Յոն Մին Սոն (Կոնցևիչի համակարգով խորհուրդ տրվող տառադարձությունը՝ Կի Սոնյոն, կոր.՝ 기성용, 奇誠庸, հունվարի 24, 1989(1989-01-24)[4][5][6][…], Գվանջու, Հարավային Կորեա), հարավկորեացի ֆուտբոլիստ։ Ուելսյան «Սուոնսի Սիթի» ակումբի և Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։ Հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Յոն Մին Սոն
կորեերեն՝ 기성용
Յոն Մին Սոնը 2010 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հարավային Կորեա Հարավային Կորեա
Մականուն Kirrard[Ն 1][2]
Dave (David)[2][3]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1989(1989-01-24)[4][5][6][…] (35 տարեկան)
Ծննդավայր Կվանջու, Հարավային Կորեա
Հասակ 187 սմ[1]
Քաշ 79 կգ[1]
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սուոնսի Սիթի
Համար 4
Պատանեկան կարիերա
2001-2006 Ավստրալիա Ջոն Պոլ Քոլեջ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009 Հարավային Կորեա Սեուլ 64 (7)
2010-2012 Շոտլանդիա Սելտիկ 66 (9)
2012- Անգլիա Սուոնսի Սիթի 80 (9)
2013-2014  Անգլիա Սանդերլենդ 27 (3)
Ազգային հավաքական
2005-2006 Հարավային Կորեա Հարավային Կորեա (Մ-17) 6 (3)
2006-2007 Հարավային Կորեա Հարավային Կորեա (Մ-20) 16 (2)
2007-2012 Հարավային Կորեա Հարավային Կորեա (Մ-23) 21 (1)
2008- Հարավային Կորեա Հարավային Կորեա 80 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 28, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 17, 2015

2008 թվականից պաշտպանում է Հարավային Կորեայի ազգային հավաքականի գույները. այնտեղ խաղացել է 72 խաղ, խփել 5 գոլ[7]։ «Ասիական վագրերի» կազմում Կին մասնակցել է Մունդիալ 2010-ին, 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, Ասիայի 2011 թվականի գավաթին և Ասիայի 2015 թվականի գավաթին։

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Կին ծնվել է 1989 թվականի հունվարի 24-ին հարավկորեական Գվանջու քաղաքում։ 2011 թվականին Սոն Յոնի հայրը, ով նախկինում եղել է ֆուտբոլիստ, որդուն ուղարկեց Ավստրալիա՝ սովորելու, հավատալով, որ այս երկրում պատանի Կին կարող է յուրացնել անգլերենը և իսկապես կհմտանա ֆուտբոլում[8]։ Սոն Յոնը ընդունվեց Բրիսբենում գտնվող սպորտային թեքումով Ջոն Պոլ քոլեջը՝ «Brain Soccer Program» հատուկ ծրագրով, որն անցկացնում էր Ուելսի ազգային հավաքականի նախկին խաղացող Ջեֆ Հոպկինսը։ Կին շատ արագ դրսևորեց իր արտասովոր ֆուտբոլային տաղանդը և դարձավ այդ ուսումնական հաստատության ֆուտբոլային թիմի անբաժանելի մասը։ 2004 թվականին, Սոն Յոնը մինչև 15 տարեկանների համար անցկացվող Բիլ Թյորներ գավաթի (անգլ. Bill Turner Cup) խաղարկությունում իր թիմի հաղթանակում մեծ ներդրում ունեցավ։

2006 թվականին երիտասարդ կիսապաշտպանին մինագամից երկու առաջարկություն արեցին՝ կորեական «Սեուլ» ակումբից և Ավստրալիայի բարձրագույն դիվիզիոնի ներկայացուցիչ «Բրիսբեն Ռոարից»։ Կին որոշեց վերադառնալ հայրենիք՝ դրական պատասախանելով առաջին անձնակազմին։ Ավստրալիայում ապրելու ժամանակ Կին սովորում է անգլերեն լեզուն և տիրապետում կատարյալ[2]։ Այնտեղ էլ Սոն Յոնին տրվել է անգլիական Դեյվ (Դեվիդ) անունը, որով նրան Բրիտանիայում հաճախ են անվանում[2][3]։

«Սեուլ» խմբագրել

Կին վերադարձավ Կորեա, որտեղ «Սեուլում» նրա խաղընկերը դարձավ իր մանկության մտերիմ ընկեր Լի Չխոն Յոնը[9]։ Կիին ակումբ էր հրավիրել թիմի գլխավոր մարզիչը՝ թուրք Շենոլ Գյունեշը՝ պատանի ֆուտբոլիստի մեջ տեսնելով մեծ տաղանդ[10]։ Առաջին անգամ «Սեուլի» կազմում Կին հայտնվեց Հարավային Կորեայի Լիգայի գավաթ 2006-ի եզրափակիչ խաղում, բայց խաղադաշտ այդպես էլ չմտավ։

2007 թվականին, մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների համաշխարհային առաջնությանը, Կին պաշտպանեց Հարավային Կորեայի երիտասադրական հավաքականի գույները և ցույց տվեց վաղաժամ հասուն խաղ։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով այս մրցաշարում իր թիմի համար նոր տաղանդավոր խաղացողների էր փնտրււմ[11][12], հետագայում ասաց, որ նա «տառացիորեն աչքը չի կտրել կորեացուց» և երկար է մտածել՝ տատանվելով նրա և «Ուիգան Ատլետիկի» էկվադորցի խաղացող Անտոնիո Վալենսիայի միջև[13], ով արդյունքում հայտնվեց «կարմիր սատանաների» կազմում[14]։

2008 մրցաշրջանի արդյունքներով Կին դարձավ «Սեուլի» առանցքային խաղացողներից մեկը։ Հոկտեմբերի 29-ին «Սուվոնի» դեմ խաղի 92-րդ րոպեին Սոն Յոնը խփեց երկրի ապագա չեմպիոնի հետ հանդիպման միակ և իր թիմի հաղթական գոլը[15]։ Այս իրադարձությունը կիսապաշտպանը նշեց՝ յուրօրինակ, որոշակի շարժումներ անելով, որոնք իբր նման էին Էմանուել Ադեբայորի ոճով արված կենգուրուի ցատկերին[16]։ Սակայն «Սուվոնի» երկրպագուները Կիի գործողություններում հավի նմանակում տեսան և դա մեկնաբանեցին որպես արհամարհանք իրենց ակումբի նկատմամբ՝ կապելով թիմի «Bluewings» (հայ. Երկնագույն թևեր) մականվան հետ[13]։ Այս ֆուտբոլային տարվա արդյունքներով Սոն Յոնը «Սեուլի» հետ նվաճեց Կեյ Լիգայի արծաթե մեդալները[17], իսկ ֆուտբոլիստը առաջնությունում անցկացրեց 21 խաղ, խփեց չորս գոլ[18]։

2009 մրցաշրջանի առաջին խաղում Կին իր խփած գոլով մասնակցեց իր թիմի՝ «Չոնամ Դրեգոնզի» դեմ 6-1 ջախջախիչ հաշվով տարած հաղթանակին[19]։ Ամբողջ ֆուտբոլային տարում Սոն Յոնի շուրջ լուրեր էին չարաշահվում կապված Եվրոպա տեղափոխվելու նրա հետագա հնարավորության հետ։ Կիի հավանական գործատուների շարքում էին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», գերմանական «Համբուրգը», պորտուգալական «Պորտուն» և Հին Աշխարհի որոշ թիմեր[20]։

2009 թվականի արդյունքներով Կին ճանաչվեց «Ասիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ»[21]։

«Սելթիկ» խմբագրել

2009 թվականի օգոստոսի 25-ին մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Սեուլից Սոն Յոնին ձեռք բերելու նպատակով այդ ակումբին դիմել է շոտլանդական «Սելթիկ» ակումբը[22]։ Այնուամենայնիվ, Կիի գործակալը հայտարարեց, որ հազիվ թե կորեացին համաձայնի հապճեպ տրանսֆերի, քանի որ այս պահին նա փորձում է օգնել Սեուլին ինչքանով հնարավոր է առաջանալ Ասիական Չեմպիոնների Լիգա, որտեղ իր թիմը միաժամանակ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ[23]։ Երեք օր անց հայտարարվեց, որ «Սելթիկը» 2.1 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք է բերել Սոն Յոնի իրավունքները, և խաղացողը կմիանա իր նոր թիմին 2010 թվականի հունվարին[24]։

 
Կի 2010-11 մրցաշրջանի վերջին տուրում

Նույն թվականի դեկտեմբերի 12-ին Կին ժամանեց Գլազգո, որտեղ հաջող անցավ բժշկական հետազոտությունը և հետո քառամյա պայմանագիր կնքեց «սպիտակ-կանաչների» հետ, որի համաձայն՝ նա 2010 թվականի հունվարի 1-ին պաշտոնապես դարձավ կելտերի խաղացողը[25][26][27]։ Մամուլը նաև հաղորդեց, որ Սոն Յոնը «Սելթիկը» գերադասել է անգլիական «Պորտսմուտից», որը նույնպես ցանկանում էր կորեացուն տեսնել իր շարքերում[28]։

 
Կին 2010 թվականի նոյեմբերի 14-ին «Սելթիկի» կազմում

Կիի դեբյուտը «սպիտակ-կանաչների» առաջին կազմում կայացավ 2010 թվականի հունվարի 16-ին ազգային առաջնության շրջանկներում՝ «Ֆալկրիկ» ակումբի դեմ խաղում[29]։ Այդ պայքարում ցուցադրելով լավ խաղ՝ Սոն Յոնը «կելտերի» երկրպագուների կողմից արժանացավ «Հանդիպման լավագույն խաղացող» կոչմանը[30]։ Նույն տարվա օգոստոսի 22-ին «Սենտ Միրենի» դեմ խաղում Կին «Սելթիկի» կազմում խփեց իր առաջին գոլը[31]։ Նոյեմբերի 9-ին Կին արժանացավ «Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն երիտասարդ խաղացող» կոչմանը[32]։ Այդ նույն մրցաշրջանում կորեացին դարձավ «Սելթիկի» կիսապաշտպանության առանցքային խաղացողը, հաճախ հայտնվելով «սպիտակ-կանաչների» հիմնական կազմում։ Նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 26-ին Սոն Յոնը Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայում խփեց ևս երկու գոլ՝ համապատասխանաբար «Ինվերնես Կալեդոնիան Թիսլի»[33] և «Սենտ Ջոնստոնի» դարպասներին[34][35]։ 2011 թվականի մայիսի 21-ին Կին մասնակցեց Երկրի գավաթի եզրափակիչ խաղին, որում կելտերը ուժեղ գտնվեցին «Մոտերուելի» իրենց հակառակորդներից՝ 3-0[36]: Սոն Յոնը 32-րդ րոպեին 25 մետրից ճշգրիտ և արդյունավետ հարվածով բացեց հաշիվը[37]։ Հանդիպման արդյունքներով կորեացին ճանաչվեց խաղի լավագույն խաղացող[38]։

2011-12 մրցաշրջանը կիսապաշտպանը սկսեց «Հայբերնիանի» դարպասը գրավելով[39]։ Օգոստոսի 3-ին Կիին հաջողվեց գեղեցիկ գոլ խփել «Դանդի Յունայթեդի» դարպասին՝ ճեղքելով «արաբների» տուգանային հրապարակի եզրը, կիսապաշտպանը ճշգրիտ հարված կատարեց դարպասի վերին անկյունը[40]։ Օգոստոսի 15-ին բրիտանական մամուլում լուրեր հայտնվեցին, որ Սոն Յոնի հետ պայմանագիր են ուզում կնքել անգլիական «Բլեքբերն Ռովերսը», «Տոտենհեմ Հոտսպուրը» և երկու չներկայացված ռուսական ակումբներ[41][42]։ Հաջորդ օրը «Սելթիկի» ներկայացուցիչները ժխտեցին բոլոր խոսակցությունները Կիի տրանսֆերի հետ կապված, հայտարարելով, որ կորեացին հանդիսանում է «ակումբի առանցքային խաղացողներից մեկը»[43]։ Սեպտեմբերի 10-ին «Մոտերուալի» դեմ խաղում Սոն Յոնը մրցաշրջանում խփեց իր երրորդ գոլը[44]։ 19 օր անց Եվրոպայի Լիգայի շրջանակներում կայացած իտալական «Ուդինեզեի» դեմ խաղում Կիի իրացրած 11 մետրանոցը Սելթիկին բերեց ոչ ոքի՝ 1-1[45]: Մինչև ֆուտբոլային տարվա ավարտը կորեացին ևս երեք գոլ խփեց՝ «Աբերդինի»[46], «Սենտ Ջոնստոնի»[47] և «Հայբերնիանի» դարպասներին[48]։ 2011-12 մրցաշրջանում Կին անցկացրեց 42 խաղ, որոնցում աչքի ընկավ յոթ ճշգրիտ[49] և արդյունավետ հարվածներով ու վեց գոլային փոխանցումներով։ Այսպիսով, նա օգնեց «կելտերին» մրցաշրջանի արդյունքներով դառնալ չեմպիոն[50]։ Միջսեզոնային շրջանում Կիի շուրջ խոսակցություններ սկսվեցին «Սելթիկից» դուրս նրա կարիերայի շարունակության մասին։ Հիմնականում կորեացու հնարավոր նոր գործատուները համարվում էին գերմանական «Բայեր-04»-ը, «Վերդերը», Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Լիվերպուլը», «Աստոն Վիլլան», «Քուինս Պարկ Ռեյնջերսը» և ռուսական «Ռուբինը»[51]։

«Սուոնսի Սիթի» խմբագրել

 
Կին ինքնագիր է տալիս (2012 թվականի դեկտեմբերի 30)

2012 թվականի օգոստոսի 24-ին Կին այդուհանդերձ լքեց Գլազգոն, եռամյա պայմանագիր կնքելով անգլիական Պրեմիեր Լիգայի «Սուոնսի Սիթի» ակումբի հետ[52]։ Կիի տրանսֆերը գնային առումով «կարապների» պատմության մեջ դարձավ ռեկորդային, բայց գումարի կոնկրետ չափը չբարձրաձայնվեց[53]։ Ուշագրավ է, որ այդ ռեկորդը մեկ շաբաթ անց գերազանցեց իսպանացի Պաբլո Էռնանդեսի գնումը[54]։ Պաշտոնական խաղում Սոն Յոնը «Սուոնսիի» կազմում դեբյուտեց օգոստոսի 28-ին, Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում 76 րոպե խաղալով «Բարնսլիի» դեմ[55]։

Կին վայելում էր Պրեմիեր Լիգայի խոստումնալից դեբյուտային մրցաշրջանը։ Չնայած, որ նա սկսեց ավելի քիչ խփել, քան Սելթիկում[56], նրա լավ փոխանցումները գովասանքների էին արժանանում երկրպագուների և քննադատների կողմից[57]։ 2013 թվականի փետրվարի 24-ին «Սուոնսի Սիթին» խաղաց Լիգայի գավաթի եզրափակչում[58]։ Եզրափակչում Կին հենակետային կիսապաշտպանի անսովոր դիրքում խաղաց 1 ժամից ավելի[58][59]։ Մարտավարության փոփոխությունը հաջող էր. «Սուոնսին» 5-0 հաշվով հստակ հաղթանակ տարավ «Բրեդֆորդ Սիթիի» նկատմամբ[58], իսկ Կին ուելսյան ակումբի հետ նվաճեց իր առաջին գավաթը[59]։

«Սանդերլենդ» խմբագրել

 
Կին 2013 թվականի դեկտեմբերի 28-ին «Կարդիֆ Սիթիի» հետ խաղում

2013 թվականի օգոստոսի 31-ին մրցաշրջանային վարձակալման իրավունքով Կին միացավ «Սանդերլենդին»` այն մրցաշրջանի կեսերին լքելու հնարավորության պայմանով[60]։ Նա իր առաջին գոլը «Սանդերլենդի» կազմում խփեց 2013 թվականի դեկտեմբերի 17-ին, Լիգայի գավաթի կիսաեզրափակչում կայացած «Չելսիի» դեմ խաղում։ Կին անցավ Էշլի Քոուլին և 119-րդ րոպեին շրջանցելով դարպասապահ Մարկ Շվարցերին, խփեց ներքևով, այդպիսով «Սանդերլենդը» հաղթեց 2-1 հաշվով[61][62]։ Դեկտեմբերի 26-ին նա «Սանդերլենդի» կազմում խփեց իր երկրորդ գոլը, «էվերթոնի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակ բերելով։ «Մերսիսայդցիների» դարպասապահ Թիմ Հովարդը կարճ փոխանցում կատարեց Լեոն Օսմանին, որից էլ Կին խլեց գնդակը։ Հովարդը տուգանայինի սահմաններում խփեց Կիին և հեռացվեց խաղադաշտից, ինքը՝ տուժողն էլ, իրացրեց 11 մետրանոցը։ Դա Կիի առաջին գոլն էր Պրեմիեր Լիգայում[63][64]։ Երրորդ գոլը «Սանդերլենդի» կազմում Կին խփեց «Ֆուլհեմի» դեմ արտագնա խաղում Ադամ Ջոնսոնի փոխանցումից։ Իր թիմը հաղթեց 4-1 հաշվով[65]։

2014 թվականի հունվարի 22-ին Կին երկրորդ անգամ Լիգայի գավաթի եզրափակիչ հասավ, բայց արդեն մեկ այլ ակումբի հետ։ Երկխաղյա կիսաեզրափակչի ոչ-ոքիներից հետո, նա օգնեց «Սանդերլենդին» 11 մետրանոց հարվածաշարում 2-1 հաշվով պարտության մատնել «Մանչեսթեր Յունայթեդին»։ 11 մետրանոց հարվածաշարում Կիից բացի գոլ խփեց Մարկոս Ալոնսոն[66]։ Կին «Սանդերլենդի» կազմում խաղաց 2014 թվականի մարտի 2-ին Լիգայի գավաթի եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, և չնայած առաջին խաղակեսի ավարտին «Սանդերլենդի» մեկ գոլի առավելությանը, երկրորդ խաղակեսում «Սիթին» կարողացավ հաղթել 3-1 վերջնական հաշվով[67]։

Վերադարձ «Սուոնսի Սիթի» խմբագրել

Կին Սուոնսի վերադարձավ 2014-15 մրցաշրջանի սկզբին և առաջնությունում առաջին գոլը խփեց «Օլդ Թրաֆորդում», «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, իսկ իր թիմը ուժեղ մրցակիցին հաղթեց 2-1 հաշվով[68]։ Մրցաշրջանի սկզբից մի քանի օր առաջ Կին հայտարարեց. «Սա իմ երրորդ մրցաշրջանն է Պրեմիեր Լիգայում, և ես ուզում եմ ծաղկել որպես խաղացող և կատարելագործվել, որպեսզի օգնեմ թիմին»[69]։ Օգոստոսի 28-ին նա ակումբի հետ կնքեց նոր պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2018 թվականը[70]։ Նոր մարզիչ Հարրի Մոնկի ղեկավարությամբ Կին ամրապնդվեց հիմնական կազմում և դեկտեմբերի վերջին Պրեմիեր Լիգայի բոլոր խաղերը սկսեց առաջին րոպեից[71]։ Կին «Սուոնսիում» չխաղաց 2015 թվականի հունվարի ընթացքում, երբ Հարավային Կորեայի հավաքականի հետ մեկնում էր Ասիայի գավաթ 2015-ին։ Վերադառնալով թիմ, Կին փետրվարին գոլ խփեց «Սանդերլենդի» դարպասին և օգնեց թիմին խաղալ ոչ ոքի 1-1[72]։ «Սուոնսին» հաջորդ խաղում 2-0 հաշվով զիջեց «Վեստ Բրոմվիչին», բայց տասն օրից ակումբը մրցաշրջանում երկրորդ անգամ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Կին հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո իր թիմը նորից գոլ խփեց և 2-1 հաշվով հաղթեց[73]։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ըստ դեկտեմբերի 26, 2015:

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Լիգայի գավաթներ Միջձազգային գավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սեուլ 2007 16 0 3 0 6 0 25 0
2008 21 4 1 0 6 0 28 4
2009 27 3 1 0 4 1 8 1 38 5
Ամբողջը «Սեուում» 64 7 5 0 16 1 8 1 93 9
Սելթիկ 2009-10 10 0 10 0
2010-11 26 3 4 1 3 0 2 0 35 4
2011-12 30 6 2 0 3 0 7 1 42 7
Ամբողջը «Սելթիկում» 66 9 6 1 6 0 9 1 87 11
Սուոնսի Սիթի 2012-13 29 0 2 0 7 0 38 0
2013-14 1 0 0 0 0 0 2 0 3 0
2014-15 33 8 0 0 1 0 34 8
2015-16 16 1 0 0 2 0 18 1
Ամբողջը «Սուոնսի Սիթիում» 79 9 2 0 10 0 2 0 93 9
 Սանդերլենդ 2013-14 27 3 1 0 6 1 34 4
Ամբողջը «Սանդերլենդում» 27 3 1 0 6 1 34 4
Ամբողջը կարիերայում 236 28 14 1 38 2 19 2 307 33

Հարավային Կորեայի հավաքական խմբագրել

2006 թվականից Կին պաշտպանել է Հարավային Կորեայի տարբեր երիտասարդական հավաքականների գույները, Կանադայում երիտասարդական թիմերի աշխարհի առաջնություն 2007-ի մասնակից[74]։

2007 թվականի նոյեմբերի 19-ին Ուզբեկստանի դեմ խաղում, երիտասարդական թիմի զրոյական ոչ ոքիից հետո, կորեացի երկրպագուների քննադատություններին ի պատասխան Սոն Յոնը «Cyworld» սոցանցի իր էջում գրել է. «Եթե դուք հիասթափված եք, ապա ինչու՞ դուք ինքներդ դուրս չգաք ու չխաղաք»։ Կին ջնջեց արտահայտությունը այն բանից հետո, երբ այն քննադատվեց[75]։

2008 թվականի սեպտեմբերի 5-ին աշխարհի առաջնություն 2010-ի որակավորման փուլում կայացած Հորդանանի հետ խաղում Սոն Յոնը դեբյուտեց առաջին ազգային թիմում[76]։

2010 թվականի մայիսի 5-ին Կին հայտնվեց այն հարավկորեացի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկում, որոնք իրենց մեջ պայքարում էին Մունդիալ 2010-ին խաղալու իրավունքի համար[77]։ 2010 թվականի հունիսի 1-ին Սոն Յոնը հաստատվեց 23 ֆուտբոլիստների ցանկում, որոնք մեկնելու էին ՀԱՀ պաշտպանելու իրենց երկրի գույները[78][79]։ Իր թիմի առաջին՝ հույների դեմ խաղում Կին խաղադաշտ դուրս եկավ «ասիական վագրերի» մեկնարկային կազմում և արդեն 7-րդ րոպեին տուգանային հարվածից գտավ իր խաղընկերոջը՝ Լի Չխոն Սունին, որն էլ այդ խաղում բացեց հաշիվը։ Սոն Յոնը 74-րդ րոպեին փոխարինվեց, իսկ խաղն ավարտվեց Կորեայի՝ 2-0 հաշվով հաղթանակով[80]։ Խմբային փուլի վերջին խաղում «ասիական վագրերը» Նիգերիայի հետ խաղացին ոչ ոքի՝ 2-2 հաշվով։ Կորեացիների գոլերից մեկում նորից աշխատեց Կի և Լի Չխոն Սու զույգը՝ առաջինը իրացրեց տուգանային հարվածը, երկրորդը խաղընկերոջ փոխանցումը եզրափակեց ճշգրիտ հարվածով[81]։ Մունդիալին «ասիական վագրերը» դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեցին Ուրուգվային[82]։ Ինքը Կին մրցաշարում անցկացրեց իր թիմի բոլոր չորս խաղերը[83]։

2011 թվականի հունվարի 25-ին Ասիայի գավաթ 2011-ի կիսաեզրափակչի Ճապոնիայի դեմ խաղում Սոն Յոնը 11-մետրանոց նշանակետից խփեց խաղի առաջին գոլը[84][85]։ Այն նշելու ժամանակ կորեացին տեսախցիկի առաջ կապկանման ծամածռություններ արեց, միաժամանակ քորելով այտը։ Սրանք «ասիական վագրերի» հակառակորդները որակեցին որպես «ծաղրանք «Ծագող արևի երկրի» ժողովրդի նկատմամբ»[86][87]։ «Թվիթթերում» Սոն Յոնը իր արարքը մեկնաբանեց՝ ասելով, որ դա արել է նրանից հետո, երբ տրիբունաներում տեսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների Ճապոնական ռազմական դրոշներ, որոնք Կիի երկրում նմանեցնում են 1910-1945 թվականների օկուպացիայի հետ[87]։ Ավելի ուշ Կին փոխեց իր բացատրությունը և ասեց, որ կապկանման ժեստը ցուցադրված էր որպես բողոքի նշան շոտլանդական Պրեմիեր Լիգայի տրիբունաներում երկրպագուների ռասիստական արարքներին։ Սակայն նմանատիպ միջադեպերի համար ստեղծված «Show Racism the Red Card» կոմիտեի նախագահ Գիդ Գրիբին իր կասկածանքն արտահայտեց կիսապաշտպանի այս հայտարարություններին[87]։ Ավելի ուշ, Ասիայի գավաթի տնօրեն Տոկուկի Սուձուկին հայտարարեց, որ միջադեպը հարթված է, և կորեացու նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվելու[86]։ Նույն տարվա վերջում Կին արժանացավ «Կորեայի Ֆուտբոլային Ասոցիացիայի վարկածով տարվա ֆուտբոլիստ» կոչմանը[88]։

2012 թվականի ամռանը Սոն Յոնը մասնակցեց Մեծ Բրիտանիայի Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարին[89]։ Քառորդ եզրափակչում Կիի վճռորոշ հարվածի շնորհիվ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում կորեացիները հաղթեցին մրցաշարի տանտերերի հավաքականին[90]։ Սոն Յոնը մրցաշարում առանց փոխարինման խաղաց իր հավաքականի բոլոր վեց խաղերը[89] և նրա հետ նվաճեց բրոնզե մեդալներ[91]։

2013 թվականի ամռանը հայտնվեց նորություն, իբր Կին նախկինում՝ Քուվեյթի դեմ խաղից առաջ և հետո, իր ֆեսբուքյան էջում վիրավորել է Հարավային Կորեայի մարզիչ Չխվե Գան Հիյին[92]։ Կին գրել է. «Այժմ բոլորը պետք է գիտակցեն խաղացողների կարևորությունը, որոնք խաղում են արտերկրում։ Նա պետք է մեզ հանգիստ թողներ, հակառակ դեպքում `նրա համար վատ կլինի»[93]։ Ավելի ուշ, Կին ներողություն է խնդրել իր «խուլիգանական և ոչ տեղին դիտողությունների» համար։ Ներողություններով ֆուտբոլային կազմակերպություն այցելեց նաև նրա հայրը[94]։

Կին հավաքականում ընդգրկվեց ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014-ին[95]։ Նա խաղաց իր հավաքականի բոլոր երեք խաղերը, որից հետո թիմը լքեց մրցաշարը (մեկ ոչ ոքի, երկու պարտություն)[96][97]։

2015 թվականի հունվարին Կին Ասիայի Գավաթին ներկայացրեց Հարավային Կորեային, նա օգնեց թիմին դուրս գալ եզրափակիչ, որտեղ կորեացիները հանդիպեցին տանտերերի՝ Ավստրալիայի հավաքականի հետ։ Կին գոլային փոխանցում կատարեց Սոն Խին Մինին, ով հավասարեցրեց հաշիվը՝ 1-1, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավստրալիացիները նորից խփեցին և 2-1 հաշվով հաղթեցին[98]։

Վիճակագրությունը հավաքականում խմբագրել

Ելույթները հավաքականում
Հավաքական Տարի ԱԱ որակավորման խաղեր ԱԱ եզրափակիչ խաղեր ԱԳ որակավորման խաղեր ԱԳ եզրափակիչ խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հարավային Կորեա 2008 4 1 2 1 6 2
2009 5 1 7 1 12 2
2010 4 0 9 0 13 0
2011 3 0 6 1 6 0 15 1
2012 5 0 5 0
2013 1 0 5 0 6 0
Ամբողջը կարիերայում 18 2 4 0 0 0 6 1 29 2 55 5

Խաղաոճ խմբագրել

Կին համարվում է ժամանակի ամենահեռանկարային ասիացի ֆուտբոլիստներից մեկը։ Սոն Յոնի, որպես ֆուտբոլիստ, ուժեղ կողմերն են՝ դաշտը գերազանց տեսնելը, ուժեղ և ճշգրիտ հարվածը, հմուտ դրիբլինգը, որոնց համար երկրպագուների և մասնագետների կողմից ստացել է «կորեական Սթիվեն Ջերարդ» մականունը[2][99]։ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին Կին սպորտային ինտերնետ-ռեսուրս «Sky Sports»-ի կողմից ստացել է սկաուտական վարկանիշ 62/80[Ն 2][100], որը համաշխարհային տրանսֆերային շուկայում կորեացուն դարձրեց ամենապահանջվող ֆուտբոլիստներից մեկը։

Իր խաղի ժամանակ Կին լավ տպավորություն է գործել «Սելթիկի» գլխավոր մարզիչ Նիլ Լենոնի վրա, ով կորեացուն բնութագրել է այսպես.

  Անկասկած, Սոն Յոնը շատ կարևոր խաղացող է մեր թիմի համար։ Նրա ելույթների մակարդակը ես գնահատում եմ շատ բարձր և, ապագայում, ես վստահ եմ, նա կկարողանա դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստ։ Բոլորը մեր թիմում ուրախ են, որ Կին խաղում է մեզ հետ։ Սոն Յոնի` «կելտերի» շարքերը մտնելու ժամանակից, նրա առաջընթացը չի կանգնում անգամ մի րոպե։ Նրա ուժեղ կողմերից ես կարևորում եմ միանգամից մի քանիսը` սառնասրտություն, գնդակի վստահ վերահսկողություն, ցանկացած հեռավորության վրա ճշգրիտ փոխանցում կատարելու կարողություն և, իհարկե, հիանալի հարված տարբեր, նույնիսկ ամենահեռու տարածություններից[101]։  

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային ձեռքբերումներ խմբագրել

  «Սեուլ»

  • Հարավային Կորեայի Լիգայի գավաթի հաղթող՝ 2006
  • Հարավային Կորեայի Լիգայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2007
  • Հարավային Կորեայի արծաթե մեդալակիր՝ 2008

  «Սելթիկ»

  • Շոտլանդիայի չեմպիոն՝ 2011-12
  • Շոտլանդիայի գավաթի հաղթող՝ 2010-11
  • Շոտլանդիայի Լիգայի գավաթի եզրափակչի մասնակից (2)` 2010-11, 2011-12

  «Սուոնսի Սիթի»

  • Անգլիայի Լիգայի գավաթի հաղթող՝ 2012-13

  «Սանդերլենդ»

  • Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2013-14

  «Հարավային Կորեա»

  • Ասիայի գավաթի արծաթե մեդալակիր՝ 2015
  • Ասիայի գավաթի բրոնզե մեդալակիր՝ 2011
  • Ասիայի գավաթի բրոնզե մեդալակիր՝ 2012

Անձնական ձեռքբերումներ խմբագրել

  • Հարավային Կորեայի Լիգայի խորհրդանշական հավաքական (2)` 2008, 2009
  • Ասիայում տարվա երիտասարդ ֆուտբոլիստ` 2009
  • Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայի ամսվա երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2010 թվականի հոկտեմբեր
  • Կորեայի Ֆուտբոլային Ասոցիացիայի վարկածով տարվա խաղացող (2)` 2011, 2012

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի մարտին Կին հաստատեց, որ հանդիպում է դերասանուհի Հան Հյո Չժինի հետ, մայիսին զույգը հարտարարեց իրենց նշանադրության մասին[102][103][104][105]։ Ամուսնության գրանցումը տեղի ունեցավ 2013 թվականի հունիսի 25-ին[106], իսկ հուլիսի 1-ին սեուլյան «InterContinental» հյուրանոցում կատարվեց պսակադրությունը[107][108][109]։ Երկուսն էլ բարեպաշտ քրիստոնյաներ են[110]։

Հան Հյո Չժինը որպես դերասանուհի առաջին անգամ հանդես է եկել 2002 թվականին, նկարահանվելով «Ընկերներ» մինի-սերիալում[111]։ Նրա համար բեկումնային եղավ 2005 թվականի «Ուժեղ եղի'ր, Գեմ Սուն» հայտնի բազմասերիանոց դրամայում երիտասարդ այրիի դերը[112]։ Դերասանուհու ամենահայտնի գլխավոր դերերից են. Սոսեոնոյի դերը «Երեք արքայատոհմերի տարեգրությունը. Պատմություն Չումոնի մասին» պատմական էպոպեայում, արևմտյան բժշկության կորեացի առաջին կին-բժշկի դերը «Ցեցզյուվոն» հեռուստասերիալում[113] և դիպուկահարի դերը «26 տարի» մանհվայի մոտիվներով ֆիլմում[114][115]։ Նա 2011 թվականից մինչև 2013 թվականը նաև վարել է «Ապաքինման ճամբար» թոք շոուն[116]։

Կին ընկերական հարաբերությունների մեջ է կորեացի հայտնի ֆուտբոլիսներ Լի Չխոն Յոնի և Կու Ջա Չխոլի հետ[9][117]։

2015 թվականի փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ընտանիքում համալրում է սպասվում[118]։

Նշումներ խմբագրել

  1. Առաջացել է ֆուտբոլիստի և Սթիվեն Ջերարդի (որի հետ նրան հաճախ համեմատում են) ազգանուններից
  2. Այս վարկանիշը սահմանելուց ֆուտբոլային մասնագետները քվեարկում են այս կամ այն ֆուտբոլիստի օգտին, խաղի ութ տեսակետներից (հարված, փոխանցում, արագություն, դիմացկունություն և այլն) նրան տալով 1-ից մինչև 10 գնահատականները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ki Sung-Yueng». Sunderland AFC. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Sungyueng Ki». London2012.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին. (անգլ.)
  3. 3,0 3,1 «Ki, Sung-Yong». The CelticWiki. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին. (անգլ.)
  4. 4,0 4,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  5. 5,0 5,1 FBref.com(բազմ․)
  6. 6,0 6,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  7. «Ki, Sung-Yueng». National Football Teams. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին. (անգլ.)
  8. «세대 축구선수들의 성공요인은?». Sportsseoul. 2009 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (կոր.)
  9. 9,0 9,1 «Ки Сон Ен: досье». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. Cem Koparan (11 Kasım 2010). «Şenol Güneş'in karizması...». Eurosport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին. (թուրքերեն)
  11. ««Манчестер Юнайтед» интересуется корейским полузащитником». Чемпионат.com. 16 сентября 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. «18-летний кореец может перейти в «Манчестер Юнайтед»». Sports.ru. 16 сентября 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  13. 13,0 13,1 «Ki Sung Yueng». Terlita. 2010 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին. (անգլ.)
  14. «United sign Valencia». Manchester United FC. 2009 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին. (անգլ.)
  15. «Suwon Bluewings 0 — 1 Seoul». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  16. «Sung-yueng fires Seoul to cement top of the table». Seoul FC. 2008 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին. (անգլ.)
  17. «K-League 2008». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  18. «Sung-Yong Ki». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  19. «Chunnam Dragons 1 — 6 Seoul». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին. (անգլ.)
  20. «FOX '기성용, 포르투·함부르크 갈 수도'». Goal.com. 2009 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (կոր.)
  21. «Sung-Yueng Ki». Swansea City FC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  22. «Ki to make Celtic move in January». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  23. «기성용 에이전트, 셀틱과 첫 협상». Naver. 2009 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (կոր.)
  24. «В январе «Селтик» усилится корейцем». Спорт-Экспресс. 28 августа 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  25. «Ki Sung-Yong's dreams of Scottish Cup, Rangers and Gerrard». STV Sport. 2009 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  26. «Ki clinches four-year Celtic deal». BBC Sport. 2009 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  27. ««Селтик» подписал контракт с лучшим молодым игроком Азии». Sports.ru. 13 декабря 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  28. «Exclusive – Ki Sung-yong: I rejected Portsmouth offer as Celtic are a great club». Goal.com. 2009 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  29. Martin Conaghan (2010 թ․ հունվարի 16). «Celtic 1 — 1 Falkirk». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  30. «기성용, 스코틀랜드 `셀틱FC` 이적». 한국경제. 2009 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին. (կոր.)
  31. «Celtic 4 — 0 St Mirren». BBC Sport. 2010 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին. (անգլ.)
  32. «Celtic's Ki Sung Yueng wins October young player prize». BBC Sport. 2010 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին. (անգլ.)
  33. «Celtic 2 — 2 Inverness CT». BBC Sport. 2010 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  34. «Celtic 2 — 0 St Johnstone». BBC Sport. 2010 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  35. ««Селтик» вырвал победу у «Сент-Джонстона» на последних минутах». Чемпионат.com. 26 декабря 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  36. Martin Conaghan (2011 թ․ մայիսի 21). «Motherwell 0 — 3 Celtic». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  37. Ewan Murray (2011 թ․ մայիսի 21). «Celtic beat Motherwell in Scottish Cup final to end season on a high». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  38. «Celtic lift the 2011 Scottish Cup». Scottish FA. 2012 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  39. Andy Campbell (2011 թ․ հուլիսի 24). «Hibernian 0 — 2 Celtic». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  40. Martin Conaghan (2011 թ․ օգոստոսի 13). «Celtic 5 — 1 Dundee Utd». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  41. «Monday's gossip column — transfers and rumours». BBC Sport. 2011 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  42. «Один из российских клубов интересуется полузащитником «Селтика»». Чемпионат.com. 15 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  43. Alison McConnell (2011 թ․ օգոստոսի 14). «Celtic in hands off warning over Ki Sung Yueng». Evening Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  44. «Celtic 4 — 0 Motherwell». BBC Sport. 2011 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  45. Annie McGuire (2011 թ․ սեպտեմբերի 29). «Celtic 1 — 1 Udinese». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  46. «Celtic 2 — 1 Aberdeen». BBC Sport. 2011 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  47. Clive Lindsay (2011 թ․ դեկտեմբերի 18). «St Johnstone 0 — 2 Celtic». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  48. Clive Lindsay (2012 թ․ փետրվարի 19). «Hibernian 0 — 5 Celtic». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  49. «Sung-Yueng, Ki». Fitba Stats. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  50. «Scottish Premier League 2011/12». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  51. «Koo Ja-Cheol, Park Ji-Sung & the top five South Koreans in Europe for the 2011-12 season». Goal.com. 2012 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  52. «Ki Sung-Yeung completes record move to Swansea City from Celtic». BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. (անգլ.)
  53. ««Суонси» осуществил рекордный по сумме трансфер в своей истории». Чемпионат.com. 24 августа 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  54. ««Суонси Сити» купил у «Валенсии» Пабло Эрнандеса за рекордную для себя сумму». Чемпионат.com. 31 августа 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  55. «Swansea 3 — 1 Barnsley». BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. (անգլ.)
  56. Hicks, Max (2013 թ․ մարտի 13). «Swans yet to unlock Ki's potential». ESPN FC. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  57. Barker, Ben (2013 թ․ մայիսի 7). «A South Korean factor in South Wales». backpagefootball.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  58. 58,0 58,1 58,2 Hunter, Andy (2013 թ․ փետրվարի 24). «Nathan Dyer double helps Swansea ruin Bradford's Capital One Cup dream». The Guardian. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  59. 59,0 59,1 «Ki enjoys League Cup glory as gamble pays off». football.co.uk. 2013 թ․ փետրվարի 24. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  60. «Ki Sung-Yeung makes Sunderland loan move from Swansea». BBC Sport. 2013 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  61. «Sunderland 2–1 Chelsea». BBC Sport. 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  62. «League Cup – Ki fires Sunderland past Chelsea and into semis». UK Eurosport. 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  63. «Everton 0 Sunderland 1». The Guardian. 2013 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  64. «Ki penalty sinks 10-man Toffees». ESPN. 2013 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  65. Winrow, Ian (2014 թ․ հունվարի 11). «Fulham 1 Sunderland 4: match report». The Daily Telegraph. London.
  66. McNulty, Phil (2014 թ․ հունվարի 22). «Man Utd 2 Sunderland 1; Sunderland win 2–1 on penalties». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  67. Winter, Henry (2014 թ․ մարտի 2). «Manchester City 3 Sunderland 1: City win Capital One Cup final at Wembley – match report». London: The Telegraph. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  68. «Swansea's Ki scores first goal of new season». Times of India. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  69. Mulvihill, Callum (2014 թ․ օգոստոսի 12). «Ki Sung-yueng eager to make impact on return to Swansea City». SportsMole. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  70. «Swansea City: Ki Sung-yueng signs new deal». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  71. Gaskell, Simon (2014 թ․ դեկտեմբերի 22). «Swansea City midfielder Ki Sung-yueng admits he feels torn over leave of absence for Asian Cup». Wales Online. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  72. Abbandonato, Paul (2015 թ․ փետրվարի 7). «Swansea City 1–1 Sunderland: Ki Sung-yueng returns to grab point for Garry Monk's men». Wales Online. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  73. Pritchard, Dafydd (2015 թ․ փետրվարի 21). «Swansea 2 – 1 Man Utd». BBC Sport. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  74. «축구희망 기성용». Sports Hankook. 2009 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին. (կոր.)
  75. «기성용 '답답하면 너희가 뛰어라' 발언, 네티즌 '경솔했다'» (կորեերեն). 디시뉴스. 2007 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  76. «South Korea 1 — 0 Jordan». FootballDatabase.eu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին. (անգլ.)
  77. «30 кандидатов Ху Джун Му». Спорт-Экспресс. 5 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
  78. «Назван окончательный состав сборной Южной Кореи на ЧМ-2010». Чемпионат.com. 1 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին. (անգլ.)
  79. «World Cup 2010: South Korea reveal final squad». BBC Sport. 2010 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. (անգլ.)
  80. «Южная Корея 2 — 0 Греция». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  81. «Нигерия 2 — 2 Южная Корея». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  82. «Уругвай 2 — 1 Южная Корея». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  83. «Ки Сунг-Юнг». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  84. «South Korea pay penalty as Japan reach Asian Cup final». Bangkok Post. 2011 թ․ հունվարի 25. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. (անգլ.)
  85. «Japan P 2 — 2 Korea Republic». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. (անգլ.)
  86. 86,0 86,1 «Полузащитник «Селтика» не будет наказан за жест в матче Кубка Азии с Японией». Sports.ru. 27 января 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  87. 87,0 87,1 87,2 Roger Hannah (2011 թ․ հունվարի 28). «Cheeky MonKI». The Scottish Sun. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. (անգլ.)
  88. Grahame Ewing (2012 թ․ օգոստոսի 5). «Celtic midfielder Ki Sung Yueng aiming to avoid military service with Olympic football medal for South Korea». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. (անգլ.)
  89. 89,0 89,1 «Ки Сунг-Юнг». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  90. «Великобритания U23 1 — 1 (4 — 5) Южная Корея U23». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. (անգլ.)
  91. «Календарь игр». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  92. «SNS 논란, 해프닝 아닌 심각한 문제» (կորեերեն). 김현회 칼럼. 2013 թ․ հուլիսի 4.
  93. «Ki Sung-yueng Sorry for Insulting National Coach». The Chosun Ilbo. 2013 թ․ հուլիսի 8.
  94. «Ki Sung-yueng Escapes Penalty for Badmouthing Coach». The Chosun Ilbo. 2013 թ․ հուլիսի 11.
  95. «World Cup 2014: Premier League players in South Korea squad». BBC Sport. 2014 թ․ մայիսի 29. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  96. «KI Sungyueng». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  97. «World Cup 2014: South Korea pelted with toffees on return home». The Guardian. 2014 թ․ հունիսի 30. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  98. Gatt, Ray (2015 թ․ հունվարի 31). «Asian Cup 2015: Australia v South Korea in final». The Australian. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  99. «태극전사 별명에 담긴 사랑». Herald Business (헤럴드경제). 2010 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (կոր.)
  100. «Sky Sports Scout — Ki Sung-yong». Sky Sports. 2009 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին. (անգլ.)
  101. Ben Somerford (2011 թ․ հուլիսի 25). «Ki Sung-Yueng can be anything he wants to be — Celtic boss Neil Lennon». Goal.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. (անգլ.)
  102. «Ki Sung Yueng Admits to His Relationship with Han Hye Jin on Twitter». enewsWorld. 2013 թ․ մարտի 27.(չաշխատող հղում)
  103. «Ki Sung-yeung, Han Hye-jin Go Public with Relationship». The Chosun Ilbo. 2013 թ․ մարտի 28.
  104. «Actress-footballer couple confirms July wedding». The Korea Times. 2013 թ․ մայիսի 10.
  105. «Han Hye-jin, Ki Sung-yueng to Wed This Summer». The Chosun Ilbo. 2013 թ․ մայիսի 13.
  106. «Han Hye Jin and Ki Sung Yueng are Already a Married Couple». enewsWorld. 2013 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  107. «Han Hye Jin and Ki Sung Yueng Say They'll Live Happily After Their Wedding Today». enewsWorld. 2013 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  108. «Soccer player Ki marries Han Hye-jin». The Korea Herald. 2013 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  109. «Han Hye-jin, Ki Sung-yueng Exchange Marriage Vows». The Chosun Ilbo. 2013 թ․ հուլիսի 2.
  110. «Swansea City star Ki Sung-Yueng ties the knot with glamorous Han Hye-jin». WalesOnline. 2013 թ․ հուլիսի 2. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
  111. «Hye-jin Han — IMDb». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  112. Park, Chung-a (2005 թ․ օգոստոսի 31). «Tough Women Win Audiences' Hearts». The Korea Times via Hancinema. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  113. «Han Hye-jin Embraces Challenge of Historical Role». The Chosun Ilbo. 2010 թ․ փետրվարի 6. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  114. Lee, Jin-ho (2012 թ․ դեկտեմբերի 15). «Interview: Han Hye Jin Says She Starred in ′26 Years′ to Act». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  115. «Han Hye Jin shows her mature lady aura for 'ALLURE'». Korea Star Daily via Yahoo!. 2013 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  116. Sunwoo, Carla (2012 թ․ դեկտեմբերի 7). «Han Hye-jin gets a nod from female activist group». Korea JoongAng Daily. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  117. «'밀어주고 당겨준' 절친 구자철-기성용, 한국축구의 '밀당 커플'». Sports World. 2012 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. (կոր.)
  118. «한혜진 "임신했어요"…기성용 '젖병 세리머니' 화제». 연합뉴스. 22 февраля 2015.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կի Սոն Յոն» հոդվածին։