Կղեմես VII (լատին․՝ Clemens PP. VII, իրական անունը Ջուլիո Մեդիչի, իտալ.՝ Giulio de Medici մայիսի 26, 1478[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2] - սեպտեմբերի 25, 1534[1], Հռոմ, Պապական մարզ[2]), Հռոմի պապ է եղել 1523 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 1534 թվականի սեպտեմբերի 25-ը։

Կղեմես VII
լատին․՝ Clemens PP. VII
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1478[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]
Մահացել էսեպտեմբերի 25, 1534[1] (56 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[2]
ԳերեզմանՍանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ սարկավագ
Ծնողներհայր՝ Ջուլիանո Մեդիչի[4], մայր՝ Ֆիորետա Գորինի
Զբաղեցրած պաշտոններՀռոմի Պապ, Կարդինալների քոլեջ կամերլենգո, կարդինալ, bishop of Bologna?, Roman Catholic Archbishop of Florence?, Roman Catholic Archbishop of Narbonne?, Roman Catholic Bishop of Albi?, առաքելական ադմինիստրատոր, cardinal-deacon?, աբբա, abbot of Cuixá?, cardinal priest?, cardinal priest?, Roman Catholic Bishop of Albenga-Imperia?, առաքելական ադմինիստրատոր, առաքելական ադմինիստրատոր, Roman Catholic Bishop of Eger? և առաքելական ադմինիստրատոր
ԵրեխաներԱլեսսանդրո Մեդիչի
 Clemens VII Վիքիպահեստում

Մեդիչի Հռոմի Պապ խմբագրել

Ջուլիո դե Մեդիչին ծնվել է 1478 թվականի մայիսի 26-ին Ֆլորենցիայում, իր հոր՝ Ջուլիանո Մեդիչիի սպանությունից մեկ ամիս անց, ով սպանվել է Պացցիների դավադրության արդյունքում[5]։ Դրանից շատ չանցած մահանում է նրա մայրը՝ Ֆիորետա Գորինին՝ որբ թողնելով որդուն։ Չնայած նրա ծնողները ամունացած չէին, սակայն օրենքը շրջանցելով հնարավոր եղավ Ջուլիոյին ճանաչել որպես օրինական ժառանգ։ Այսպիսով Ջուլիոն դարձավ Լորենցո Մեդիչիի (Լորենցո Հրաշալի) ազգականը, ով հոգաց նրա կրթության համար։

Երիտասարդ Ջուլիոն մտնում է Հիվանդախնամների միաբանություն և Կապուեյի միաբանությունում նշանակվում է կաթոլիկական վանահայր, իսկ նրա հորեղբոր որդու՝ Ջիովանի Մեդիչիի Պապ ընտրվելուց հետո՝ Լևոն X (1513-1521) անվամբ, դառնում է շատ հայտնի անձ Հռոմում։ Ջուլիոն դառնում է Պապի նախարարը և վստահված անձը։ 1513 թվականի մայիսին Լևոն X-ը նրան նշանակում է Ֆլորենցիայի արքեպիսկոպոս, իսկ նույն թվականի սեպտեմբերին բարձրացնում նրան մինչև կարդինալի աստիճան։ Ջուլիոն պատվիրում է Ռաֆայել Սանտին Հռոմի մոտակայքում իր համար վիլլա կառուցել։ Փաստացի նա հանդիսանում էր պապի քաղաքականության ռեժիսորը՝ նրա ամբողջ հովվապետության ընթացքում։ Նա նաև Վուսթերի տիտղոսավոր Եպիսկոպոս էր Անգլիայի Վուստերշիր կոմսությունում։

Ընտրություն խմբագրել

1521 թվականին Լևոն X-ի մահից հետո, կարդինալ Մեդիչին հանդիսանում էր հաջորդ Պապի գլխավոր թեկնածուն։ Չնայած չի կարողանում հասնել իր ուզածին, իր կամ իր համախոհի՝ Ալեքսանդրո Ֆարնեզեի համար, Նա մեծ դերակատարում է ունենում Ադրիանոս IV-ի (1522-1523) ընտրության հարցում։ 1523 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանոս VI-ի մահից հետո, Մեդիչիին երկամսյա վեճերից հետո, վերջապես, հաջողվեց ընտրվել Կղեմես VII անունով (1523 թվական նոյեմբերի 19)[6]։ Նրա կառավարման 11 տարիները դարձան անընդհատ պարտությունների և անհաջողությունների շարք։

Պապական իշխանություն խմբագրել

Ընտրվելուց հետո Կղեմես VII-ը Կապուի արքեպիսկոպոս Նիկոլայ ֆոն Շյոնբերգին, ուղարկում է Ֆրանսիայի, Իսպանիայի և Անգլիայի թագավորների մոտ, որպեսզի ավարտի Իտալիական պատերազմները։ Սակայն նրա փորձերը ապարդյուն են անցնում։

Քաղաքականություն խմբագրել

1524-1525 թվականների իտալական արշավանքի ընթացքում, 1524 թվականին Ֆրանցիսկ I-ի կողմից Միլանի գրավումը դրդեց Պապին 1525 թվականի հունվարից դուրս գալ գերմանացիների և իսպանացիների հետ կազմած միությունից և այլ իտալացի իշխանների հետ միանալ Վենետիկյան հանրապետության և Ֆրանսիայի հետ։ Այս համաձայնագիրը վերջնականապես Պապի ունեցվածքին ավելացրեց Պարման և Պյաչենցան, ամրացրեց Մեդիչիի իշխանությունը Ֆլորենցիայում և հնարավորություն տվեց ֆրանսիական բանակին ազատ մտնել Նեապոլ։ Պապական քաղաքականության այս հաջողությունը շուտով փոխվեց հիասթափության։ Մեկ ամիս անց Ֆրանցիսկ I-ը ջախջախվեց է Պավիի համար մղվող ճակատամարտում, և Կղեմես VII-ը վերադարձավ իր նախկին համաձայնությանը Կարլոս V թագավորի հետ, համաձայնագիր ստորագրելով Նեապոլի փոխարքայի հետ։ Սակայն երբ Ֆրանցիսկ I-ը Մադրիդյան համաձայնագրի կնքումից հետո ազատ արձակվեց (1526 թվական), պապը նորից փոխեց քաղաքական ուղղությունը․ նա Ֆրանսիայի, Վենետիկի և Ֆրանչեսկո Սֆորցա Միլանացու հետ մտավ Կոնյակյան լիգայի մեջ։ Կղեմես VII-ը սկսեց վատ արտահայտվեց Կարլոս V-ի մասին, որն ի պատասխան անվանեց նրան «գայլ» «հովվի» փոխարեն և սպառնաց անցնել լյութերականության։

Հռոմի թալանում խմբագրել

Չունենալով ոչ մի դիվանագիտական հմտություն, նա Ֆրանսիայի, Վենետիկի և Միլանի հետ բանակցությունների մեջ մտավ Հաբսբուրգների աճող հզորությանն ընդդեմ։ Կարլոս V-ի բանակը ավելի ուժեղ գտնվեց։ Քրիստոնեության մայրաքաղաքի ավերումը, որը պատմության մեջ հայտնի է որպես «Հռոմի թալանում», վերջ դրեց Վերածննդի դարաշրջանի պապական իշխանությանը։ Կղեմես VII-ը պաշարման ժամանակահատվածն անցկացրեց Սուրբ Հրեշտակի ամրոցի հաստ պատերի ներսում։

 
Սուրբ Հրեշտակի ամրոցը

Յոթամսյա դեպքերի արդյունքում նա ընդունեց Ապենինյան թերակղզու վրա իսպանագերմանական գերիշխանությունը, իսկ 1530 թվականին ընդունեց Կարլոս V-ի կայսերական թագի իրավունքը։ Որպեսզի լրիվ չզրկվի ֆրանցիացիների օգնությունից, Կղեմեսը համոզեց իր զարմուհի Եկատերինա Մեդիչիին ամուսնանալ Ֆրանցիսկ I-ի որդու՝ Հենրիխ II-ի հետ։ Այդ ընթացքում, Մեդիչիի հանրապետական թշնամիները Ֆլորենցիայում, օգտվելով քաոսից քաղաքից դուրս շպրտեցին Պապի ընտանիքը։

Արդյունքում Պապն իրականացնում էր կայսրին ենթարկվելու քաղաքականություն, ձգտելով մի կողմից, դրդել նրան հետապնդել լյութերականներին Գերմանիայում, իսկ մյուս կողմից՝ խուսափել Հռոմի համար նոր պատուհասներից։

Անգլիական ռեֆորմացիա խմբագրել

 
Կղեմես VII -ի դիմանկարը, Անյոլո Բրոնձինո

Կղեմես VII-ի հովվապետության վերջին տարիներին, անգլիական և հռոմեական եկեղեցիների միջև պառակտում տեղի ունեցավ։ 1520-ական թվականներին Հենրի VIII-ը պահանջեց անօրինական ճանաչել իր ամուսնությունը Եկատերինա Արագոնացու հետ։ Ամուսինների տղաները մահացել էին մանուկ հասակում, ինչը սպառնում էր Տյուդորների տոհմին, չնայած որ Հենրին աղջիկ ուներ՝ Մարիա Թյուդորը։ Հենրին պնդում էր, որ արական սեռի ժառանգորդի բացակայությունը կապված է «Աստծո աչքերում իր ամուսնության պղծմամբ»[7]։ Եկատերինան նրա մեծ եղբոր՝ Արթուրի, այրին էր և նրա ամուսնությունը Հենրիի հետ, համաձայն եկեղեցու կանոնների, արյունապղծություն էր, սակայն Արթուրի մահից հետո նրա այրին հայտարարում է, որ ինքը կույս է մնացել։ Բացի դրանից, 1504 թվականին Հուլիոս II պապից Հենրին հատուկ թուլտվություն է ստանում եղբոր այրու հետ ամուսնանալու համար[8]։ Հենրին հայտարարում է, որ իր ամուսնությունը միշտ էլ ապօրինի է եղել, և 1527 թվականին Կղեմես պապին խնդրում է անվավեր համարել իր ամուսնությունը որպես արյունապղծություն, սակայն պապը հրաժարվում է։ Ըստ կաթոլիկ ուսմունքի, օրինական ամուսնությունը անսասան է մինչև մահ։ Թագավորի շրջապատը որոշում է ուշադրություն չդարձնել պապի վրա, սակայն 1530 թվականի հոկտեմբերին հոգևորականների և իրավաբանների հանդիպման ընթացքում հանգում են այն եզրակացության, որ անգլիական պառլամենտը չի կարող լիազորություն տալ արքեպիսկոպոս Կենտերբերացուն գործելու պապի արգելքին հակառակ։

Հենրին իրականացնում է ամուսնության արարողակարգը սիրուհու՝ Աննա Բոլեյնի հետ 1532 թվականի կամ 1533 թվականի վերջին[9]։ Ամուսնությունը հեշտանում է արքեպիսկոպոս Ուիլյամ Բորհեմ Կենտերբերացու մահվամբ, որից հետո Հենրին համոզում է Կղեմեսին նրա փոխարեն նշանակել Թոմաս Կրանմերին՝ Բոլեյն ընտանիքի ընկերոջը։ Պապը ավելացնում է պապական կոնդակները, որպեսզի բարձրացնի Կրանմերի եպիսկոպոսի աստիճանը, բայց նաև պահանջում, որ Կրանմերը պապին հավատարմության երդում տա մինչև իր ներկայացվելը։ Հենրիի օրոք ընդունված օրենքները թույլ էին տալիս ասել, որ եպիսկոպոսները կարող են առաջադրվել առանց պապի իմացության։ Արդյունքում Թոմաս Կրանմերը առաջադրվեց եպիսկոպոս, հայտարարելով, որ նա արդեն պապին երդում տվել է[10]։ Կրանմերը պատրաստ էր չեղյալ հայտարարել թագավորի և Եկատերինայի ամուսնությունը՝ որպես հենց սկզբից անօրինական։ Պապը ի պատասխան դրան անիծեց Հենրիին և Կրանմերին։

Անգլիական եկեղեցու անջատումը պապականից, սակայն, ուներ ավելի խորը սկզբնաղբյուրներ, ինչպես Բրիտանական կղզիներում ավանդական քրիստոնեության մեջ, այնպես էլ պապության անսահման ինքնավարության մեջ։

Այդ նույն թվին «Առաջին բերքի և տասանորդի օրենքով»՝ եկեղեցական շահույթների հարկերը տրվեց անգլիական գանձարան։ Վերջին հաշվով Հենրին անգլիական Պառլամենտով 1534 թվականին հաստատեց Անգլիայի եկեղեցու անկախությունը։

Արտաքին տեսք խմբագրել

 
Երիտասարդ Կղեմես VII, նկարիչ Սեբաստիանո դել Պյոմբո, 1526 թվական

1527 թվականին, Հռոմը թալանելու համար իր վեցամսյա բանտարկության ընթացքում, Կղեմես VII-ը որպես սգո նշան մորուք աճեցրեց։ Դա կանոնական օրենքների խախտում էր, այն պահանջում էր վանականներից մաքուր սափրված լինել։ Սակայն այս երևույթը գոյություն ուներ նաև սրանից առաջ․ Հուլիոս II-ը՝ 1511-1512 թվականների ընթացքում ինը ամիս շարունակ մորուքով է եղել՝ որպես սգո նշան Բոլոնիա պապական քաղաքի կորստի համար։

Ի տարբերություն Հուլիոս II-ի, Կղեմես VII-ը մորուքով էր մինչև մահ՝ 1534 թիվը, և նրա օրինակին հետևեցին իր հաջորդները, Պողոս III-ը և էլի քսանչոս հովվապետ, մինչև Իննովկենտիոս XII-ը, որը մահացել է 1700 թվականին։

Մահ խմբագրել

 
Ֆրանցիսկ I-ի և Կղեմես VII-ի հանդիպումը Մարսելում, 1533 թվակիան հոկտեմբերի 13

Կյանքի վերջում Կղեմես VII-ը կրկին հակված էր ֆրանսիացիների հետ միությանը, որը տեղի չունեցավ 1534 թվականի սեպտեմբերի 25-ին նրա մահվան պատճառով (ենթադրվում է դժգույն պոգանկայով թունավորման հետևանքով[11])։ Նա թաղված է Սանտա Մարիա սոպրա Միներվայում։ Կրած պարտությունից հետո կտրուկ նվազած Հռոմի բնակչությունը չսգաց նրա համար։

Կերպարը կինոյում խմբագրել

Չելինիի «Հանցավոր կյանք» կենսագրական կինոնկարում 1990 թվականին Կղեմես VII-ի դերը կատարել է շվեդ դերասան Մաքս ֆոն Սյուդովը։

1992 թվականին ռուս-իտալական «Ոսկի» ֆիլմում Կղեմես VII պապի դերը կատարել է իտալացի դերասան Էնցո Յակետին։

«Տյուդորներ» բրիտանա-իռլանդա-կանադական սերիալում Կղեմես VII պապի դերը խաղացել է հյուսիսիռլանդական դերասան Իան ՄաքԷլհինին։

Իսպանական «Կարլոս․ Թագավոր և կայսր» սերիալում Կղեմես VII պապի դերը խաղացել է Անխել դե Անդրես Լոպեսը։

Կղեմես VII պապի մասին նաև հիշատակվել է բրիտանական «Դա Վինչիի դևերը» հեռուստասերիալում։

Կերպարվեստում խմբագրել

Կղեմես VII-ի ամենահայտնի նկարը Սեբաստիանո դել Պյոմբոյի վրձնին պատկանող դիմանկարն է, որը ներկայացված է Նեապոլի Կապոդիմոնտե թանգարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118723510 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  4. 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
  5. «CATHOLIC ENCYCLOPEDIA: Pope Clement VII». www.newadvent.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  6. James Corkery, Thomas Worcester. The Papacy Since 1500: From Italian Prince to Universal Pastor, (Cambridge University Press, 2010), 29.
  7. Roderick Phillips Untying the Knot: A Short History of Divorce. — Cambridge; New York; Melbourne: Cambridge University Press, 1991. — С. 20. — ISBN 978-0-521-42370-0 — doi:10.2277/0521423708
  8. The Life and Times of Henry VIII. — London, 1972. — С. 17. — ISBN 978-0-297-83163-1
  9. The Life and Death of Anne Boleyn: 'The Most Happy'. — Malden, Massachusetts; Oxford; Carlton, Victoria: Blackwell Publishing, 2004. — С. 160—171. — ISBN 978-0-631-23479-1
  10. Paul Ayris, David Selwyn. Thomas Cranmer: Churchman and Scholar. Boydell & Brewer Ltd, 1 jan. 1999 (pp. 119—121)
  11. «Климент VII». www.hrono.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղեմես VII» հոդվածին։