Կնոջ երեք տարիքները, ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը։

Կնոջ երեք տարիքները
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կլիմտ
տարի1905
բարձրություն180 սանտիմետր
լայնություն180 սանտիմետր
ժանրայլաբանություն և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էԺամանակակից արվեստի ազգային պատկերասրահ
հավաքածուԺամանակակից արվեստի ազգային պատկերասրահ
https://opac.lagallerianazionale.com/gnam-web/bio/detail/IT-GNAM-ST0004-048275/il-capolavoro-klimt-torna-al-museo-e-galleria-nazionale-lo-annuncia-tik-tok.html?currentNumber=20&startPage=0 կայք
Ծանոթագրություններ
 Die drei Lebensalter der Frau (Gustav Klimt) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Կտավը նկարվել է 1905 թվականին։ 1908 թվականին Կլիմտի այս և 15 այլ նկարներ ցուցադրվեցին, ինչից հետո Կնոջ երեք տարիքները ձեռք բերեց ժամանակակից արվեստների պատկերասրահը Հռոմում։

Նկարագրություն խմբագրել

Կտավը խորհրդանշում է կյանքի շրջապտույտը, որը հանդիսանում է Կլիմտի արվեստի գլխավոր շարժառիթներից մեկը։ Երիտասարդության և ծերության հակադրումը նա արտահայտել է ոճային երանգներով և իրականության ընդունման տարբերություններով։ Մի կողմից կինը` քնող երեխան ձեռքին, աշխարհիկ Մադոննան է, ով ինքը ընկղմված է երազի նման կարգավիճակի մեջ` պասիվ, ոճականացված և կտավի ֆոնի հետ միաձուլված։ Մյուս կողմից` նկարում մի պառավ է պատկերված, ով հուսահատությունից փակել է դեմքը։ Այդպիսով, երիտասարդ կնոջ ոճականացված կերպարի և պառավի բնականացված կերպարի միջև հակադրությունը խորհրդանշական իմաստ է ձեռք բերում. կյանքի առաջին շրջանը իր հետ անսահմանափակ հնարավորություններ և կերպարանափոխություններ է տանում, իսկ վերջինը` անփոփոխ մշտականություն և կոնֆլիկտ իրականության հետ...

Ինչպես և Համբույրի մեջ, լիության մեջ պատկերված կերպարները ֆալլուսային խորհրդանշանն են միավորում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2003 թվականին Իտալիայում 50 եվրո արժեքով մետաղադրամներ են հատվել։ Դրանց ավերսում պատկերված է եղել հատված Կլիմտի «Կնոջ երեք տարիքները» կտավից[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել