Կյանքի ապացույց (անգլ.՝ Proof of Life), ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի ֆիլմը՝ նկարահանված 2000 թվականին Ամերիկայում։ Գլխավոր դերակատարներն են Մեգ Ռայանը, Ռասսել Քրոուն և Դեյվիդ Մորսը։ Ֆիլմը նվիրված է դերասան Վիլ Հաֆնիի հիշատակին, ով մահացել էր ֆիլմի նկարահանումների ժամանակ[10]։

Կյանքի ապացույց
անգլ.՝ Proof of Life[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, դրամա[2][3][4], մարտաֆիլմ և քաղաքական թրիլեր
Թվական2000 և մարտի 22, 2001[5]
Լեզուիսպաներեն և անգլերեն
ՌեժիսորԹեյլոր Հեքֆորդ[2][3][6][…]
ՊրոդյուսերԹեյլոր Հեքֆորդ
Սցենարի հեղինակԹոնի Գիլրոյ
ԴերակատարներՄեգ Ռայան[3][4][7][…], Ռասսել Քրոու[3][4][7][…], Դևիդ Մորս[3][4][7][…], Դևիդ Կարուզո[7][6][8], Գոտֆրիդ Յոն[7][6][8], Պամելա Ռիդ[3][7][6][…], Էնթոնի Հիլդ, Ալան Արմսթրոնգ[9], Մայքլ Քիթչեն[9], Մարդո Մարթինդեյլ[9], Մայքլ Բիրն[9], Ֆլորա Մարտինես[9], Զբիգնև Զամախովսկի[9], Ռոուենա Քինգ[9], Ալեքսանդր Բալուև[9], Պիետրո Սիբիլյե[9] և Արիստոտելես Պիչո[9]
ՕպերատորՍլավոմիր Աձյակ
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՇելդոն Կան
Պատմվածքի վայրՀարավային Ամերիկա և Կոլումբիա
Նկարահանման վայրՊոզնան, Pinewood Studios և Լլոյդի շենք
ԿինոընկերությունCastle Rock Entertainment
Տևողություն135 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Էլիս Բոումենը (Մեգ Ռայան) տեղափոխվում է լատինամերիկյան Տեկալա հնարված երկիր, որովհետև նրա ամուսինը՝ Փիթերը (Դեյվիդ Մորս), այնտեղ աշխատում էր որպես ամբարտակի շինարարությունում։ Չնայած Էլիսին դուր չի գալիս նոր վայրը, նա որոշում է մնալ։ Մի անգամ, երբ Փիթերը գտնվում էր քաղաքում, ավտոմեքենաների շարասյունը հայտնվել էր Տեկալայի ազատության բանակի խռովարար ուժերի թակարդում։ Կռահելով, որ նա աշխատում է նավթի ընկերությունում, հակառակորդները առևանգում են նաև նրան։ Թերի Թորնը (Ռասել Քրոու)՝ նախկին ավտրալացի զինվորը, գնում է Տեկալա։ Ինչպես փորձագետը առևանգողների հետ Փիթերի խումբը վարձում է նրան, որպեսզի վերադարձնի պատանդներին։ Սակայն պարզվում է, որ ապահովագրությունը չի ծածկում մարդու առևանգումը, և ընկերությունը հրաժարվում է Թերիի ծառայությունից։ Չնայած Էլիսի համոզելուն, նա հեռանում է երկրից։ Այդ ժամանակ Էլիսը ծանոթանում է տեղի բանակցողի հետ, ով համոզում է նրան վճարել $50,000 փրկագին։ Չիմանալով ինչ անել՝ նա համաձայնվում է, սակայն փոխարինումը կատարում է Թորնը՝ վերադառնալով օգնության։ Պայմանավորվածությունից մի քանի ամիս անց առևանգողները համաձայնվում են բաց թողնել Փիթերին $650 000 փրկագնի դիմաց։ Այդ ընթացքում Փիթերը ջունգլիներում ծանոթանում է մեկ այլ պատանդի՝ Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնի անդամ Կեսլերի հետ, ում առևանգել էին տասնինը ամիս առաջ։ Նրանք երկուսով որոշում են փախչել գերությունից։ Արդյունքում Կեսլերին հաջողվում է փախչել, իսկ Փիթերը վերադառնում է։ Թորինին հաջողվում է համոզել Տեկալայի արդարադատությանը սկսել օպերացիա ապստամբների դեմ՝ գրոհելով նրանց ճամբարի վրա։ Ճամբարի գրոհի արդյունքում Փիթերը փրկվում և վերադարձվում է Էլիսին[11]։

Դերերում խմբագրել

  • Մեգ Ռայան - Էլիս Բոումեն
  • Ռասել Քրոու - Թերի Թորն
  • Դեյվիդ Մորս - Փիթեր Բոումեն
  • Պամելա Ռիդ - Ջենիս Գուդմեն
  • Դեյվիդ Կարուզո - Դինո
  • Էնթոնի Հիլդ -Թեդ Ֆելներ
  • Մայքլ Բիրն - Լորդ Լուտեն
  • Սթենլի Անդերսոն - Ջերի
  • Գոտֆրիդ Յոն - Էրիկ Կեսլեր
  • Ալան Արմսթրոնգ - Ուայատ
  • Մայքլ Կիտչեն - Յեն Հևերի
  • Մարգո Մատինդեյլ - Այվի
  • Մարիո Էրնեստո Սանչես - Արտուրո Ֆերնանդես
  • Պետրո Սիբիլե - Հաուակո
  • Վիկի էռնանդես - Մարիա
  • Նորմա Մարտինես - Նորմա
  • Զբիգնև Զամախովսկի
  • Դմիտրի Շևեչենկո - ռուս սերժանտ
  • Ալեքսանդր Բալուև - ռուս սպա

Կարծիքներ խմբագրել

The New York Times-ի քննադատ Ստիվեն Հոլդենը գրել է․ «Ֆիլմում պակասում է զգացմունքային կապը սիրային եռանկյունու կերպարների միջև։ Ֆիլմը պերճաշուք է, բայց անսիրտ և տափակ»։ Քննադատ Դեյվիդ Անսենը ֆիլմին տվել է խառը բնութագիր՝ ասելով. «Կյանքի ապացույցը թողնում է ցանկանալ լավագույնը»[12]։ Rotten Tomatoes-ը ֆիլմին տվել է 39% վարկանիշ 110 կարծիքի հիման վրա[13]։

Թողարկում խմբագրել

Կինոնկարը թողարկվել է 2000 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում և ցուցադրվել է 2705 կինոթատրոններում[11]։ Առաջին շաբաթում ֆիլմը հավաքել է $10,207,869, իսկ ընդհանուր շահույթն ԱՄՆ-ում կազմել է $32,598,931։ Ամբողջ աշխարհում շահույթը կազմել է $30,162,074[14]:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել