Կլավիկորդ (ուշ Լատ.՝ clavichordium, լատին․՝ clavis - «բանալի» և հուն․՝ chordium - «լար»), ստեղնալարային հարվածային երաժշտական գործիք։

1977 թ․ կլավիկորդ

Առաջին հիշատակությունն այս երաժշտական գործիքի մասին եկել է դեռևս 15-րդ դարից, իսկ հնագույն պատկերը՝ 16-րդ դարից։ Տարածված էր եվրոպական երկրներում։ Սովորաբար ունի քառանկյուն երկարավուն տուփի ձև, ստեղնաշարին (երկայնական պատերից մեկի վրա) զուգահեռ ձգված են միևնույն երկարության լարեր, որոնք հնչում են ստեղների ծայրերին ամրացված մետաղե բարակ թեթիկների՝ տանգենտների հարվածից։ Լարին հարվածելու տեղով է պայմանավորված հնչյունի բարձրությունը։

Հին կլավիկորդը եղել է դիատոնիկ, դիապազոնը՝ 3-3,5 օկտավա։ 16-րդ դարում երևան են եկել քրոմատիկ լարվածքի կլավիկորդներ։ 18-րդ դարի սկզբին օկտավաների թիվը հասավ 5-ի։ 19-րդ դարի սկզբին իր տեղը զիջել է դաշնամուրին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 476