Կլավդի Վասիլևիչ Լեբեդև, (հոկտեմբերի 16 (28), 1852[1], Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 4), 1916, Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս պատմական և եկեղեցական գեղանկարիչ[4]։

Կլավդի Լեբեդև
Ծնվել էհոկտեմբերի 16 (28), 1852[1]
ԾննդավայրՌուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 21 (հոկտեմբերի 4), 1916 (63 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող և նկարչության ուսուցիչ
Թեմաներգեղանկարչություն[3] և գրքի գրաֆիկա[3]
 Klavdiy Lebedev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Կիևի բնակիչների մկրտությունը

Կլավդի Վասիլևիչ Լեբեդևը ծնվել է գյուղացու ընտանիքում, սովորել է Ստրոգանովյան ուսումնարանում և Մոսկվայի գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում Վ.Գ. Պերովի և Ե.Ս. Սորոկինի մոտ։ 1890 թ-ից նա այնտեղ դասավանդել է։ 1881 թ-ին պարգևատրվել է մեծ արծաթե մեդալով և ստացել է 3-րդ աստիճանի նկարչի կոչում։

1897-ից -գեղանկարչության ակադեմիկոս, 1906-ից - գեղարվեստի ակադեմիայի գործող անդամ։ Եղել է բնօրինակային դասարանի պրոֆեսոր Գեղարվեստի Ակադեմիայում, որտեղ դասավանդել է 1894-1898 թթ։

Ստեղծագործություններ խմբագրել

 
«Սվյատոսլավի հանդիպումը բյուզանդական կայսր Ցիմիսխիի հետ Դունայի ափին»

Գեղանկարչություն խմբագրել

Ժանրային նկարիչը ստեղծագործել է ռեալիզմի ոգով X-XVII դարերի ռուսական պատմության թեմաներով։ Թողել է բոյարական Ռուսիայի կենցաղը պատկերող գեղանկարների և նկարների պատմական մեծ ժառանգություն։

Նկարազարդումներ և գրքային գծանկարչություն խմբագրել

Նկարազարդել է ռուսական հեքիաթները, համագործակցել է ամսագրերի հետ. «գեղանկարչական հանդես», «Համաշխարհային նկարազարդում», «Նիվա»։ Մասնակցել է «Իշխանական, թագավորական և կայսերական որսորդությունը Ռուսիայում» գրքի նկարազարդման աշխատանքներին։ Աշխատել է որպես հաստիքային նկարիչ Ի.Դ.Սիտինի հրատարակչությունում։ Կ.Վ.Լեբեդևի ինքնօրինակ նկարները պահպանվել են Կրոնի պատմության պետական թանգարանում։

Սրբանկարչություն խմբագրել

Ստեղծել է սրբապատկերներ Ստամբուլում բուլղարական եկեղեցի Սուրբ Ստեֆանի պատկերակալի(ուղղափառների) համար։ Ա.Ի.Կորզուխինի հետ զարդանկարել է Վոզնեսենսկի մայր տաճարը։ Նրա կողմից ստեղծված հարյուր տասնհինգ էսկիզներ և նկարներ գտնվում են Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հավաքածույում։ XX դարի սկզբին նկարազարդել է Աստվածաշունչը։ Աստվածաշնչյան նկարազարդումները Կ.Վ.Լեբեդևը ստեղծել է 1908-1909 թթ։ 100 թերթ հրատարակումներից նկարչի կողմից ընտրվել են 43։

Տրետյակովյան պատկերասրահ խմբագրել

  • «Բոյարի հարսանիքը» (1883),
  • «Որդու մոտ» (1894),
  • «Հայրենիքում» (1897)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Лебедев Клавдий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Лебедев // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 4 томах. - СПб., 1907-1909.

Գրականություն խմբագրել

  • Грабарь И. Э. Моя жизнь. Автомонография. Этюды о художниках / Сост., вступит.ст. и комментарий В. М. Володарского. - М.: Республика, 2001. - 495 с. - ISBN 5-250-01789-4.
  • Сопоцинский О. К. В. Лебедев. - М.; Л., 1948.
  • Пушкарев В. Незабытые картины. Творчество передвижника К. В. Лебедева (1852-1916) // Наше Наследие. - 1996. - № 38. - С. 121-123.
  • Карпова Т. Ветхий и Новый Завет в иллюстрациях Клавдия Лебедева. (О серии акварелей (1909) К. В. Лебедева к Ветхому и Новому Заветам из собрания акад. Н. Д. Зелинского) // Наше Наследие. - 1996. - № 38. - С. 122-125.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլավդի Լեբեդև» հոդվածին։