Կլոդ Աբբ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Կլոդ Աբբ (ֆր.՝ Claude Abbes, մայիսի 24, 1927(1927-05-24)[1][2], Faugères[2] - ապրիլի 11, 2008(2008-04-11)[3][2], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[2]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ, 1958 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Կլոդ Աբբ
ֆր.՝ Claude Abbes
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1927(1927-05-24)[1][2]
Ծննդավայր Faugères[2]
Մահվան ամսաթիվ ապրիլի 11, 2008(2008-04-11)[3][2] (80 տարեկան)
Մահվան վայր Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[2]
Հասակ 180 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Կլոդ Աբբն սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան «Բեզյե» ակումբում։ Սկսած 1950 թվականից և հաջորդող երկուսուկես տարիների ընթացքում դարպասապահն ակումբի կազմում խաղացել է Ֆրանսիայի առաջնության 2-րդ դիվիզիոնում։ Այնուհետև տեղափոխվել է «Սենթ Էտյեն»։

«Սենթ-Էտյեն»-ի կազմում Կլոդ Աբբը խաղացել է մինչև 1961/62 մրցաշրջանի ավարտը։ 1956/57 մրցաշրջանում ակումբի կազմում դարպասապահը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, իսկ 3 տարի անց` ազգային գավաթի եզրափակիչի մասնակից։

1960/61 մրցաշրջանում, պայմանագիր ունենալով «Սենթ-Էթյեն»-ի հետ, Աբբը «Օլիմպիական Լիոն»-ի կազմում մեկ խաղ է անցկացրել Տոնավաճառի գավաթի 1/8 եզրափակիչում։ 1962 թվականին «Սենթ-Էտյեն»-ի կազմում Աբբը նվաճել է Ֆրանսիայի գավաթը, որից հետո դարպասապահն ավարտել է իր կարիերան։

Հավաքականում խմբագրել

Կլոդ Աբբը Ֆրանսիայի հավաքականում իր դեբյուտը նշել է 1957 թվականի հոկտեմբերի 27-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Բելգիայի հավաքականի դեմ խաղում[4], չնայած հավքականում հայտագրվել էր դեռ աշխարհի նախորդ առաջնության ժամանակ։

1958 թ. Կլոդ Աբբը ազգային հավաքականի կազմում կրկին մեկնել է աշխարհի առաջնության խաղերին և սկսել մրցաշարը որպես պահեստային դարպասապահ։ Սակայն խմբային մրցաշարի երրորդ հանդիպման ժամանակ (Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում) դարպասապահը դաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում և իր տեղի դարպասի մոտ չի զիջել մինչև մրցաշարի ավարտը` դառնալով նրա բրոնզե մեդալակիր։

Ազգային հավաքականի կամում վերջին անգամ Աբբը խաղացել է դեկտեմբերի 1958 թվականի դեկտեմբերի 2-ին, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, հույների դեմ խաղում[5]։ Ընդհանուր առմամբ դարպասապահն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 9 խաղ` բաց թողնելով 18 գոլ։

Վիճակագրություն խմբագրել

Արդյունքում. 9 խաղ/ 18 բաց թողնված գոլ, 3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
  3. 3,0 3,1 3,2 http://www.lequipe.fr/Football/breves2008/20080414_123721Dev.html
  4. «Официальный сайт федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Бельгия — Франция 0:0. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. «Официальный сайт федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Греция — Франция 1:1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Աբբ» հոդվածին։