Կնքահայր (քավոր)

Քրիստոնեական ավանդույթի մեջ հոգևոր ծնող, որը մկրտության արարողության ընթացքում Աստծո առջև պատասխանատվություն է վերցնում մկրտվողի կամ մկր

Կնքահայր, ինչպես նաև կնքամայր, քրիստոնեական ավանդույթի մեջ հոգևոր ծնող, որը մկրտության արարողության ընթացքում Աստծո առջև պատասխանատվություն է վերցնում մկրտվողի կամ մկրտվողների հոգևոր դաստիարակության և բարեպաշտության համար։ Կնքահորը այլ կերպ ասում են նաև վկա, երաշխավոր, սանահայր, կնքավոր։ Վերջինից էլ առաջացել է ավելի կարճ՝ ժողովրդական լեզվում տարածված «քավոր» ձևը, որով դիմում են կնքահորը, և «քավորկին», որով դիմում են կնքամորը[1][2]։ Կնքահոր անձի ընտրության նպատակն է, որ մկրտվողի կողքին ավելանա նրա մասին հոգացող ու հավատավոր ևս մեկը։ Նա պետք է լինի բարեպաշտ քրիստոնյա և ունենա օրինակելի ընտանիք։ Կնքահայրը անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ։ Որպես կնքահայր կարող է հանդես գալ նաև հոգևորականը։

Պահանջներ խմբագրել

  • Կնքահայր չեն կարող լինել.
  • կանայք
  • անչափահասները
  • անհավատները
  • այլակրոնները
  • այլադավանները
  • հոգեկան հիվանդները
  • Ընտանիքի անդամները (հայրը, պապը, եղբայրը, կենակիցը)
  • Կնքահայրը, ինչպես ասում է Հովհաննես Երզնկացին, պիտի լինի ո՛չ հայհոյող, ո՛չ շնացող, այլ՝ մաքուր և գիտուն։ Կնքահայրը պետք է լինի • լինի մկրտված քրիստոնյա • տեղյակ լինի Սուրբ Գրքին • ծանոթ լինի և ընդունի Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքը • անգիր իմանա Հայր Մերը, Հրաժարիմքը, Հավատամքը
  Հայ Եկեղեցիի անդամ պէտք է ըլլայ կնքահայրը, որովհետև ան երախան կը ներկայացնէ, որպէսզի անդամ դառնայ Հայ Եկեղեցիին։ Եթէ ինք անդամ չէ` իրաւասու չէ առաջարկելու որևէ երախայ Հայ Եկեղեցիի անդամակցութեան. ո´չ իրաւունք և ո´չ ալ ոևէ հանգամանք ունի Հայ Եկեղեցիի անդամ չեղող մը միջնորդ հանդիսանալու մէկու մը Հայ Եկեղեցիի զաւակ դառնալուն։ Երկրորդ` Հայ Եկեղեցիի հաղորդական անդամ պէտք է ըլլայ, որովհետև կնքահայրն է, որ տակաւ առ տակաւ պիտի վարժեցնէ և սորվեցնէ մկրտեալ իր սանին Հայ Եկեղեցիի տարրական կրօնական սովորութիւնները և կարգ կանոնը, որոնց մէջ առաջին հերթին կուգայ պարբերաբար Ս. Հաղորդութիւն առնելը։ Եթէ կնքահայրը ինք չի հաղորդուիր, ինչպե՞ս կրնայ իր սանը առաջնորդել Ս. Հաղորդութեան
- Շնորհք արք. Գալուստյան[3]
 

Պարտականություններ խմբագրել

Մկրտության ժամանակ մեծ դեր ունեն կնքահայրն ու ծնողները, որովհետև նրանք մկրտվող մանկան հավատքի թարգմաններն ու ապագա քրիստոնեական դաստիարակության երաշխավորներն են։ Այդ պատճառով հարկ է, որ նրանք լինեն օրինակելի հավատացյալներ և մկրտությունից հետո հետևեն մանկան քրիստոնեական դաստիարակությանը։ Եկեղեցին անթույլատրելի է համարում ծնողների կողմից անհավատ կնքահայրերի ընտրությունը՝ մկրտված մանուկներին գայթակղությունից զերծ պահելու նպատակով։ Կնքահայրը նաև չի կարող անչափահաս և անհավատ լինել, քանի որ նա է կոչված՝ լինելու մկրտվող մանկան գլխավոր հոգևոր դաստիարակը։

 
Խաչն օրհնելու արարողակարգ

Մկրտությունից հետո մկրտվողին մյուռոնից պետք է հանել երրորդ օրը։ Կնքահայրը պետք է ջրով լվանա իր սանի մարմնի այն մասերը, որոնք Սուրբ Մյուռոնով օծվել են։ Ցանկալի է, որ այդ ջուրը թափվի ծառի կամ ծաղիկների տակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ո՞վ կարող է դառնալ կնքահայր | Qahana.am». www.qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  2. Համբարձում, Տեր (2017 թ․ մայիսի 19). «Կնքահոր (քավորի) մասին • Հոգևոր կայքէջ». Հոգևոր կայքէջ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Համբարձում, Տեր (2016 թ․ սեպտեմբերի 5). «Ո՞վ կարող է կնքահայր լինել Հայոց Եկեղեցում • Հոգևոր կայքէջ». Հոգևոր կայքէջ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 498