Կյանքը (անգլ.՝ Life), ռեժիսոր Դանիել Էսփինսոնի ամերիկյան գիտա-ֆանտաստիկական սարսափ ֆիլմ։

Կյանքը
անգլ.՝ Life
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, սարսափ ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ և թրիլեր
Թվականմարտի 23, 2017[2][3] և մարտի 24, 2017
Լեզուանգլերեն[1], ճապոներեն[1] և վիետնամերեն[1]
ՌեժիսորԴանիել Էսպինոսա
ՊրոդյուսերԴևիդ Էլիսոն[1] և Բոննի Քերթիս[1]
Սցենարի հեղինակՓոլ Վեռնիկ և Ռեթ Ռիզ
ԴերակատարներՌայան Ռեյնոլդս, Ջեյք Ջիլենհոլ, Ռեբեկա Ֆերգյուսոն, Հիրոյուկի Սանադա, Էրիոն Բաքարե, Օլգա Դիխովիչնայա և Naoko Mori?[4]
ՕպերատորՇեյմաս ՄակԳարվի
ԵրաժշտությունՋոն Էկստրանդ
ԿինոընկերությունColumbia Pictures և Skydance Media[5]
Տևողություն104 րոպե
Բյուջե58 000 000 $[6][7]
Շահույթ100 541 806 $[7] և 30 234 022 $[8]
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 18-ին South by Southwest կինոփառատոնում։

Սյուժե խմբագրել

ՄՏԿ-ում գտնվող հետազոտողների խումբը, պատրաստվում է յուրացնել Մարսից վերադառցող ապարների նմուշներով մոդուլին։ Ռորի Ադամսը (Ռայան Ռեյնոլդս) ձեռքի մանիպուլյատորի օգնությամբ հասցնում է բռնել ՄՏԿ-ին մոտ թռչող մոդուլը։ Նմուշների հետազոտության ժամանակ հաստատվում է, որ մարսագնացը ապարների առաջնային վերլուծության ժամանակ չի սխալվել, և նրանց մեջ իսկապես կյանք կա։ Հետազոտողները հայտնաբերում են ենթադրաբար միաբջիջ արարած, որին Երկրի վրա տալիս են Քելվին անունը (ի պատիվ ԱՄՆ 30-րդ նախագահ Քալվին Քուլիջի

Քելվինի զարգացման գործընթացում պարզվում է, որ նա իրենից ներկայացնում է բազմաբջիջ գաղութային մարմին։ Հետազոտական սենյակում փոքր միջադեպից հետո, Քելվինը ընկնում է թմրության վիճակի մեջ։ Փորձելով նրան էլեկտրական շոկերի միջոցով դուրս բերել այս վիճակից, Քելվինը սկզբում կոտրում է Հյու Դերիի (Էրիոն Բակարե) մատները և ձեռքը, որից հետո ցույց տալով աննախադեպ սրամտություն, դուրս է գալիս սենյակից, բարձրանում Ռորիի կոկորդին, որը եկել էր Հյուին օգնելու և սպանում նրան։ Այնուհետև Քելվինը դուրս է գալիս Ռորիի մարմնից և դառնում մի քանի անգամ ավելի մեծ։

Արշավախմբի ավագ, Եկատերինա Գոլովկինան (Օլգա Դիխովիչնայա) Քելվինին ոչնչացնելու հրաման է տալիս, սակայն այրիչը, որով Ռորին ուզում էր սպանել այլմոլորակայինին բախվում է հրդեհային սենսորի հետ և ակտիվացվում է հրդեհի մարման համակարգը։ Քելվինը հասցնում է լաբորատորիայից դուրս գալ նրա խողովակներից մեկի միջոցով։ Միևնույն ժամանակ շարքից դուրս են գալիս Երկրի հետ հաղորդակցվելու համար սարքավորումները, չնայած նրանք հասցրել էին ուղարկել աղետի ազդանշան։ Եկատերինան դուրս է գալիս բաց տիեզերք, որպեսզի ախտորոշի պատճառը և գալիս է այն եզրակացության, որ Քելվինը որպես սնունդ կլանել է սարքավորումների սառեցման համակարգի սառնագենտը և այն գերտաքացել է։ Այդ պահին Քելվինը դուրս է գալիս խողովակաշարից դեպի տիեզերք և ընդգրկում Եկատերինայի սկաֆանդրը շարքից դուրս է բերում կենսապահովման համակարգը, Եկատերինան մահանում է, շնչահեղձ լինելով սկաֆանդրի սառեցնող սառնագենտով։ Թիմը հասկանում է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որպեսզի Քելվինը հայտնվի Երկրում։ Հաշվի առնելով ծայրահեղ պայմաններին և նույնիսկ խորը վակուումի մեջ նրա գոյատևման գերբարձր հարմարունակությունը, նա կարող է ողջ մնալ, նույնիսկ եթե Երկրի վրա իջեցնեն ՄՏԿ-ի ուղեծրից մեկը։

Մինչդեռ, Քելվինը ցածր սնուցող շարժիչներից մեկի միջոցով անցնում է կայան։ Հետազոտողներ՝ Դևիդ Ջորդանը (Ջեյք Ջիլենհոլ), Միրանդա Նորթը (Ռեբեկկա Ֆերգյուսոն) և Շո Մուրակամին (Հիրոյուկի Սանադա) որոշում են մեկուսացնել ՄՏԿ-ի մեկուսամասերը իրարից, սակայն Քելվինը հասցնում է թափանցել Հյուի հագուստի տակ ու սկսում է ուտել նրա ոտքը, ինչի պատճառով նա մահանում է։ Թիմը փորձում է ազատվել Քելվինից։ Դևիդը և Միրանդան փակվում են կառավարման սենյակում, իսկ Շոն թաքնվում է քնելու համար նախատեսված պատիճախցիկում։ Քելվինը փորձում է կոտրել պատիճախցիկի ապակին, բայց հետո վերադառնում է Հյուի դիակի կլանմանը։

Դևիդը և Միրանդան հայտնաբերում են, որ ՄՏԿ-ին մոտենում է տիեզերանավ, որը ծայրակցում է և փորձում է իր շարժիչների միջոցով դուրս բերել ՄՏԿ-ն դեպի բաց տիեզերք՝ Երկրից հեռու, քանի որ Երկրի վրա, ստանալով աղետի ազդանշանը, նրանք որոշեցին լիովին ոչնչացնել կայանը համաձայն Միրանդայի կողմից մշակված արձանագրության։ Շոն մտածելով, թե եկել են նրանց փրկելու, դուրս է գալիս պատիճախցիկից և թռչում դեպի շլյուզ, որպեսզի հանդիպի «փրկարարներին»։ Բացելով ծայրակցող շլյուզը, Շոն, ինքն էլ այդ չուզենալով, հնարավորություն է տալիս Քելվինին հարձակվել «փրկարարների» վրա, որոնց մարսեցին սպանում է։ Դևիդը և միրանդան փորձում են փրկել Շոին, բայց ապարդյուն, և նույնիսկ ՄՏԿ-ի ապահերմետիկացումը չի նպաստում դրան։

Դևիդը մտածում է Քելվինին թթվածնային մոմերով գայթակղել փրկարար պատիճախցիկներից մեկում փակել և ուղարկել նրան տիեզերք, իսկ մեկ այլ պատիճախցիկում Միրանդան կիջնի Երկիր ու կփրկվի։ Դևիդը թռչում է պատիճախցիկներից մեկում և փակվում այնտեղ Քելվինի հետ։ Նույն պատիճախցիկում փակվում է Միրանդան։ Պատիճախցիկները ծայրակցում են և նրանցից մեկը սկսում է արգելակվել Երկրի մթնոլորտ մտնելու համար, իսկ մյուսը թռչում է դեպի տիեզերք։

Իջնելով Երկրի վրա կապսուլան ջրէջք է կատարում Հարավչինական ծովում։ Ձկնորսները, որոնք մոտ էին, նայեցին իլյումինատորին և տեսնում Դևիդին, Փաթաթված Քելվինով և գոռալով «Ոչ, ոչ, ոչ»։ Միևնույն ժամանակ պարզվում է, որ Միրանդայի պատիճախցիկի ու ՄՏԿ-ի բեկորների հետ բախման արդյունքում, շարքից դուրս է եկել կառավարման համակարգը և կապսուլային քշում է ավելի հեռու, դեպի տիեզերք Միրանդայի սարսափած աղաղակների տակ։ Իսկ ձկնորսները, չնայած Դևիդի աղաղակներին բացում են պատիճախցիկը և նրա ընկած վայրին լողալով մոտենում են շատ նավակներ․․․

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջեյք Ջիլենհոլ Դևիդ Ջորդան
Ռեբեկա Ֆերգյուսոն Միրանդա Նորթ
Ռայան Ռեյնոլդս Ռորի Ադամս
Հիրոյուկի Սանադա Շո Մուրակամի
Էրիոն Բակարե Հյու Դերի
Օլգա Դիխովիչնայա Եկատերինա Գոլովկինա

Արտադրում խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 18-ին Deadline.com կայքը հայտնել է, որ նախագիծը ֆինանսավորող Skydance Media ընկերությունը կանչել է ռեժիսոր Դանիել Էսփինսոնին, «Կյանքը» ֆիլմի նկարահանումների համար, Փոլ Վերնիկի և Ռետ Ռիվզի սցենարով[9]։ Ֆիլմի պրոդյուսերներ դարձել են Դևիդ Էլիսոնը, Դանա Գոլդբերգը, Բոնի Քերթիսը և Ջուլի Լիննը։

2016 թվականի հունվարի 28-ին Ռեբեկկա Ֆերգյուսոնը ստացել է ֆիլմում գլխավոր դերը[10]։ 2016 թվականի փետրվարի 16-ին դերասանական կազմին միացել է Ռայան Ռեյնոլդսը[11]։ 2016 թվականի մարտի 10-ին հայտնի է դարձել, որ Ջեյք Ջիլենհոլը կհայտնվի ֆիլմում[12]։ 2016 թվականի հունիսի 23-ին Հիրոյուկի Սանադան միացել է ֆիլմի դերասանական կազմին, որպեսզի կատարի Միջազգային տիեզերական կայանի տիեզերագնացի դերը[13]։ 2016 թվականի հուլիսի 19-ին The Hollywood Reporter ամսագիրը հայտնել է, որ Էրիոն Բակարեն և Օլգա Դիխովիչնայան կխաղան Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի անդամների դերերը[14]։

Հիմնական նկարահանումները սկսվել են 2016 թվականի հուլիսի 19-ին Shepperton Studios լոնդոնյան կինոընկերությունում[14]։

Մարքեթինգ խմբագրել

Թրեյլերի պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ֆիլմի վերջնական թրեյլերը թողարկվել է 2017 թվականի փետրվարի 10-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. FilmAffinity — 2002.
  6. http://deadline.com/2017/03/life-director-daniel-espinosa-interview-ridley-scott-alien-movie-waterboarding-denzel-washington-ryan-reynolds-jake-gyllenhaal-qa-1202046117/
  7. 7,0 7,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=life2017.htm
  8. Box Office Mojo — 1999.
  9. Jaafar, Ali (2015 թ․ նոյեմբերի 18). «Daniel Espinosa To Direct 'Life' For David Ellison's Skydance». Deadline.com (անգլերեն). Penske Business Media, LLC. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  10. Kroll, Justin (2016 թ․ հունվարի 28). «Rebecca Ferguson to Star in Skydance's Sci-fi Pic 'Life' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  11. Fleming, Mike Jr (2016 թ․ փետրվարի 16). «'Deadpool' Star Ryan Reynolds Orbiting Mars Mission Thriller 'Life' For Skydance Productions». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  12. Kroll, Justin (2016 թ․ մարտի 10). «Jake Gyllenhaal Joins Ryan Reynolds, Rebecca Ferguson in 'Life' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  13. Pedersen, Erik (2016 թ․ հունիսի 24). «Taylor John Smith Dives Into 'Hunter Killer'; Hiroyuki Sanada Gets 'Life'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  14. 14,0 14,1 Kit, Borys (2016 թ․ հուլիսի 19). «Jake Gyllenhaal Sci-Fi Thriller 'Life' Adds Two». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.