Կոբանյան մշակույթ, բրոնզի դարից երկաթի դարին անցման ժամանակաշրջանի (մ. թ. ա. II հազարամյակի վերջ — մ. թ. ա. I հազարամյակի կես) հնագիտական մշակույթ Հյուսիսային Կովկասում։ Կոչվել է Կոբան (Հյուսիսային Օսեթիա) գյուղի անունով, որի մոտ 1869-ին գտնվել են բրոնզե իրեր, կացիններ, գոտու ճարմանդներ, ապարանջաններ, զենքեր, արմնկազրահներ, անոթներ, երկրաչափական նախշերով և կենդանակերպ պատկերներով խեցեղեն։

կախազարդ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոբանյան մշակույթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 501