Կոբե (ճապոներեն՝ 神戸市), քաղաք և նավահանագիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավում, Ներքին Ճապոնական ծովի Օսակայի ծոցի ափին[2]։ Հիոգո պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է, VIII դարից սկսած՝ Ճապոնիայի գլխավոր նավահանգիստներից մեկը:Միջազգային առևտրի կենտրոն է։ Ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես 150 միլիոն տոննա (երկրի արտաքին առևտրային շրջանառության 1/3 մասը)։ Կոբեն նաև արդյունաբերական խոշոր կենտրոն է. այստեղ գործում են մետաղաձուլական, մեքենաշինական (հիմնականում նավաշինական), ռազմական, քիմիական, տեքստիլ արդյունաբերության նշանակալի կարողություններով ձեռնարկություններ։

Բնակավայր
Կոբե
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ներքին բաժանումՀիգաշինադա-կու, Նադա-կու, Հյոգո, Նագատա-կու, Սումա-կու, Տարումի-կու, Կիտա-կու, Տյուո-կու և Նիշի-կու
Հիմնադրված էապրիլի 1, 1889 թ.
Մակերես552 230 000 քառակուսի մետր
Բնակչություն1 521 707 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Փոստային դասիչ650-8570
Պաշտոնական կայքcity.kobe.lg.jp(ճապոներեն)
Կոբե (Ճապոնիա)##
Կոբե (Ճապոնիա)

Քաղաքը եղել և մնում է պաշտամունքային կարևոր կենտրոն, որը հռչակվել է սինտոիստական իր երեք սրբավայրերով (Իկուտա, Նագատա, Մինատոգավա)։ XIX դարի կեսերից դարձել է երկրի նորացման, արդյունաբերության զարգացման, արհեստական մարգարիտների արտադրության գլխավոր օջախներից մեկը։ Թեև 1955 թվականի երկրաշարժի հետևանքով մեծ ավերածությունների է ենթարկվել, կարողացել է կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր ներուժը։

2005 թվականի տվյալներով Կոբեի բնակչության թվաքանան անցել է մեկուկես միլիոնից, իսկ Օսակայի, Կիոտոյի և այլ բնակավայրերի հետ ստեղծած Կեյհանսին ագլոմերացիայում ապրողների թիվն անցել է 17,4 միլիոնից[3][4]։

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է «Նիհոն սյոկի»-ում («Ճապոնական տարեգրություն»), 201 թվականին Իկուտայի սրբավայրի հիմնվելու առնչությամբ[5][6]։

Բարեկամ և գործընկեր քաղաքներ խմբագրել

Կոբեն բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7].

Քույր նավահանգիստներ խմբագրել

Կլիմա խմբագրել

Կոբեին բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfa)՝ շոգ ամառներով և զով, երբեմն էլ՝ սառը ձմեռներով։ Տեղումների քանակը մեծ է հատկապես ամռանը։ Ձմռանը ձյան տեսքով տեղումները նշանակալից չեն։

Կոբե (1991−2020 normals, extremes 1896−present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 19.2
(66.6)
20.8
(69.4)
23.7
(74.7)
28.5
(83.3)
31.9
(89.4)
36.3
(97.3)
37.7
(99.9)
38.8
(101.8)
35.8
(96.4)
31.9
(89.4)
26.2
(79.2)
23.7
(74.7)
38.8
(101.8)
Միջին բարձր °C (°F) 9.4
(48.9)
10.1
(50.2)
13.5
(56.3)
18.9
(66)
23.6
(74.5)
26.7
(80.1)
30.4
(86.7)
32.2
(90)
28.8
(83.8)
23.2
(73.8)
17.5
(63.5)
12.0
(53.6)
20.5
(68.9)
Միջին օրական °C (°F) 6.2
(43.2)
6.5
(43.7)
9.8
(49.6)
15.0
(59)
19.8
(67.6)
23.4
(74.1)
27.1
(80.8)
28.6
(83.5)
25.4
(77.7)
19.8
(67.6)
14.2
(57.6)
8.8
(47.8)
17.0
(62.6)
Միջին ցածր °C (°F) 3.1
(37.6)
3.4
(38.1)
6.3
(43.3)
11.4
(52.5)
16.5
(61.7)
20.6
(69.1)
24.7
(76.5)
26.1
(79)
22.6
(72.7)
16.7
(62.1)
10.9
(51.6)
5.7
(42.3)
14.0
(57.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −6.4
(20.5)
−7.2
(19)
−5.0
(23)
−0.6
(30.9)
3.9
(39)
10.0
(50)
14.5
(58.1)
16.1
(61)
10.5
(50.9)
5.3
(41.5)
−0.2
(31.6)
−4.3
(24.3)
−7.2
(19)
Տեղումներ մմ (դյույմ) 38.4
(1.512)
55.6
(2.189)
94.2
(3.709)
100.6
(3.961)
134.7
(5.303)
176.7
(6.957)
187.9
(7.398)
103.4
(4.071)
157.2
(6.189)
118.0
(4.646)
62.4
(2.457)
48.7
(1.917)
1277,8
(50,307)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.4)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.5 mm) 6.0 7.1 10.0 10.1 10.4 12.1 10.9 7.4 10.3 8.8 6.4 6.8 106.2
% խոնավություն 62 61 61 61 64 72 74 71 67 64 63 62 65
Միջին ամսական արևային ժամ 145.8 142.4 175.8 194.8 202.6 164.0 189.4 229.6 163.9 169.8 152.2 153.2 2083,7
աղբյուր: Japan Meteorological Agency[12]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 兵庫県 > 推計人口
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 263.
  3. Gabriele Zanatta (2016 թ․ ապրիլի 13). «Kobe». la Repubblica (իտալերեն). էջ 48.
  4. World Gazetteer – Welt: Ballungsräume
  5. Ikuta Shrine official website Արխիվացված 2008-04-04 Wayback Machine – "History of Ikuta Shrine" (Japanese)
  6. Kobe City Info Արխիվացված 2008-06-16 Wayback Machine – "History". Retrieved February 2, 2007.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 «Kobe's Sister Cities». Kobe Trade Information Office. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Kobe, Ahmedabad to be sister cities». Times of India. 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Sister City Partnership: LoI shared between Ahmedabad and Kobe». Current Affairs Today (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  10. «Barcelona internacional – Ciutats agermanades» (իսպաներեն). Ajuntament de Barcelona]. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
  11. «Twin cities of Riga». Riga City Council. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
  12. 気象庁 / 平年値(年・月ごとの値). Japan Meteorological Agency. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոբե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 501