Կլարա Հիտլեր (գերմ.՝ Klara Hitler, օգոստոսի 12, 1860(1860-08-12), Weitra, Gmünd District, Ստորին Ավստրիա, Ավստրիա - դեկտեմբերի 21, 1907(1907-12-21), Ուրֆար, Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), բռնապետ, Երրորդ ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի մայրը և Ալոիս Հիտլերի կինը։

Կլարա Հիտլեր
գերմ.՝ Klara Hitler
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1860(1860-08-12)
ԾննդավայրWeitra, Gmünd District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Մահացել էդեկտեմբերի 21, 1907(1907-12-21) (47 տարեկան)
Մահվան վայրՈւրֆար, Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանԼեոնդինգ[1]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունծառա
ԱմուսինԱլոիս Հիտլեր
Ծնողներհայր՝ Յոհան Բապտիստ Պելցլ, մայր՝ Յոհաննա Հիդլեր
ԵրեխաներԱդոլֆ Հիտլեր, Պաուլա Հիտլեր, Գուստավ Հիտլեր, Իդա Հիտլեր, Օտտո Հիտլեր և Էդմունդ Հիտլեր
 Klara Hitler Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կլարա Հիտլերը ծնվել է 1860 թվականի օգոստոսի 12-ին։ Օրիորդական ազգանունը եղել է Պյոլցլ (գերմ.՝ Klara Pölzl

Նրա ծնողները սովորական գյուղացիներ էին.

  • հայրը՝ Յոհան Բապտիստ Պյոլցլ (գերմ.՝ Johann Baptist Pölzl)
  • մայրը՝ Յոհաննա Հյուտլեր (գերմ.՝ Johanna Hüttler) (19.01.1830-8.02.1906)։ Եղել է Յոհան Նեպոմուկա Գյուտլերի դուստրը։

Կլարա Պյոլցլը ուներ հինգ եղբայրներ և նույնքան էլ քույրեր։ Բոլոր եղբայրները մահացել են շատ փոքր հասակում։ Քույրերից կենդանի են մնացել միայն երկուսը՝ մնացածը նույնպես մանուկ հասակում են մահացել.

  • Յոհան (ծնված 1849 թվականին, մահացել է կյանքի առաջին տարում)
  • Ֆրանց (ծնված 1855 թվականին, մահացել է կյանքի առաջին տարում)
  • Յոզեֆ (1857-1878 թվականներ)
  • Անտոն (1858-1863 թվականներ)
  • ԿառլԲորիս (1864-1865 թվականներ)
  • Մարիա (1851-1855 թվականներ)
  • Բարբարա (1834-1855 թվականներ)
  • Յոհաննա (1863-29.03.1911 թիվ, ամուսնացած չէր, կուզիկ էր ի ծնե, մահացել է դիաբետիկ կոմայի պատճառով, իր ամբողջ ունեցվածքի մեծ մասը կտակել է սիրելի եղբորը՝ Ադոլֆ Հիտլերին
  • Մարիա (ծնված 1867 թվականին, մահացել է կյանքի առաջին տարում)
  • Թերեզա (Շմիդտ) (1868-1935 թվականներ, ամուսնացել է հարուստ գյուղացու հետ և շարունակել է Հիտլերների տոհմը)

Դպրոցն ավարտելուց հետո Կլարան 13 տարեկան հասակում տեղափոխվում է Ալոիս Հիտլերի տանը աշխատելու, որպես տնտեսուհի։ Նա Ալոիսի ազգականն էր՝ զարմուհին[2]՝ արենակից քրոջ դուստրը։

1880 թվականին Ալոիսի երկրորդ կնոջ՝ Ֆրանցիսկի պահանջով ստիպված էր թողնել այդ տունը և տաղափոխվել կրկին հայրական տուն, մոր մոտ։

1885 թվականին, Ալոիս Հիտլերի երկրորդ կնոջ մահվանից հետո Կլարան ու Ալոիսը ամուսնանում են։ Ամուսնության թույլտվություն նրանք ստանում են Հռոմից, քանի որ Լինցի կաթոլիկ եպիսկոպոսը չի թույլատրում նրանց ամուսնանալ, որովհետև նրանք ունեին արյունակցական կապ։

Ալոիսը քսաներեք տարով մեծ էր Կլարայից։ Վերջինս ամուսնանալու պահին արդեն երեխայի էր սպասում։

Գերմանացի սոցիալոգ, փիլիսոփա, հոգեբան Էրիխ Ֆրոմը Կլարային համարում էր դրական հատկանիշներով օժտված կին, շրջահայաց ու խոհեմ, աշխատասեր և պատասխանատվության մեծ զգացումով օժտված[3]։ Իր ամբողջ ընտանեկան կյանքի ընթացքում հոգ տարավ ամուսնու և երեխաների համար, պահեց ու պահպանեց իր տունը։ Նրան սիրում ու հարգում էին ոչ միայն հարազատ զավակները, այլև նրանք, ում խորթ մայրն էր Կլարան։

Իր պարտականությունները Կլարան որպես տնային տնտեսուհի կատարում էր անխոնջ կերպով։ Հաճախակի էր այցելում եկեղեցի։ Իր սիրելի ամուսնու նկատմամբ ոչ միայն սեր էր տածում, այլև տարիքային մեծ տարբերության պատճառով, հարգանք։ վերջինիս գրեթե միշտ անվանում էր «քեռի Ալոիս»[4]։

Երեխաներ խմբագրել

Կլարան ծնեց թվով վեց երեխաների.

Մահ խմբագրել

 
Ալոիսի և Կլարայի գերեզմանների ընդհանուր տեսքը 2009 թվականին (մինչև 28.03.2012 թվականը, երբ Ավստրայի իշխանությունները քանդեցին հուշարձանը)

Ամուսնու մահից հետո, 1903 թվականին, Կլարան երեխաների հետ միասին տեղափոխվում է Լինց քաղաք։ 1907 թվականին Կլարային բժիշկները ախտորոշեցին կրծքագեղձի քաղցկեղ։ Դրանից հետո հոսպիտալացվեց Լինցի «Die Barmherzigen Schwestern» («Բարեգութ քույրեր») հիվանդանոցում։

1907 թվականի հունվարի 18-ին նրան ենթարկեցին ծանր վիրահատության, որը տևեց մի ամբողջ ժամ։

Տասնմեկ ամիս անց նա կնքեց իր մահկանացուն՝ 1907 թվականի դեկտեմբերի 21-ին, առավոտյան ժամը երկուսին։

Ամուսնու հետ հուղարկավորված են Լինցի Լեոնդինգ արվարձանում՝ Սուրբ Միքայել տաճարի գերեզմանատանը։

2012 թվականին ավստրիական իշխանությունները քանդեցին Ադոլֆ Հիտլերի ծնողների գերեզմանի հուշարձանը[5][6]։

Գրականություն խմբագրել

  • Эрих Фромм, «Анатомия человеческой деструктивности», Глава 13.
  • Klara Hitler. Muttersein im Patriarchat Christa Mulack ISBN 3922499805
  • Вернер Мазер. Адольф Гитлер. 2004. ISBN 985-438-404-7
  • Фест И. Адольф Гитлер. В 3-х томах. Том 1 / Перевод А. А. Фёдоров. — Пермь։ Алетейя, 1993. Глава V стр.87; ISBN 5-87964-006-X, 5-87964-005-1; Том 2 / Перевод А. А. Фёдоров, Н. С. Летнева, А. М. Андронов. — Пермь։ Алетейя, 1993. ISBN 5-87964-007-8, 5-87964-005-1; Том 3 / Перевод А. М. Андронов, А. А. Федоров. — Пермь։ Алетейя, 1993. ISBN 5-87964-005-1, 5-87964-008-6 /// Fest, J. Hitler. Eine Biografie. — Berlin։ Propyläen, 1973.

Գրական ստեղծագործություններում խմբագրել

2003 թվականին նկարահանված «Հիտլեր. սատանայի վերածնունդը» ֆիլմում Կլարա Հիտլերի դերը մարմնավորել է Ստոկարդ Չենինգը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.aljazeera.com/news/europe/2012/03/201233016921676181.html
  2. Vgl. Ian Kershaw: Hitler, 1889—1936, Stuttgart 1998, S. 37.
  3. Эрих Фромм, «Анатомия человеческой деструктивности», Глава 13.
  4. Фест И. Адольф Гитлер. В 3-х томах. Том 1 / Перевод А. А. Фёдоров. — Пермь: Алетейя, 1993. Глава V стр.87; ISBN 5-87964-006-X, 5-87964-005-1; Том 2 / Перевод А. А. Фёдоров, Н. С. Летнева, А. М. Андронов. — Пермь: Алетейя, 1993. ISBN 5-87964-007-8, 5-87964-005-1; Том 3 / Перевод А. М. Андронов, А. А. Федоров. — Пермь: Алетейя, 1993. ISBN 5-87964-005-1, 5-87964-008-6 /// Fest, J. Hitler. Eine Biografie. — Berlin: Propyläen, 1973.
  5. «Австрийские власти ликвидировали могилу родителей Гитлера». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  6. В Австрии снесли памятник на могиле родителей Гитлера

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Հիտլեր» հոդվածին։