Կյուրեղի և Մեթոդիոսի հուշարձան (Մոսկվա)

Կյուրեղի և Մեթոդիոսի հուշարձան (ռուս.՝ Памятник Кириллу и Мефодию), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է սլավոնական այբուբենի ստեղծողներ, բյուզանդական միսիոներներ, բյուզանդացի աստվածաբան եղբայրներ Կյուրեղին և Մեթոդիոսին։ Հուշարձանը գտնվում է Լուբյանսկի անցուղում, մետրոպոլիտենի «Կիտայ-գորոդ» կայարանից ոչ հեռու։

Կյուրեղի և Մեթոդիոսի հուշարձան
Կյուրեղի և Մեթոդիոսի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործVyacheslav Klykov?
ՃարտարապետՅուրի Գրիգորև
Ստեղծումմայիսի 24, 1992
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏվերսկի շրջան և Մոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Saints Cyril and Methodius in Moscow Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանը բացվել է 1992 թվականի մայիսի 24-ին՝ Սլավոնական գրի և մշակույթի օրը, Սլավոնական հրապարակից ոչ հեռու[1]։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վյաչեսլավ Կլիկովը և ճարտարապետ Յուրի Գրիգորևը[1][2]։

Հուշարձանը նվիրված է լուսավորիչներ, սլավոնական այբուբենի ստեղծող եղբայրներ Կյուրեղին և Մեթոդիոսին, որոնք քրիստոնեություն էին քարոզում և ժամերգություններ անցկացնում սլավոներենով։ Հուշարձանը պատկերում է երկու եղբայրներին, որոնք ձեռքում բռնել են խաչ և Աստվածաշունչը[3]։

Հուշարձանի վրա հին սլավոներեն գրված է. «Սուրբ առաքելապատիվ նախաուսուցիչ սլավոնական Կյուրեղին և Մեթոդիոսին։ Շնորհակալ Ռուսաստան»։ Թեև հուշարձանը սլավոնական գրի խորհրդանիշն է, նրա վրա գրված արտահայտությունում կա ուղղագրական հինգ սխալ, իսկ այբուբենով թղթագալարի վրա բացակայում է «Н» տառը։ Հուշարձանի հիմքի մոտ տեղադրված է Անշեջ կանթեղ[3]։

Ամեն տարի Սլավոնական հրապարակում անցկացնում է սլավոնական գրի և մշակույթի տոնը։ Կյուրեղի և Մեթոդիոսի հուշարձանի պատվանդանի մոտ ամեն տարի կայանում է սլավոնական մշակույթի համանուն փառատոնը[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Романюк, Сергей Константинович Вся Москва. Путеводитель.. — М.: АСТ: Астрель, 2010. — С. 143. — 319 с. — 3000 экз. — ISBN 9785271239380
  2. «Комитет по архитектуре и градостроительству города Москвы. Биографическая справка Ю.П. Григорьева». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  3. 3,0 3,1 «Путеводитель по Москве. Памятник Кириллу и Мефодию». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  4. «Достопримечательности Москвы на onfoot.ru. Памятник Кириллу и Мефодию». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.