիսի փեշերին կորչում են։ Տեղացի ժողովուրդը այսպիսի մի դարձվածք ունի. «Ոչ Արծափի ջուրն է ուրիշին խառնվում և ոչ էլ Արծափի լեզուն»[5]։

Նշանավոր վայրեր խմբագրել

Կոգովիտում եղած պատմական վայրերից առավել նշանավոր են Արշակավան քաղաքը և Դարոյնք ու Արծափ բերդերը[1]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան (5 հատորով), 1986-2001 թթ., Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Հատոր 3։ Երեւան, 1991, էջ 182։
  • Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան (5 հատորով), 1986-2001 թթ., Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի հրատարակչութիւն։ Հատոր 1։ Երեւան, 1986, էջ 582։
  • Երեմյան Սուրեն Տիգրանի, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963։
  • Հյուբշման Հ․, Հին հայոց տեղայ անունները, Վիեննա, 1908։
  • Адонц Николаы, Армения в эпоху Юстиниана, Санкт Петербург, 1908․
  • Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Թ. Հակոբյան։ Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 518 էջ։
  • Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 5, էջ 502։
  • Ավետիսյան Կամսար Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979 Էջք՝ 25, 26, 27։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Հատոր 3։ Երեւան, 1991, էջ 182։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան (5 հատորով), 1986-2001 թթ., Թ.Խ. Յակոբեան, Ստ.Տ. Մելիք-Բախշեան, Հ.Խ. Բարսեղեան։ Երեւանի Համալսարանի հրատարակչութիւն։ Հատոր 1։ Երեւան, 1986, էջ 582։
  3. Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան (5 հատորով), 1986-2001 թթ., Թ.Խ. Յակոբեան, Ստ.Տ. Մելիք-Բախշեան, Հ.Խ. Բարսեղեան։ Երեւանի Համալսարանի հրատարակչութիւն։ Հատոր 1։ Երեւան, 1986, էջ 582-583։
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 582-583
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ավետիսյան Կամսար Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979 Էջք՝ 25, 26, 27։

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 502