Կոգիլնիկ (ռում․ Cogîlnic, Կոգիլնիկ կամ Կունդուկ) - Մոլդավիայում և Ուկրաինայի Օդեսայի շրջանում գտնվող գետ։

Կոգիլնիկ
Բնութագիր
Երկարություն243
Ավազանի մակերես3910 կմ²
Ավազան3910 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումCiuciuleni?
Գետաբերանի տեղակայումՍասիկ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերQ12153226?, Chaga River?, Dzhallar?, Chylihider?, Q12081296? և Kahach River?
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա, Մոլդովա Մոլդովա
ԵրկրամասՕդեսայի մարզ

Կոգիլնիկը սկիզբ է առնում Նիսպորենական շրջանում, անցնում է Մերձսևծովյան դաշտավայրով և ընկնում է Սասիկ ծովածոցը, որը կապված է Սև ծովի հետ։ Վերևի հոսքը և ջրհավաքի մոտ 50 %-ը գտնվում է Մոլդովիայի տարածքում, իսկ մյուս մասը՝ Օդեսայի շրջանում։ Գետի երկարությունը՝ 243 կիլոմետր է, իսկ իր ջրհավաք ավազանի մակերեսը 3910 կմ²։ Գետը երբեք ամբողջովին չի չորանում, որովհետև իր մեջ թափվում են շատ աղբյուրներ։

Կոգիլնիկ գետի վրա տեղակայված են՝ Հնչեշտ, Չիմշիլիա, Բեսսարբակա և Արցիզ քաղաքները։ Հոսքի ընդհանուր ուղղությունը դեպի հարավ-հարավարևելք է և միայն Չագա և Չիլիգիդերա գետերի գետաբերանների միջև՝ հոսքի ուղղությունը դեպի արևելք է։ Կոգիլնիկը հոսում է լայն խոռոչում, գարնանը ջրառատ է և փոթորկոտ, իսկ ամռանը ջրով աղքատ է։

Խնչեշտի միջին ամսական հոսքի նորմը՝ 0,30 մ³/վ է, բացարձակ 6,47 մ³/վ առավելագույնով (1962 թ․) և բացարձակ 0,006 մ³/վ նվազագույնով (1964 թ․)։

Պատմություն խմբագրել

Իոգան Տումանը 18-րդ դարում Բեսարաբիան նկարագրել է հետևյալ կերպ՝

  Տաք ամիսներին զգացվում է ջրի մեծ պակաս։ Նույնիսկ այս տեղանքի ամենամեք գետը՝ Կոգիլնիկը մի քիչ չորանում է, և հաճախ բուջական թաթարների անասունները մեռնում է ծարավից։ Իսկ գարնանը՝ երբ գալիս է տարվա ամենաանձրևային տարին՝ հանկարծ առաջանում են բազմաթիվ առուներ։ Այդ ժամանակ ամեն ինչը ծածկվում է ճահիճներով և մարգագետիններով։ Որպեսզի հաղթահարել ջրի պակասը, որից տառապում են ամռանը՝ ամեն տեղ փորված են խոր ջրհորներ։ Բուջակների մոտ՝ ջրհորների փորումը դարձել է կրոնական ակտ և պատվի գործ[1]։
- Իոգան Տուման
 

1678 թվականին Կոգիլնիկ գետի աղբյուրների մոտ Միխայիլ Խինկուն իր աղջկա խնդրանքով կառուցեց վանք, որը կրում է իր անունը։

Գետի անվանման ծագումը մեկնաբանվում է տարբեր ձևերով։ Մի տարբերակով այն ծագում է թուրքական «կագանստվո» բառից, իսկ մյուսով՝ թուրքական «կեգելն» բառից (խոտ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тунманн И. Крымское ханство. — Симферополь: Таврия, 1991.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոգիլնիկ» հոդվածին։