Կլապա, երաժշտության ավանդական ա կապելլա երգեցողության ձև Խորվաթիայի Դալմաթիա պատմական շրջանում[1]։ «Կլապա» բառը թարգմանվում է որպես «մի խումբ ընկերներ», արմատները գալիս են ափամերձ եկեղեցական երգեցողությունից[2]։ Երաժշտության հիմնական տարրերն են ներդաշնակությունն ու մեղեդայնությունը, ռիթմը հազվադեպ է շատ կարևոր լինում։ 2012 թվականին կլապան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[3]։

Տղամարդկանց «Սագենա» կլապան Վատրոսլավ Լիսինցկու անվան համերգասրահոււմ

Նկարագրություն խմբագրել

 
Կանանց կլապա Դուբրովնիկից

Կլապա խումբը բաղկացած է առաջին և երկրորդ տենորներից, բարիտոնից և բասից։ Բոլոր ձայները հնարավոր է կրկնապատկել, բացի առաջին տենորից։ Այն սովորաբար կազմված է մինչև մեկ տասնյակ տղամարդ երգիչներից։ Վերջին ժամանակներում իգական վոկալ խմբերը բավական տարածվել են, սակայն ընդհանուր առմամբ արական և իգական խմբերը չեն խառնվում։

Թեև կլապան ա կապելլա երաժշտություն է, երբեմն հնարավոր է ավելացնել կիթառ, մանդոլին։ Կլապան կարող է ուղեկցվել սինթեզատորի ստեղնաշարի հետ՝ նմանվելով հարվածային գործիքների։

21-րդ դար խմբագրել

Կլապայի ավանդույթը դեռևս արդի է. նոր երգեր են ստեղծվում, կազմակերպվում են փառատոներ[4]։ Օմիշում կազմակերպված Festival dalmatinskih klapa Omiš-ը ամենահայտնի փառատոնն է և ունի կլապա երաժշտության ավանդույթներ[4]։ Ամենահայտնի հաջողված խմբերից է Klapa Šufit-ը, որը 2006-2008 թվականներին հաղթել է փառատոնում։ Դալմաթիայի շատ երիտասարդներ կարևորում են կլապան և երգում են այն պարբերաբար։ Երեկոյան ժամերին փողոցներում կարելի է լսել սիրողական կլապա՝ գինու և ուտելիքի շուրջ։

2013 թվականին Խորվաթիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում ներկայացրել է կլապա խումբ՝ Կլապա ս Մորաը, որը հանդես է եկել Mižerja երգով։ Կլապա ս Մորան 6 կատարողներից կազմված «կլապա համույթ» է[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. John Everett-Heath. "Dalmatia." Concise Dictionary of World Place-Names. Oxford University Press. 2005. Encyclopedia.com
  2. Josko Caleta (April 1997). «Klapa Singing, a Traditional Folk Phenomenon of Dalmatia». Narodna umjetnost: Croatian Journal of Ethnology and Folklore Research. Zagreb, Croatia: Institute of Ethnology and Folklore Research. 34 (1). ISSN 0547-2504. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  3. UNESCO: Klapa multipart singing of Dalmatia, southern Croatia
  4. 4,0 4,1 Festival of the Dalmatian Klapa in Omis
  5. «Mižerja to be the Croatian entry in Malmö». eurovision.tv. eurovision.tv. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.