Կլոդ Օտան-Լարա (ֆր.՝ Claude Autant-Lara, օգոստոսի 5, 1901(1901-08-05)[1][2][3][…] կամ օգոստոսի 5, 1903(1903-08-05)[4], Լյուզարշ[5] - փետրվարի 5, 2000(2000-02-05)[1][2][3][…], Անթիբ[5]), ֆրանսիացի կինոռեժիսոր։

Կլոդ Օտան-Լարա
ֆր.՝ Claude Autant-Lara
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1901(1901-08-05)[1][2][3][…] կամ օգոստոսի 5, 1903(1903-08-05)[4]
ԾննդավայրԼյուզարշ[5]
Մահացել էփետրվարի 5, 2000(2000-02-05)[1][2][3][…]
Մահվան վայրԱնթիբ[5]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԶարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց, Ժանսոն-դը-Սայի լիցեյ (1915) և Միլ Հիլի դպրոց
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ձևավորող, հագուստ ձևագծող և ռեժիսոր
ԱմուսինGhislaine Autant-Lara?
Ծնողներհայր՝ Édouard Autant?, մայր՝ Louise Lara?
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր և Եվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունԱզգային ճակատ
 Claude Autant-Lara Վիքիպահեստում

Կինոյում հանդես էր եկել 1919 թվականից։ Համր կինոյի շրջանում ստեղծել էր «Կրակ» (1925, ըստ Զ․ Լոնդոնի) ֆիլմը, որը առաջին լայնէկրան կինոժապավեններից է։ Միջազգային ճանաչման է հասել նրա «Մարմին առած սատանան» (1947, ըստ Ռ․ Ռադիգեի վեպի)՝ նվիրված երիտասարդության և պատերազմի պրոբլեմներին։ Երիտասարդության թեման էին շոշափում նաև «Կանաչող հացահատիկ» (1954, ըստ Դ․ Կոլետի վեպի) քնարական, «Բարի աստվածն՝ առանց խոստովանանքի» (1953), «Սան Ֆրանցիսկոյի ռեգատաները» (1960) կինոնկարները։ Այլ ֆիլմերից էին՝ «Կարմիր հյուրանոցը» (1951), «Փարիզի վրայով» (1956) նշանավոր կինոժապավենը, «Քաղցր կարտոֆիլ» (1969)։ Օտան Լարաի լավագույն էկրանավորումներից էին՝ «Կարմիրն ու սևը» (1954, ըստ Ստենդալի), «Խաղամոլը» (1959, ըստ Դոստոևսկու) և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։